Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
10 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Uncategorized > Սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների համաժողովի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Uncategorized

Սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների համաժողովի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Published: 10 Հոկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների համաժողովի մասնակիցներին՝ գլխավորությամբ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի:

Հայաստանի գրողների միության նախագահը Նորին Սրբությանը ներկայացրեց համաժողովի մասնակիցներին և համաժողովին քննարկվող նյութերի շրջագիծը: Պրն. Միլիտոնյանն անդրադարձավ նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի և միության միջև առկա համագործակցությանը, որի շրջանակներում օրեր անց` համաժողովի ավարտին, Օշականի դպրատանը կանցկացվի ամենամյա «Կանթեղ» մրցնակաբաշխությունը:

Այնուհետև ներկա սփյուռքահայ գրողներին իր գնահատանքը հայտնեց Ամենայն Հայոց Հայարապետը` ուրախություն հայտնելով հայրենիքում պարբերաբար գումարվող հայ գրողների համաժողովի առիթով: Նորին Սրբությունը օգտակար նկատեց նման ձեռնարկները, որոնք առավել արդյունավոր են դարձնում հայ գրողի առաքելությունն ազգային կյանքում: Գարեգին Բ Հայրապետը կարևորեց նաև սփյուռքահայ գրականության տարածման խթանումը Հայաստանում, որպեսզի Հայրենիքում հասարակությունը ևս հաղորդ դառնա հայագիր և օտարագիր գրողների ստեղծած արժեքավոր գրական ժառանգությանը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգություն արտահայտեց ազգային կյանքում նկատվող ազգային-բարոյական արժեքների նահանջի առիթով և այդ իրավիճակի շտկման գործում կարևորեց հայ գրողների, մտավորականների առաքելությունը: Նորին Սրբությունը շեշտեց, որ հայ գրողների ստեղծագործությունները պետք է նպաստեն երիտասարդության մեջ հայրենասիրարական ոգու, ազգային գիտակցության ու նկարագրի ձևավորմանը: Այս գործում Հայոց Հովվապետը շահեկան նկատեց գործակցությունը Հայոց Եկեղեցու և հոգևոր դասի հետ:

Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը փոխանցելով համաժողովի մասնակիցներին, պատրաստակամություն հայտնեց զորակցելու հայագիր և օտարագիր հայ գրողներին, ինչպես նաև Մայր Աթոռի հնարավորությունները ծառայեցնելու ազգօգուտ նման ձեռնարկների կազմակերպման համար:

Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ հայ գրողները շարունակեն իրենց ստեղծագործական կյանքով իրենց ծառայությունը բերել հայ ժողովրդին:

Նորին Սրբությունը պատասխանեց նաև գրողների հարցերին, որոնք վերաբերում էին Սփյուռքում հայոց լեզվի ուսուցման ու պահպանման խնդիրներին, հոգևորականների պատրաստությանը, Հայրենիքում առկա դժվարություններին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

10 1 10 2 10 3 10 4 10 5 10 6

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 09 Nor hratarakutyun Նոր հրատարակություն
Հաջորդ նյութը 10 2 7 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց ՀՀ ԶՈՒ խաչվառների օրհնության կարգ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Zaqaria Baghumyan 124
Նորություններ

Երկու կարևոր ինստիտուտ՝ եկեղեցին և ընտանիքը ենթարկվում են հարձակման (տեսանյութ)

6 Նոյեմբերի, 2019
26 2 5
Նորություններ

Ամանորյա հանդիսություն Մայր Աթոռում հատուկ կարիքներով երեխաների համար (նկարներ)

26 Դեկտեմբերի, 2019
Mayr ator 6
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ

25 Հոկտեմբերի, 2017
Perch Sedrakyan 347
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին

19 Ապրիլի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?