Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
17 02 04
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Շքանշանի հանձնման արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Շքանշանի հանձնման արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Published: 17 Փետրվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:

 Հայրենիքին մատուցած ծառայությունների, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան հանձնվեց արցախաբնակ  բարերար տիար Գարի Սաֆարյանին:

 Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո մեծարյալի կյանքին ու ազգանվեր գործունեությանն անդրադարձավ  Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

 Այնուհետև Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանն  ընթերցեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որում ի մասնավորի ասվում է. «Գոհունակությամբ տեղեկացանք  Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանից բարեպաշտ ու հավատավոր ոգով մատուցված Ձեր եկեղեցանվեր  ծառայությանց մասին: Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից բերում  ենք Ձեզ՝ մեր Սուրբ եկեղեցու նվիրյալ զավակիդ, Հայրապետական Մեր օրհնաթյունն ու գնահատանքը։

 Գոհունակությամբ ենք անդրադառնում Ձեր գործունեությանը, որ բարեզարդված է հայրենի Արցախ աշխարհի խաղաղության պահպանման, Պաշտպանության  բանակի կայացման ու զորացման գործին, ինչպես նաև արցախաբնակ Մեր սիրելի զավակների հոգևոր-եկեղեցական կյանքին բերած գնահատարժան վաստակով: Տասնամյակներ շարունակ զինվորական պատասխանատու պաշտոններում Դուք  արդյունավորել եք Ձեր ծառայությունը, միաժամանակ աստվածահաճո ձեռնարկումներով սատար եղել Արցախի թեմի հոգեխնամ սպասավորության իրականացմանը։ Մեր Սուրբ եկեղեցու առաքելության արգասավորմանը  մասնակից լինելու նախանձախնդիր ոգով, Դուք լինելով Շուշիի Սուրբ  Հովհաննես եկեղեցու Ծխական խորհրդի ատենապետը, ազնիվ բարերարությամբ հիմնովին վերանորոգեցիք պատմական այս եկեղեցին՝ պարսպապատելով ու բարեկարգելով հարակից տարածքը, կառուցելով երիցատուն ու մատաղատուն։ Ձեր գովարժան հանձնառությունը և իրագործած բարերարությունները, ինչպես նաև շարունակաբար  սատարումները Տիրախնամ թեմի հոգեշահ  ծրագրերին, վկայությունն է բարեպաշտ  հայորդուդ աստուածսիրության. Առաքելական մեր Սուրբ եկեղեցու հանդեպ ջերմ սիրո հավատարմության»:

 Սրբատառ կոնդակի ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու շքանշանով զարդարեց մեծարյալի կուրծքը:

 Պարգևաբաշխության առիթով իր սրտի խոսքն ասաց տիար Գարի Սաֆարյանը`ընդգծելով, որ պատրաստակամ է շարունակելու իր եկեղեցանվեր և ազգաշեն ծառայությունը:

 Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ փաստեց, որ հավատքով ապրող նմանօրինակ անձանց եկեղեցանվեր գործունեության շնորհիվ է, որ  հաղթանակել և հարատևում է Արցախ աշխարհը: Հայոց Հայրապետը  տիար Սաֆարյանին մաղթեց Տիրամոր բարեխոսությունն ու հովանավորությունը, որպեսզի վերջինս կարողանա շարունակել իր հավատաշեն և ազգասեր գործունեությունն ի փառս Արցախ աշխարհի և ի բարօրություն արցախահայության:

17 02 01 17 02 02 17 02 03 17 02 04 17 02 05 17 02 06 17 02 07

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator wdjwe Նոր նշանակում
Հաջորդ նյութը Mayr ator 6 Նոր նշանակումներ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

30 1 7
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայից ժամանած երիտասարդների (նկարներ)

31 Հուլիսի, 2018
03.01
Uncategorized

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելգիայի Մալին-Բրուքսել ավագ թեմի և Բրուքսելի շրջանի կաթոլիկ եպիսկոպոսին

4 Օգոստոսի, 2017
04 1 11
Նորություններ

«Մեր ժողովրդի կյանքը ի հայրենիս և ի սփյուռս սպասում է վշտերի անհապաղ սփոփման, չարչարանքներից հառնումի և հաղթական հարության». Ամենայն Հայոց Կաթողիկոս

4 Ապրիլի, 2021
8 5
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հռադամիզդ» օպերայի ստեղծագործական խմբին (նկարներ)

8 Սեպտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?