Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
21 3 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով մատուցվեց Ս. Պատարագ (նկարներ)
Նորություններ

Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով մատուցվեց Ս. Պատարագ (նկարներ)

Published: 21 Փետրվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 21-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Սուրբ Պատարագին մասնակցեցին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, տոնի առիթով Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերից ու կառույցներից Ս. Էջմիածնում համախմբված 230 եկեղեցականներ:
Պատարագիչն էր Արթիկի թեմի Պեմզաշեն համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Եղիշե քահանա Նազարյանը:
Ս. Պատարագի ընթացքում Տ. Եղիշե քահանան իր քարոզում անդրադարձավ Ս. Ղևոնդյանց տոնի խորհրդին ու նշանակությանը` ի մասնավորի խոսելով նահատակ եկեղեցականների կերպարի և նրանց սխրանքի մասին:
«Քրիստոսի լույսը շատ ազգերի է հայտնվել, սակայն, մեր ազգի համար այն ունեցել է նաև ազգապահպան նշանակություն: Եվ Ս. Ղևոնդյանք՝ որպես Քրիստոսի ճշմարիտ խոստովանողներ, վառ մարմնացումն են իսկական հավատքի և հայրենասիրության: Որպես հոգևոր Հայրենիքի ճշմարիտ կրողներ՝ նրանք գիտակցում էին, թե Աստծուց շնորհված ինչպիսի մեծ պարգև է մեր Հայրենիքը, հայ ինքնությունը և քրիստոնեական հավատը: Մեր հայրենիքի և հայ ինքնության լինել-չլինելու օրհասական ժամին նրանք գնացին իմացյալ մահվան ճանապարհով, քանի որ նախընտրեցին մեռնել Քրիստոսի հետ, քան թե ապրել առանց Քրիստոսի», — նշեց Եղիշե քահանան:
Տեր Հայրը հորդորեց նմանվել Սրբոց Ղևոնդյանց նահատակներին, հետևել վերջիններիս պանծալի օրինակին, անմնացորդ սիրել Հայրենիքը և նորոգվել առ Քրիստոս հավատքով:
«Սա յուրաքանչյուր քահանայի սրբազան առաքելությունն է. խոստովանել Քրիստոսին մարդկանց առաջ: Ս. Ղևոնդյանց համար հավատքն ու աստվածապարգև հայրենիքը մեկ միասնական սրբություն են եղել: Ուստի, վասն հավատո և վասն Հայրենյաց մարտնչելն ու նահատակվելը հավասարազոր են եղել մարդկանց առաջ Քրիստոս Տիրոջը խոստովանելուն: Սրբոց Ղևոնդյանց համար այս հավատն էր և Քրիստոսի հանդեպ սերը, որ զորացրեց նրանց, ի չիք դարձրեց մահվան վախը, հրեշտակային ներկայությամբ լուսավորեց նրանց մտքի տեսողությունը և հոժարությամբ լցրեց նրանց սրտերը»,- ասաց պատարագիչ քահանան:
Քարոզի վերջում Տեր Եղիշեն քահանայից դասին կոչ արեց նույն ոգով ու հավատարմությամբ շարունակել ծառայել առ ի լուսավորություն հայ ժողովրդի, ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի:
Հավարտ Պատարագի, քահանա հայրերը, ստանալով Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը, վերադարձան իրենց ծառայության վայրերը:

21 1 1 21 2 1 21 3 1 21 4 1 21 5 1 21 6 1 21 7 1 21 8 1

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 21 10 Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)
Հաջորդ նյութը Ghevondyanc qah. tesanyu Ղևոնդյանց քահանաների տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

11 3 1
Uncategorized

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի հոգևոր առաջնորդներին (նկարներ)

11 Սեպտեմբերի, 2017
ekeghecakan kyanq 03.04.3017
Նորություններ

Եկեղեցական կյանք (03.04.2017)

4 Ապրիլի, 2017
341074464 695400465673525 3726098834148146217 n
Նորություններ

Նոր հրատարակություն

13 Ապրիլի, 2023
HH ZU
Նորություններ

Հոգևոր առաջնորդությանը ստեղծումը ՀՀ Զինված ուժերում

27 Հոկտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?