Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Anush Nakaghshyan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սաղիմահայ գրող Անուշ Նաղաշյանի բաց նամակը վարչապետին
Նորություններ

Սաղիմահայ գրող Անուշ Նաղաշյանի բաց նամակը վարչապետին

Published: 9 Հուլիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ձեզի դիմողը սաղիմահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշեանն է։
Վերջին ամիսներու քաղաքական փոփոխութիւնները հետաքրքրեց ոչ միայն մեր երկրին ու ժողովուրդին, այլև աշխարհը դաս առաւ, որ առանց արիւնայեղութեան ալ կարելի յեղափոխութիւն ընել և օտարները հիացմունքով արտայայտուեցան այդ մասին։ Ի զուր չկոչուեցաւ ԹԱՒՇԵԱՅ Եւ ՍԻՐՈՅ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ…։
Դուք այդ յեղափոխութեան ոչ թէ հեղինակն էք կամ կազմակերպողը, ալև անոր Արքան։
Այո, արիւն չթափուեցաւ, սակայն իմ սիրտս արիւն կու լայ սիրելի վարչապետ այս տողերս գրելու ժամանակ։

Նախ յստակացնեմ, որ ես քաղաքականութենէ հեռու մարդ եմ, ես սիրերգակ բանաստեղծուհի մըն եմ, երկար տարիներու հայոց լեզուի, գրականութեան և պատմութեան ուսուցչուհի, սակայն ձեր լռութիւնը վերջերս Մայր Աթոռի դէմ կատարուող անցուդարձերուն մեծ հարցական մը դրած է ուղեղիս մէջ «Յո՞ երթաս Հայոց Աշխարհ»։ Արդարութեան համար էր ձեր պայքարը, ժողովուրդին շահերուն համար, ազգով և հայրենիքով մտահոգ բարձրաստիճան քաղաքական գործիչ մը ձեզի նման, ինչպէս կրնայ չմիջամտել միամսեայ այս տհաճ դէպքերուն, ուր ինչպէս ակնյայտ է արդէն այս շարժումը ոչ թէ Ն.Ս.ՕծութիւՆ Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսի դէմ է, այլև մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիին դէմ։
Յեղափոխութեան ամբողջ ընթացքին ես հայեացքս յառած Սուրբ Յակոբի գմբէթներուն աղօթեցի, որ Տէրը պահապան ըլլայ առաջին քրիստոնեայ ազգիս ու հայրենիքիս և այս յեղափոխութենէն արեան հոտ չիգայ։

Ես հետևեցայ ձեր բոլոր քայլերուն, հայ մօր և քրոջ սիրտս ուրախացաւ, յուզուեցաւ ձեր վերաբերմունքէն հանդէպ որդեկորոյս մօր, տասնամեայ աղջնակին ձեր ընդունելութենէն, բայց մանաւանդ ձեր հայրական հոգատարութիւնէն հայ զինուորին, որ կը պաշտպանէ հայրենիքն ու եկեղեցին, դեռ երկար է շարքը ձեր ազնիւ քայլերուն։ Իմ ուրախութիւնն ու սրտի գոհունակութիւնը հասաւ իր գագաթնակէտին երբ ձեր տարեդարձին այցելեցիք և օրհնութիւնն ու թանկարժէք նուէր մը՝ Աւետարանը ստացաք Վեհափառ Հայրապետէն։
Սակայն այս բոլորին հետ կարգ մը արտայայտութիւններ հանելուկ մնացին ինծի համար, որոնցմէ մէկը, որ «Պետութիւնն ու եկեղեցին անջատ են»։Նոյնիսկ խորհրդային տարիներուն այդպիսի արտայայտութիւն ես չեմ լսած։ ՄԵՐ ՈՒԺԸ ՄԵՐ ՊԵՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԵԿԵՂԵՑԻԻՆ ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ Է։
Օտարութեան մէջ հայուն հայրենիքն ու պետութիւնը եկեղեցին եղաւ։ Մենք եկեղեցիով զօրաւոր զգացինք, ամուր մնացինք, հայութիւն պահեցինք, հայ քրիստոնեայ ապրեցանք։
Ապրելով ոչ քրիստոնէական երկիրներու մէջ, ոչ քրիստոնեայ լուծերու ներքև մենք մեր քաղաքացիի տիպար օրինակով պարտադրեցինք յարգեն մեզի և ոտնակոխ չ՛ընեն մեր իրաւունքները։ Երբ հարցեր ծագած են մանաւանդ եկեղեցիին հետ Երուսաղէմի մէջ, ոստիկանութիւնը իր պարտականութեան մէջ չէ թերացած։ Երուսաղէմի Հայոց Վանքէն Սուրբ Յարութեան Տաճար ոստիկաններ կ՛առաջնորդեն և կը հետևին մեր թափօրին, խուսափելու համար տհաճ պատահարներէ։

Այսօր Էջմիածինի հոգևոր տարածքը իբր «ներխուժողներէ» պաշտպանող ոստիկանները այլ տպաւորութիւն կը ձգեն, անոնք ոչ թէ իրենց գործը կ՛ընեն, այլ՝ ամբողջովին ուրիշ հրահանգ կը կատարեն։ Եթէ նոյնիսկ պետութիւնն ու եկեղեցին անջատ են, բայց չէ՞ որ Մայր Աթոռը հարևան երկիր չէ, այլ Հայաստանի տարածքին մէջ կը գտնուի, ուրեմն պետութիւնը պարտաւոր է անոր անվտանգութիւնն ու անդորրութիւնը ապահովել։
Սիրելի Վարչապետ Հայաստանի Հանրապետութեան, եօթ միլիոն կազմող Սփիւռքը չի կրնար անտարբեր նայիլ հայ եկեղեցիին դէմ կատարուող այս վարկաբեկումին և խուժանութեան։

Ձեր ջերմ հրաւէրը հայրենիք գալու կասկածի տակ կը դնէ արդէն մեզի, երբ կը լսենք թէ կրօնի ու հայոց պատմութեան պահերը ոչ թէ կը կրճատուին այլ կը վերանան հայրենի դպրոցներէն։
Եկեղեցին մեր գոյատևման հիմնաքարն է, օտար ուժերու գործակալ մասնագէտներ ուզեցին ջնջել մեր պատմութիւնը Պատմահօր Խորենացիին հինգերորդ դարէն եօթներորդ դար տեղափոխել փորձելով։ Իսկ արդեօք մե՞նք, մե՞ր ձեռքով պիտի վերացնենք մեր պատմութիւնն ու սուրբ հաւատը…
Մենք չենք ուզեր, որ մեր զաւակները մեծնան առանց պատմութեան և հաւատքի, որուն պիտի յաջորդէ Հայոց Լեզուին վերացումը, կը վախնամ որ աևմտահայերէնի նման արևելահայերէնն ալ պիտի անցնի մեռած լեզուներու շարքին։
Մենք պէտք չունինք արևմտեան բարքերով և սովորութիւններով հայրենիք մը, այդ պարագային ինչու ձգենք տուն-տեղ ու հետևինք ձեր տուն կանչին երբ մենք պայքարելով այդ սովորութիւններուն ու բարքերուն դէմ մեր եկեղեցիներուն կողքին կ՛ապրինք ամուր և հանգիստ մեր երկիրներուն մէջ ապահովագրուած բժշկութեամբ և կենսաթոշակով։
Կտրած են մեր լեզուն, տեղահանած են մեզի, լռութեան մատնած են մեր պատմութիւնը բայց ոչինչ կրցած է շարժել մեր անսասան և անկոտրում հաւատքը։

Հաւատալով և վստահելով ձեզի կը խնդրեմ ձեր թաւշեայ փայտիկով ընդմի՛շտ հեռացուցէք խանգարող ուժերը, մեր եկեղեցին տկարացնել փորձող միջամտութիւնները, մեր ժողովուրդին հաւատքին հետ խաղալ փորձողները, հեռացուցէք մեր ՍՐԲՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՑ ՄԱՅՐ ԷՋՄԻԱԾԻՆԷՆ և մի ձգէք փորձեն պղտորել իւղը Արագածի կատարին կախուած Լուսաւորչի Կանթեղին… Պետութիւններ, թագաւորութիւններ, կայսրութիւններ կու գան ու կ՛երթան, մեր հաւատքը փոթորիկներու դիմացած է, այս մէկուն ալ կը դիմանայ, ամբողջական ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴը պահապան է մեզի, բայց ձեր միջամտութեամբ թող վերջ գտնէ այս փոթորիկը , եթէ ոչ պետութիւնը մեղսակից պիտի համարուի պատմութեան և սերուդներուն առջև։

Յարգանքով՝
Դոկտ. Անուշ Նագգաշեան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Tovma qhn. 897 ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Հաջորդ նյութը Abgar eps 891 …Եւ պատրաստ ենք վրեժխնդիր լինելու ամեն անհնազանդության համար» (Բ Կոր. Ժ. 6)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

09.11 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)

14 Նոյեմբերի, 2022
05.01.01
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտորին (նկարներ)

5 Նոյեմբերի, 2019
Irani despan 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի բանախոսներին (տեսանյութ)

22 Դեկտեմբերի, 2022
Garegin Katoghikos
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահին

6 Փետրվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?