Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Kalkata 21
Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Նորություններ
Libananai socp nakharar 2
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարարին
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 3 Գշ. ԱԿ. Սրբոցն Եւստաթէոսի եւ կնոջ նորա Թէոփիստեայ եւ երկուց որդւոցն եւ սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Նեքտարինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 2 Բշ. ԱՁ. Սրբոյն Դաւթի Դւնեցւոյն եւ սրբոց վկայիցն Ղամբէոսի եւ Ղամբէուհւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 1 † Կիր. ԴԿ. Գ կիր. զկնի Ս. Խաչին: Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Satana
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Սատանա բառի ստուգաբանությունը
Քրիստոնեական

Սատանա բառի ստուգաբանությունը

Published 9 Դեկտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սատանա բառը ծագում է հին եբրայերեն satan բառից, որը նշանակում է- սադայել, բանսարկու, չարախոս, հակարակորդ, ընդդիմադիր, մատնիչ, ըմբոստ, ապստամբ, սադրիչ:
Շատ լեզուներում տարածված է սատանա բառը օր. ասորերեն satana, ռուսերեն сатана, արաբերեն shaytan (շայթան), եթովպացիերեն sadatan, հունարեն Satanas, լատիներեն satanas, հարավսլավոներեն sotona, գերմաներենում կա satan և Teufel բառեր, այդ բոլոր բառերի արտասանության ձևը գրեթե նույնն է: Սակայն բառն ունի նաև 2-րդ տարբերակ, որ է հունարեն Diabolos (dibolos, diabolus) կամ daimon, ռուսերեն дьявол կամ демон, անգլերեն devil կամ demon (diaballo- կազմված է dia-միջոցով և ballo-գցել բառերից):
Մահմեդական գրքերում կարող ենք հանդիպել Իբլիս բառը, որը նույն իմաստն ունի, իսկ շայթան, որը նույնպես օգտագործվում է մահմեդականների կողմից բառացի նշանակում է կռվել, թշնամություն անել, կա նաև balasa բառը որը թարգմանվում է – «նա պարտվել է»: Իսլամի մեջ ընդունված է իբր թե Աստված հրամայեց բոլոր հրեշտակներին երկրպագել Ադամին, սակայն սատանան չուզեց դա անել ասելով, թե ես կրակից եմ ստեղծված, իսկ ինքը հողից, ինչու՞ պիտի երկրպագեմ, և շարունակում էր գայթակղել մարդկանց, և դրա համար նա պետք է գնա jahannam (դժոխք):
Համաձայն Հր. ԱՃառյանի Արմատական բառարանի «…ամենայն որ բարւոյ հակառակ կայ, սատանայ անվանի»:
Ըստ մի շարք կրոնական ուսմունքների սատանան չար ոգիների տիրակալն ու դժոխքի թագավոր է, մարդկանց մեղանչումների, չարագործությունների սկզբնապատճառն ու հրահրիչը: Սովորաբար ներկայացվում է իբրև Աստծու ստեղծած, ապա խռովարար՝ երկնքից երկիր արտաքսված, տապալված հրեշտակ (Եսայի 14:12 Արուսյակ (Լյուցեֆեր), որը չունի մեղքերի քավության և թողության հնարավորություն: Խավարի իշխան, խաբեբա, պիղծ, անսուրբ, անպիտան մարդ: Միաստվածական կրոնների զարգացմանը զուգահեռ ձևավորվել է սատանայի որպես չարիքի միասնական աղբյուրի և գլխավոր չար ոգու մասին պատկերացումը: Սատանայի մասին հորինվել են ժողովրդական զանազան առասպելներ, զրույցներ, հեքիաթներ: Գրականության մեջ սատանան կերպավորվել է ըստ տարբեր դարաշրջանների ու անհատների կրոնական և փիլիսոփայական հայացքներում: Արվեստում սատանան հնում պատկերվել է գիշատիչ գազանի, XI դարից՝ անճոռնի, պոզավոր ու պոչավոր մարդու կերպարանքով:
Հին Կտակարանում կա Ավադդոն բառը, որը նշանակում է ջարդ, կորուստ, մահ, սակայն այդ բառը ասելով նույնպես հասկանում էին սատանային: Տոբիթի գրքում կարող ենք հանդիպել Ազմոդևս անունը. այդ անվան նշանակությունը փորձում էին բացատրել ասորերեն անհայտ մի բառի արմատից, սակայն այդ փորձերը կասկածելի են, քանի որ Ազմոդևս բառը բավարար ձևով բացատրվում է եբրայական – արամերեն արմատից՝ շամադ, որը նշանակում է քանդել, ոչնչացնել, ուրեմն Ազմոդևս բառը նշանակում է քանդող, ոչնչացնող: Ազմոդևս բառի ստուգաբանությունը ցույց է տալիս, որ այն նույնպես սատանայի իմաստ ունի:
Ծիսական գրքերում կարող ենք հանդիպել ասպիդ բառը: Ասպիդը թունավոր օձի տեսակ է, բայց ծիսական գրականության մեջ այն սատանայի իմաստ ունի: Ինչպես գիտենք Ծննդոց գրքից Եվային խաբել է հենց օձը:
 Նոր Կտակարանի գրքերում նույնպես կարող ենք հանդիպել բազմաթիվ արտահայտություններ սատանային վերաբերող օր. Մատթեոսի մոտ 4:3 համարում սատանան անվանվում է փորձիչ. դա կապված է անապատում Հիսուսի փորձության հետ: Ինչպես Մատթեոսի և Մարկոսի, այնպես էլ Ղուկասի մոտ հանդիպում ենք Բէեղզեբուղ բառը, երբ որ Հիսուսը հանում է դևերին համրի միջից, նրան մեղադրելու համար, ժողովրդի միջից ոմանք ասում են, թե նա դևերի իշխան Բէեղզեբուղի միջոցով է անում այդ (Beelzeboul արտասանում են նաև Beelzebob, այս բառը կարող է ծագել baalzebul բառից, այսինքն՝ «երկնքի իշխան»):
Կորնթացիներին ուղղված Պողոսի երկրորդ թղթում առաքյալը սատանային անվանում է Բելիար այն ժամանակ, երբ ժողովրդին քարոզում է ասելով. «Անհավատներին լծակից մի եղեք, որովհետև ինչ՞ կապ ունի արդարությունը անօրենության հետ…և կամ ինչ՞ միաբանություն Քրիստոսի և Բելիարի միջև…»: Իսկ ի՞նչ է նշանակում Բելիար: Հին Կտակարանում այդ անվանը համապատասխանում է Բելիալ բառը, որը նշանակում է անօգուտ իր կամ գործ, որը ոչ մի բանին պիտանի չէ: Սակայն այստեղ ինչպես երևում է Քրիստոսին Բելիարին հակադրելուց Բելիար բառը նշանակում է անձ: Այդպիսի իմաստ այդ բառը ունեցել է վաղ հուդայականության մեջ: Այստեղ կոնտեքստից երևում է, որ բառը խորհրդանշում է հակաքրիստոսին կամ սատանային:
Հովհաննես ավետարանչի մոտ էլ Հիսուսը ժողովրդի հետ խոսելով ասում է. «հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա է, որ, այս աշխարհի իշխանը դուրս կնետվի», այստեղ Քրիստոս «այս աշխարհի իշխան» ասելով նկատի ունի սատանային:
Եփեսացիներին ուղղված թղթում սատանան «օդում տիրող իշխան» է, որը ներգործում է ապստամբող մարդկանց մեջ: Այստեղ իհարկե նկատի է առնվում սատանան: Նա անվանված է «օդում տիրող իշխան» այն պատճառով, որ նրա իշխանության տակ են տարբեր ոգիներ, որոնք այստեղ հավաքական իմաստով անվանված են «իշխանություն»:
Որպես ավարտ նշեմ, որ Նոր Կտակարանում diabolos բառը հանդիպում ենք 37 անգամ, satana՝ 36, իսկ Beelzeboul բառը ընդամենը՝ 7:
Հեղինակ` Դանիել սարկավագ Խանանյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Achqi ulunq Կապույտ ա՞չքն է մեզ փրկողը, թե՞ Խաչյալը
Հաջորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Դեկտեմբերի 11 Եշ. Պահք: Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Kalkata 21
Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Նորություններ
Libananai socp nakharar 2
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարարին
Նորություններ
Mayr Ator 957
Հետաձգվել է Մյուռոնօրհնեքի արարողությունը
Նորություններ
Mayr Ator 397
Եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի
Նորություններ
xachverac 16
Խաչվերացի թափորը Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ

Ընթերցեք նաև

Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023
Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?