Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում նշվեց Ս. Վարդանանց տոնը և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրը (նկարներ, տեսանյութ)
Նորություններ

Մայր Աթոռում նշվեց Ս. Վարդանանց տոնը և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրը (նկարներ, տեսանյութ)

Published: 23 Փետրվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 23-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների տոնը: Այս առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբաններ Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազմաթիվ ուխտավորներ:

Վարդան Սրբազանը Ս.Պատարագի ավարտին քարոզեց Իջման Ս. խորանից` անդրադառնալով Ս. Վարդանանց տոնի սքանչելի խորհրդին ու պատմական նշանակությանը:

«Վարդանանց մարտը դարերի ընթացքում պետք է դառնար հաղթանակի, մարտիրոսության ներշնչման իրական աղբյուր: Խաչ, թե սուր. պատարագի խորհրդին միաբանված հավատքի վկաները լսեցին աստվածային պատգամը քահանայի շուրթերից: Եվ զինվորական, իշխան, պարզ գյուղացի և հոգևորական վճռեցին իրենց ընտրությունը վերահաստատել և սեփական կյանքի միակ շահը համարել մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

Թվում է, թե ռազմական մի պատերազմի հիշատակություն է, որ այսօր տոնախմբում ենք միասին, սակայն, այն լոկ ռազմական չէր: Եթե միայն ռազմական լիներ, դարերի ընթացքում չէր կարող ներշնչել հայ զավակին: Այն քրիստոնեական հավատքի, հոգևոր արժեքների, ընտանիքի ու հայրենիքի պաշտպանության համար մղված մարտ էր:

Մեզ համար «վասն հայրենյաց և վասն հավատո» նշանաբանը միայն Վարդանանց պատերազմին չի պատկանում. այնտեղից սկսվել է: Քրիստոսի սիրո վարդապետության հունդերը Հայաստան աշխարհում` իբրև փոքրիկ սերմնահատիկներ, ցանվել էին Քրիստոսի երկու` Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից: Եվ 5-րդ դարի կեսին հայոց հոգևոր պարտեզում քրիստոնեության սերմերը, որոնք արդեն աճել, պտղաբերել էին, այլևս վարդագույն արյան վկայությամբ հաստատեցին և սեփականացրեցին այն, ինչը հայ մարդու զգացողությունը, գիտակցությունը, հավատքը, արժեքները և այսօր, փառք Աստծո, նաև նյութական հայրենիքն է», — մասնավորաբար նշեց Վարդան եպիսկոպոսը:

Պատարագիչ Սրբազանն իր խոսքում ընդգծեց, որ Ս. Վարդանանց պատերազմը հոգու և մարմնի, հոգևոր և նյութական արժեքների պատերազմ էր, նյութի դեմ հոգևորի հաղթանակի պատերազմն էր:

«Այնտեղ քաջերը միայն չհերոսացան. նրանք սրբացան, քանի որ  հավատացին, որ իրենց կյանքում գերագույն շահը հավերժության մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոս է: Նրանք քայլեցին գիտակից մահվան: Այս էր նրանց` քրիստոնեական կրոնի հանդեպ մեծագույն սխրանքը:

…Մենք` իբրև ազգի, մշակույթի, ընտանիքի, Եկեղեցու պաշտպանության մարտիկների հաջորդներ, այսօր պարտականություն ունենք նրանց անմեռ երազները կյանքի կոչելու` ապրելով, հավատալով և հաղթելով: Այս է պատգամը Վարդանանց խորհրդի. պատգամ, որ մեր յուրաքանչյուրի մտքում և հոգում թելադրում է հավատարմություն ու վստահություն: Այս է այդ նույն խորհուրդը, որ դարերի ընթացքում հայ մարդուն ներշնչել և առաջնորդել է հաղթանակի», — ասաց Սրբազանը` ներկա ժողովրդին հորդորելով քրիստոեական արժեքների վրա խարսխված կյանքով ապրել և պատրաստ լինել կյանքի կոչելու սուրբ հերոս նահատակների հիշատակը և հայրենիքի ու նրա ապագայի հանդեպ նրանց բոլոր երազները:

Իր խոսքում Սրբազան Հայրը տոնի առիթով, որը նաև Նորին Սրբության անվանակոչության օրն է, որդիական ակնածանքով Հայ Եկեղեցու հոգևոր դասի և ողջ հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին:

Այնուհետև Իջման Ս. Սեղանի առջև, նախագահությամբ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Եկեղեցականների դասը հավատավոր ժողովրդի հետ միասնաբար առ Աստված աղոթք բարձրացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, հավերժ պայծառության, ինչպես նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության և բեղուն ու խաղաղ հովվապետության համար:

1 1 2 1 3 1 4 1 5 6 1 7 1 8 1

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Vardan eps. Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի քարոզը՝ խոսված Ս. Վարդանանց տոնին (տեսանյութ)
Հաջորդ նյութը 23 6 Մայր Աթոռում տեղի ունեցավ Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hayr Isahak
Նորություններ

Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը

20 Հունիսի, 2015
Astvacashunch 2019
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունվարի 1 Շբ. ԱՁ. Գ օր Ս. Ծննդեան պահոց: Սրբոցն Բարսղի Հայրապետին եւ եղբօր նորին Գրիգորի Նիւսացւոյն, Սեղբեստրոսի Հռովմայ Հայրապետին եւ Աբբայ Եփրեմի Խուրին Ասորւոյ

30 Դեկտեմբերի, 2021
30 2
Նորություններ

Նյու Յորքի Ս․ Վարդան եկեղեցում նշվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 17-րդ տարեդարձը (Նկարներ)

31 Հոկտեմբերի, 2016
Garegin B
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա

25 Մարտի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?