Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Xachqar 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Շվեդիայում օծվեց հայկական խաչքար
Նորություններ

Շվեդիայում օծվեց հայկական խաչքար

Published: 22 Օգոստոսի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սոյն թուականի օգոստոսի 21-ին Շուէդիայի Սէոդերթելիէ քաղաքի Ս. Մարիամ Աստուածածին հայկական եկեղեցում մեծ տօնակատարութիւնն էր: Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Յովհաննիսեանի հանդիսապետութեամբ եւ ձեռամբ օծուեցին եկեղեցու մկրտութեան Ս. Աւազանը եւ բակում տեղադրուած հրաշակերտ խաչքարը` նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:

Սրբազան հորը՝ Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի պաշտօնակատար հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսեանի գլխաւորութեամբ համայնքի անդամներից կազմուած թափորը դիմաւորեցին աղուհացով:

Արարողութեանը կազմակերպչական իրենց մասնակցութիւնն էին բերել Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի Սկանդինաւիոյ Փոխանորդ հոգեշնորհ Տ. Եղիշէ վարդապետ Աւետիսեանը, ինչպէս նաեւ հոգեւոր հովիւներ Տ. Նորայր քահանայ Գեանջումեանը եւ Տ. Ստեփանոս քահանայ Յովհաննիսեանը, Օհան սարկաւագ Պետրոսեանը, Սէոդերթելիոյ հայ եկեղեցական խորհուրդի անդամները, բարերարները եւ եկեղեցւոյ հաւատացեալները:

Արարողութեանը ներկայ էին քոյր եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականներ, Շուէդիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտակ Ապիտօնեանը, Սէոդերթելիոյ քաղաքապետուհի տիկին Բուել Գոդներ, հիւպատոս Դաւիթ Մանուկեանը, Շուէդիոյ քրիստոնէական փոքրամասնութիւնների պետական խորհրդի քարտուղար Մաքս Ստոքմանը, բարերարներ Հրաչ Մարութեանը, Մելքօն Մելքօնեանը, Սիլվա Յարութիւնեան, Ջուէլ Յովհաննիսեանը եւ այլն:

Գերաշնորհ Մարկոս եպիսկոպոս Յովհաննիսեանը քարօզի մեջ նշեց, որ Սոդերթելիոյ հայ եկեղեցական համայնքը եւս մեկ ձեռքբերում ունեցաւ հոգեւոր կեանքում ՝ խաչքարի եւ աւազանի օծման կապակցութեամբ և հորդորեց ամուր մնալ ազգային եւ հոգեւոր աւանդութեան մեջ: Գերաշնորհ Սրբազանը Սրբալոյս Մյուռոնով եկեղեցւոյ մկրտութեան ս. աւազանը օծելուց յետո օծեց ըստ կարգի նաեւ մկրտութեան սրբապատկերը:

Մկրտութեան աւազանը եկեղեցուն էր նուիրաբերել Շուէդահայ բարերար տիար Հրաչ Մարութեանը: Խաչքարի քանդակագործն է Հայաստանի արուեստագետ Գարեգին Մխիթարեանը:

Շնորհակալական խօսքերով հանդես եկան Շուէդիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտակ Ապիտօնեանը, Սէոդերթելիոյ քաղաքապետուհի տիկին Բուել Գոդներ, Շուէդիոյ քրիստոնէական փոքրամասնութիւնների պետական խորհրդի քարտուղար Մաքս Ստոքմանը, Ասորի եկեղեցու հոգեւորական տէր Գաբրիէլ Բարկաշոն:

Հոգեշնորհ Հայր Տիրանը շնորհաւորելով սէոդերթելիահայերին խաչքարի օծման առթիւ` իր օրհնությունը բերեց նախաձեռնող բարերարներին ու եկեղեցական խորհուրդին՝ մաղթելով, որ քարակերտ այդ խաչերը` որպես Կենաց ծառի փրկագործութեան խորհուրդ եւ Հայոց Ցեղասպանութեան սրբադասուած նահատակների բարեխօսութեամբ դառնան մեր աղօթքներն առ Աստուած վերառաքողներ՝ աշխարհի խաղաղութեան, Սէոդերթելիոյ հայ եկեղեցական համայնքի հոգեւոր յառաջընթացի համար:

Xachqa shved Xachqa shved2 Xachqar 2

Նյութի աղբյուր՝ armchurch.info

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը hagharcin Տավուշում անցկացվում է Հաղարծնի մշակութային շաբաթ (տեսանյութ)
Հաջորդ նյութը Ter Vahram Կարգալույծ եղած հոգևորականները Խորենացի փողոցում չեն եղել. պարզաբանում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Surb Mariane 19
Նորություններ

Տեղի կունենա Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման արարողությունը

19 Փետրվարի, 2020
001
Նորություններ

ՈՒԵՖԱ-ի նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

12 Ապրիլի, 2017
10521462 269876013204377 6881621224493020690 n
Նորություններ

Ս. Աստվածածնի վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

17 Օգոստոսի, 2014
Araratahogevor miutyun e1461072903645
Նորություններ

«Արարատ» երգչախումբը` «Վերածնունդ» միջազգային փառատոնում

19 Ապրիլի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?