Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Nerel
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Շարունակենք համբերել և մեծահոգաբար ներել միմյանց
Քրիստոնեական

Շարունակենք համբերել և մեծահոգաբար ներել միմյանց

Published: 23 Փետրվարի, 2015
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Եւ թող մեզ զպարտիս մեր որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց»

Հաճախ ենք Տերունական աղոթքի այս տողն արտասանում ինքնաբերաբար, առանց գիտակցելու ու ըմբռնելու դրա ներքին իմաստն ու կարևորությունը, մինչդեռ ներումը քրիստոնեական բարոյականության առանցքային կողմերից մեկն է:

«Ուզում ես, որ քեզ ներե՞ն: Ներիր նաև ինքդ»,- ասում է Սբ Հովհան Ոսկեբերանը: Սակայն, միաժամանակ, կարծիք կա, որ բնավ պետք չէ ներել, քանի որ դրանով թույլ ես տալիս վիրավորել քեզ կրկնակի: Նիցշեն էլ իր հերթին նշում է, որ ներել պետք չէ. ներելով դիմացինին` վիրավորում ենք նրա անձը, նրան ընդունակ չենք համարում սեփական արարքների համար պատասխանատվություն կրելու:

Այդ դեպքում` ինչպե՞ս վարվել:

Այս հարցի պատասխանը թաքնված է հենց Աստվածաշնչում, չէ՞ որ Տերը մեկ օրվա մեջ յոթանասունյոթ անգամ գործված մեղքերը նույնիսկ պատգամեց ներել (Սբ Գրիգոր Նարեկացի, Բան ԺԵ. Դ,  հմմտ. Մատթ. 18:22):

Հոգեբանները, ուսումնասիրելով ներման ֆենոմենը, հանգել են այն եզրակացության, որ մարդը ներելով նախևառաջ ազատվում է բացասական հույզերից և խթանում իր մեջ դրական վերաբերմունքը դիմացինի նկատմամբ: Բոլորս ենք զգացել այն հոգևոր խաղաղությունն ու ներդաշնակությունը, երբ ներել ենք դիմացինին:

Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու` նախ պարտավոր ենք ներել նրանց պարտքերը, ովքեր մեզ են պարտք, և հետո մերը կներվի, որովհետև եթե մեր պարտքը, որ քիչ է, չենք ներում, Աստված էլ մեր ունեցած պարտքերը չի ների, որոնք բազմաթիվ են, որովհետև ասում է` «Խոնարհվի քեզ, թե չխոնարհվի` ների՜ր նրան, որպեսզի դու ազատվես»:

«Բաշխում ես պարտքերը բոլոր և ներում հանցանքներն ամեն: Իմ դեմ մեղանչողներին ներելուս համար գուցե դու էլ ինձ շնորհես ներում», -գրում է Սբ Գրիգոր Նարեկացին: Երբ մենք ներում ենք մարդուն, մեր մեղքերի համար թողություն ենք ստանում Աստծուց: «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները» (Մատթ.6.15):

 Երբ աղոթելիս ոխ ենք ունենում մերձավորի նկատմամբ, հիշենք, որ մեր աղոթքները լքված կլինեն սեղանի առջև, Տերը չի կամենա վերցնել մեր աղոթքն ու վեր բարձրացնել: «Եվ կթողնի քո պատարագն ու կգնա»,-ասում է Ս. Հակոբ Մծբնա հայրապետը: Իսկ Տերը պատվիրում է. «Երբ մատուցես քո պատարագը և այնտեղ հիշես, թե քո եղբոր հանդեպ ոխ ունես , թո՜ղ պատարագը սեղանի առաջ, գնա հաշտվի՜ր քո եղբոր հետ, և ապա արի մատուցի՜ր քո պատարագը» (Մատթ. 5:23-24):

«Գիտեմ կը ներես, բայց բոլորի՞ն կը ներես ու մի՞շտ կը ներես»,-գրում է Վաղինակ վարդապետ Մելոյանը: Ի վերջո` ներել նշանակում է սիրել թշնամուն, նրա մեջ տեսնել մարդուն` իր թերություններով հանդերձ, որոնք նաև մերն են, աղոթել որպեսզի նրա հոգին լուսավորվի ու նա զղջա, ապաշխարի ու բարին ընտրի: Քրիստոս է մեզ պատգամել այս դժվարին ճանապարհը և դրա օրինակը տվել. «Հա՜յր, ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23:34):

 Ոխը, չարությունը մեզ հաճախ հոգսերի ու ալեկոծումների, երկյուղի ու տարակուսանքների են մատնում: Ինչպես ասում են Սուրբ Հայրերը` բոլոր անկարգություններն աշխարհում տիրում են ոխակալությունից ու չներելուց:

«Ուրեմն` ինչո՞ւ ներելով մեր անձին հանգստություն չենք պարգևում ու մեր եղբայրներին շահում»,-գրում է Սբ Ներսես Լամբրոնացին:

 Ի վերջո, ինչպես ասում են Սուրբ հայրերը՝ երկուսն էլ մեր օգտի համար են. մեր ներելը մեր կյանքի խաղաղությունն է ապահովում, իսկ մեր ներելու հետևանքով Աստծո ներելը մեզ` դեպի անվախճան կյանքն է առաջնորդում:

 Մյուս կողմից՝ բազում պատճառներ կան, որ աղոթքի զորությունը խափանում են և խնդրանքի կատարմանն ընդդիմանում: Եվ խնդրողի խստասրտությունը` ուրիշների հանցանքները ներելու մեջ, դրանցից մեկն է: Ի վերջո, միշտ սրտով անարգել, սիրով ներելով միմյանց մեղքերը, մենք էլ կկարողանանք բանաստեղծի պես ասել. «Ես սովորեցի սիրել Աստծուն և մարդկանց, միշտ ամեն բանից առավել փափագել արդարության արքայությունը, խույս տալ ստից ու ներել անիրավներին» (Սիլվիո Պելլիկոյին):

Եվ, ինչպես պատգամում է Առաքյալը. «Շարունակենք համբերել և մեծահոգաբար ներել միմյանց» (հմմտ. Կող. 3:13):

Աստղիկ Ավետիսյան,

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանող

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը pahqi bnuyty Պահքի բնույթը
Հաջորդ նյութը amn despan Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

images
Քրիստոնեական

Խաչակնքվելը ամուր վահան է ընդդեմ դիվական ներգործությունների

16 Օգոստոսի, 2013
Pataragy hin ktakaranum
Քրիստոնեական

Հավատքո´վ բուժվիր

13 Հոկտեմբերի, 2017
Ararchagorcutyun
UncategorizedՏեսանյութեր

Մարդ և արարչագործություն

29 Հուլիսի, 2015
Քրիստոնեական

Ի՞նչ ենք հասկանում՝ եկեղեցի ասելով

5 Հուլիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?