Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
9 8
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք (նկարներ)
Նորություններ

Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք (նկարներ)

Published: 9 Սեպտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների, կատարվեց Հանրապետական մաղթանք՝ Արցախ աշխարհի խաղաղության և բարօրության համար։
Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, այլ պաշտոնատար անձինք, զինվորականներ և շուշեցիներ:
Եկեղեցու ղողանջների ներքո եկեղեցականների թափորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Արցախի Հանրապետության նախագահին առաջնորդեց եկեղեցի, ուր հավաքված ժողովուրդը ցնծությամբ ողջունեց Հայոց Հայրապետին։
Հանրապետական մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկաներին։
«Գոհություն ու փառք ենք մատուցում Տիրոջը, որ առիթն ունենք Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ գտնվելու օրհնյալ մեր Արցախ աշխարհում և ազատագրական մեր պայքարի խորհրդանիշը հանդիսացող Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կատարելու Հանրապետական մաղթանք՝ հայցով առ Աստված, որ խաղաղ ու անվրդով պահի Արցախի և Հայաստանի սահմանները և Իր արարչական սերն ու խնամքը հովանի դարձնի հերոսական արցախահայությանը:
Այս օրերին մեր ժողովուրդը տոնախմբում է Արցախի անկախության 25-րդ տարեդարձը՝ պանծալի հոբելյանը մեր նորօրյա պատմության ամենանշանակալի իրադարձության: Մենք վերստին արժևորում ենք մեր հաղթանակներն ու ձեռքբերումները և խոնարհումով հիշում մեր բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքն ընծայեցին հանուն Արցախի ազատության և մեր hայրենիքի ապահովության:
Նախորդ երկուսուկես տասնամյակները եղան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության զորացման և հաջողությունների աստիճանական ամրապնդման տարիներ: Ապրիլյան վերջին իրադարձությունները, սակայն, եկան հավաստելու, որ մենք տակավին մեծ անելիքներ ունենք Արցախի պետականության ամրապնդման և մեր հայրենքի սահմանների անվտանգության ապահովման գործում: Թշնամու չդադարող ոտնձգությունների պայմաններում մենք պիտի շարունակենք միասնաբար զորացնել մեր բանակը, շենացնել ու հզորացնել Արցախը:
Արցախահայությունը՝ հակառակ ամեն դժվարությունների, շարունակում է հերոսաբար տոկալ և իր հարազատ հողի վրա կառուցել իր բարօր ապագան:
Արցախի այս սուրբ հողում երբևէ չի տկարացել հայի հավատքն ու հայրենասիրությունը: Մեր երկրատև պատմության ընթացքին մեկ անգամ չէ, որ թշնամիները բախվել են արցախահայության աննկուն կամքին և ընկրկել նրանց խիզախության առջև: Այստեղ ապրող մեր ժողովուրդը երբեք չի համակերպվել և չի համակերպվելու անարդարության ու բռնութիւնների հետ: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ու եկեղեցական կառույցների ամեն հնարավորությամբ ձեր կողքին է, սիրելի քաջարի արցախցիներ՝ մշտապես սատար ու աջակից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման և Արցախում արժանապատիվ կյանքի կառուցման ջանքերին:
Անցնող 25 տարիներին Արցախը դարձել է ոգին մեր ժողովրդի միասնականության, մեր հաղթանակի, ազգային մեր զարթոնքի խորհրդանիշը: Արցախի շուրջ համախմբվել է ջանքն ու ջիղը համայն հայության, թև առել հաղթանակների վստահությունն ու տեսիլքը: Արցախը սրտում է համայն հայության, որը նրա անկախության պաշտպանն ու երաշխավորն է:
Տարակույս չունենք, որ արցախյան հիմնախնդիրը մեր ժողովուրդը առ Աստված ապավինությամբ առաջնորդելու է բարվոք լուծման: Առաքյալի խոսքի համաձայն. «Եւ այս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատքը»: Մեր կրած դառնությունների, զրկանքների ու չարչարանքների, մեր թանկ զոհողությունների դիմաց այս սուրբ հողում ընդմիշտ շարունակելու է ծաղկել ու զորանալ հայ կյանքը: Մեր վանքերում նորանոր ընտանիքներ են օրհնվելու և հայ մանուկներ են մկրտվելու մեր եկեղեցիների սուրբ ավազաններում՝ նոր շունչ բերելով մեր կյանքին, շունչն ու ոգին վառ հավատքի, պայծառ մտքի, արարումի ու առաջադիմության», — ասաց Վեհափառ Հայրապետը։
Բարձրյալի զորակցության հայցով Նորին Սրբությունը հայրապետական իր օրհնությունը բերեց ԼՂՀ նախագահ տիար Բակո Սահակյանին և պետական ավագանուն՝ մաղթելով նոր ձեռքբերումներ իրենց հայրենաշեն գործերում: Գարեգին Բ Հայրապետն իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերեց Հայոց բանակի սպաներին ու մարտիկներին՝ աղոթքով, որ Տերն ամուր ոգով ու հաղթական բազկով պահպանի հայրենյաց պաշտպաններին և Իր Աջի հովանու ներքո հեռու պահի վտանգներից ու փորձություններից:
Հայոց Հովվապետը նաև իր օրհնությունը բերեց Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին և թեմի հոգևոր դասին՝ հայցելով Տիրոջ շնորհները իրենց նվիրական առաքելության մեջ:
Օրհնելով Արցախի հերոսական ժողովրդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց շարունակել ապրել սիրով առ Աստված, առ Սուրբ Եկեղեցին և հայրենիքը, առաջ ընթանալ աներկբա հույսով, որ ցանկացած փորձության միջից էլ ավելի հաղթական են դուրս գալու Բարձրյալի միջոցով:
Վերստին աղոթք բարձրացնելով առ Աստված հայրենիքի խաղաղության և սահմանների ապահովության համար՝ Վեհափառ Հայրապետը հայցեց Երկնավորի զորակցությունը Արցախի ժողովրդին: Նորին Սրբությունը մաղթեց, որ Ամենակալ Աստված օրհնի Հայաստանն ու Արցախը և ապավեն լինի մեր ժողովրդին՝ ի կատար ածելու ազգային իղձերն ու նպատակները:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցուն Տիրոջ Ս․ Խաչելության պատկեր նվիրեց։

9-1 9-2 9-3 9-4 9-5 9-6 9-7 9-8 9-9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 8 2 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախում այցելեց առաջնագիծ (նկարներ)
Հաջորդ նյութը Enoq Ո՞վ էր Ենոքը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

harich 1
Նորություններ

Եկեղեցական կյանք (07.07.2017)

9 Հուլիսի, 2017
8 5
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հռադամիզդ» օպերայի ստեղծագործական խմբին (նկարներ)

8 Սեպտեմբերի, 2020
08 New Publications 3
Նորություններ

Նոր հրատարակություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

8 Դեկտեմբերի, 2016
Hrom Tarberanshanner
Նորություններ

Հաստատվել են Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը

19 Մայիսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?