Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
RS 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին (նկարներ)
Նորություններ

Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին (նկարներ)

Published: 20 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 18-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում տեղի ունեցավ Սևակյան երեկո` նվիրված նահատակ բանաստեղծի հիշատակին:

 Միջոցառմանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, արվեստագետներ, թանգարանի բարերար Հովհաննես Չիլինգիրյանի դուստրը՝ Շամիր Չիլինգիրյանն իր ամուսնու` Հակոբ Ավագյանի հետ:

 Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը, այնուհետև արևմտաեվրոպական ու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակը և «Նաիրյան» վոկալ անսամբլը: ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանն ասմունքեց Ռուբեն Սևակի բանաստեղծությունները:

 Հանդիսության ավարտին ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով Մայր Աթոռում Ռուբեն Սևակի անվան թանգարանի հիմնադրմանը և թանգարանի բարերար Հովհաննես Չիլինգիրյանի այն երազին, որ թանգարանի յուրաքանչյուր այցելու հաղորդ դառնա այն մեծագույն ողբերգությանը, որ վերապրել է մեր ժողովուրդը անցնող դարասկզբին, որպեսզի Ռուբեն Սևակի և իր գրչակից ընկերների պատմությունը հասանելի դառնա յուրաքանչյուրին:

 Վեհափառ Հայրապետը խոսեց Ռուբեն Սևակի լուսավոր կերպարի մասին, որով կրթվել և կրթվում են սերունդներ: Սևակի ոգին, ըստ Նորին Սրբության, դրսևորվեց նաև արցախյան գոյամարտի օրերին, և յուրաքանչյուր նման քաջագործությամբ նորովի են ապրում հայոց ազգի արի սուրբ նահատակները, որոնք հավերժության ճամփորդ դարձան հերոսությամբ և իրենց անձերի նահատակությամբ:

 Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն երախտագետ սրտով վերստին շնորհակալություն հայտնեց բարերարի ընտանիքին` հայ ժողովրդին հիշատակի նման գեղեցիկ անկյուն պարգևելու համար, ուր այցելուները ոչ միայն ծանոթանում են Սևակի կայնքին ու ժառանգությանը, այլև ճանաչում նրա ոգին:

 Մայր Աթոռի Ղազարապատ կոչված պատմական շենքում տեղակայված թանգարանը բացվել է 2013 թ. սեպտեմբերի 10-ին:  Թանգարանում ցուցադրվում են նահատակ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակին պատկանող անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ, ածխանկարներ և հայ արվեստի արժեքավոր գործեր, ինչպես նաև արևմտահայ նկարիչների բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ` Մայր Աթոռին նվիրաբերված ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի կողմից:

 Սեպտեմբերին թանգարանը կտոնի իր հնգամյակը: Այդ կապակացության կսահմանվի Ռ. Սևակի անձին, կյանքին և ժառանգությանը նվիրված Սևակյան մրցանակ, որը շնորհվելու է մշակույթի, արվեստի, գրականության և երաժշտության ասպարեզում արձանագրված ձեռքբերումների համար:

RS 1 RS 2 RS 3 RS 4 RS 5 RS 6

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 19 2 3 Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հաջորդ նյութը 20 1 10 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Բջնիի ուխտավորներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Germaniayi hayoc tem 4
Նորություններ

Գերմանիայի հայոց թեմի Հայտարարությունը Բաքվի «Ռազմական Ավարի Զբոսայգու» բացման առնչությամբ

20 Ապրիլի, 2021
Kanadayi tem 23
Նորություններ

Գանատահայոց Թեմի Հոգեւորականաց Կոչը

16 Ապրիլի, 2020
Baregorcakan cragir
Նորություններ

Բարեգործական ծրագրով բնակարան կունենա ևս երկու ընտանիք

1 Փետրվարի, 2017
Mikayel ajapahyan 235
Նորություններ

Դրանք եկեղեցիներ չեն, դրանք մեր ինքնության վկայականն են, մեր գոյության սահմաններն են. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

17 Նոյեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?