Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
16.11
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Published: 16 Օգոստոսի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Տիրամոր՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

 Սրբազան արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

 Պատարագիչ Սրբազանը, ներկայացնելով տոնի խորհուրդը, ընդգծեց, որ  դեռատի օրիորդ Մարիամն իր կամքը հնազանդեցրեց Տիրոջ հորդորին, և երբ ժամանակը եկավ, դարձավ Աստվածամայր, լույս աշխարհ բերեց մարդկության Փրկչին՝ կրելով բոլոր դժվարությունները, և յոթ վերքերը չսպիացած, ապրեց մեր փրկության համար իր զավակի խաչ բարձրանալու առաքելության գիտակցումով։

«Մարդկային կյանքը գեղեցկանում և իմաստ է ստանում հիշողություններով` բարի, արժանավայել կյանքի և գործերի մասին վերապրումով։ Աստվածապարգև կյանքը երկրային բարիքների վայելքը չէ միայն, այլ դրանք ստեղծելու և բացառապես ի բարիս գործածելու կարողությունն ու կամքը։ Աստծու առաջ ամենքս, բոլորս հավասար ենք, սակայն տարբեր է մեր առաքելությունը` ուսուցանել, քարոզել, ստեղծել, կռվել, բժշկել, ղեկավարել, որից չպետք է շեղվենք՝ գայթակղվելով փառասիրությամբ, հպարտությամբ, արծաթսիրությամբ։ Մաքո՛ւր պահենք մեր սրտերը և մեր աղոթքները, խնդրանքներն ու հայցվածները Նրան ուղղելիս չփորձենք «զմտաւ ածել», որ առավելության դույզն ինչ հնարավորություն ունենք։ Խոնարհենք մեր հայացքը` մտքի աչքերն առ Աստված ուղղելով։ Հնազանդեցնենք մեր կամքը, բարին, օգտակարը, ճշմարիտը կատարելու և լավը դառնալու հաստատուն համոզումով»,- ասաց Մուշեղ եպիսկոպոսը՝ հաստատելով, որ զորությունների Տերը, Արարիչն ամենայն շնչավորների ու անշունչների, խաղաղ սրտի իղձերին կյանք պիտի պարգևի և իրականություն դարձնի բոլոր աղոթքներն ու հայցվածները։

 Սրբազան Հայրը խոսեց նաև Հայոց Եկեղեցում կատարվող Խաղողօրհնեքի նշանակության մասին՝ ի մասնավորի ամրագրելով. «Մենք, քրիստոնյաներս, որպես տարվա բերքի խորհրդանիշ, օրհնելու նպատակով ընտրեցինք խաղողը, քանի որ մեր Տերը, Հիսուս Քրիստոս խաղողի որթը պատվեց հայտարարելով, թե «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհաննես 15:1)։ Այդ որթատունկի պտղի՝ խաղողի հյութն էր, որ Հիսուս օրհնեց «որպես Նոր Ուխտի» Իր արյուն (Մատթեոս 26:28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից և նոր կյանք ստացանք»։

 Վերջում Մուշեղ Սրբազանը հորդորեց ամենքին ապրել Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ ու հայցվածով, շարունակել հավատալ և հուսալ ու սիրել հայրենի երկիրն ու մեկս մեկու և խնդրել` «Փառավորյալ և օրհնյալ միշտ Սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»։

 Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի, Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը:

Օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին:

16.01 16.02 16.03 16.04 16.05 16.06 16.07 16.08 16.09 16.10 16.11 16.12

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Poghosagitutyan neracutyuna Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Դեյվիդ Հորըլի «Պողոսագիտության ներածություն» աշխատության հայերեն թարգմանությունը
Հաջորդ նյութը Garegin B 901 880x660 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

garegin b ef32
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

3 Ապրիլի, 2017
21 3 1
Նորություններ

Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով մատուցվեց Ս. Պատարագ (նկարներ)

21 Փետրվարի, 2017
Libanan despan
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Լիբանանի նորանշանակ դեսպանին

16 Փետրվարի, 2018
Hovnan vstahutyan qve 1
Նորություններ

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արք․ Տերտերյանը ստացավ ևս 8 տարի առաջնորդելու վստահության քվե

8 Մայիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?