Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Շտապե’ք մաքուր ապրել (առակ)
Առակներ

Շտապե’ք մաքուր ապրել (առակ)

Published: 2 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Վանքում վանականների միջև վեճ է ծագում մի հարցի շուրջ: Չեն կարողանում լուծել. գնում են մոտակայքում ապրող մի Սրբի մոտ և խնդրում նրան այդ հարցին պատասխան տալ:

 Պատմությունը այս էր. երկու մարդ կար, սրանցից մեկը քառասուն տարի ապրել էր մեղավոր կյանքով, ամեն տեսակ մեղքեր գործել, ինչքան չարություն կար կատարել և քառասուն տարվա վերջավորության զգացել էր, որ շատ սխալներ էր գործել: Մի գիշեր էլ որոշում է հաջորդ օրը ապաշխարել, վանք գնալ, ամբողջ մնացած կյանքը վանքում անցկացնել, մեղքերը քավել: Սակայն նրա չար բախտից լույսը չբացված մեռնում է: Մյուսը՝ վանական էր, որ քառասուն տարի ճգնել էր վանքում, իր հավատը վառ պահել աղոթքով, ծոմապահությամբ էր անցկացրել իր կյանքը, սակայն քառասուն տարվա վերջավորության մտածում է, որ սխալ է գործել՝ այսքան տարի ճգնելով: Մնացյալ կյանքը ուզում է աշխարհի կյանքով ապրել, այն բոլոր մեղքերը, որոնք զսպել ու չէր գործել, գործի, բայց հակառակի պես այդ գիշեր՝ լույսը չբացված, նա էլ է մեռնում:

 Վանականների հարցը Սրբին այս էր, թե մահվանից հետո ինչ պիտի լիներ այս երկուսի վիճակը: Երբ այս հարցը տալիս ենք մարդկանց, նրանց պատասխանը սա է, թե մեղավորը դրախտ պիտի գնա ու փրկվի, իսկ վանականը՝ դժողք ու պիտի կործանվի:

 Հիմա նայեք, թե Սուրբը նրանց ի՞նչ է պատասխանում.

 -Մեղավորը կործանվելու է իր մեղքերի պատճառով, իսկ վանականը փրկվելու է իր առաքինության մէջ.

 -Ինչո՞ւ, – հարցնում են վանականները:

 Սուրբը ասում է.

 — Որովհետև մեղավորը քառասուն տարի Աստծուն գիտեր, քանի անգամներ ասում էր, թե ինքը պիտի ապաշխարի, վանք պիտի գնա, մեղքերը քավի, սակայն առավոտյան նույն կյանքը շարունակում էր: Իրեն առիթը տրվել էր, որ փաստի իր հավատը, բայց նա ցույց էր տվել, որ մեղավոր էլ պիտի մնա, ոչ մի փաստ չկար, որ նա առավոտյան պիտի արթնանար ու վանք գնար և իր մեղքերին թողություն ստանար: Իսկ վանականը փրկվելու է, որովհետև քառասուն տարի Աստծուն գիտեր, քանի անգամ ասել էր, որ պիտի լքի իր կոչումը, աշխարհ պիտի վարադառնա, մեղքեր պիտի գործի, բայց առավոտը արթնացել էր ու շարունակել մնալ վանքում, վճռել էր ու որոշել մնալ իր կոչումի մեջ:

 Մեզ համար էլ նույնն է. մեր կյանքը, մեր հոգեկան աշխարհը շատ կարևոր են, բայց մենք պետք է իր կոչումի մեջ հավատարիմ վանականի պես այն դրսևորենք ու մեր հավատը գործի վերածենք, քանի ուշ չէ: Շտապե’ք, թե չէ մինչև որոշեք ու ձեր հավատը փորձեք գործի վերածել, այդ գիշեր կարող է մեռնեք և չհասցնեք, քանի որ ոչ մեկս չգիտենք թե…. Մաքուր ապրե’ք:

Պատրաստեց՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hogineri prkutyun Ո՞րն է ապացույցը մեր հոգիների անմահության
Հաջորդ նյութը Avetarani meknutyun Mateos 12 Վիճաբանություն ծոմապահության շուրջ. (մաս 1-2)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Arak Havatarmutyun
Առակներ

Առակ Աստծուն հավատարիմ լինելու մասին

16 Մարտի, 2018
Syun
Առակներ

Սովորական սյունը կարող է որոշ մարդկանց ուրախացնել , որոշների էլ ՝ տրտմեցնել

21 Հունվարի, 2017
Qarer
Առակներ

Խելացի վաճառականը (բարոյախրատական պատում)

10 Մարտի, 2015
Hpartutyun
Առակներ

Հպարտության մասին (բարոյախրատական պատում)

9 Մարտի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?