Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Sb Gevorg
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > Ս. ԳԵՎՈՐԳ ԶՈՐԱՎԱՐ (+303)
Վարք սրբոց

Ս. ԳԵՎՈՐԳ ԶՈՐԱՎԱՐ (+303)

Published: 27 Սեպտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 1 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Տիեզերահռչակ զորավար եւ Քրիստոսի վկա ս. Գեւորգը կապադովկացի ազնվական էր, բարեպաշտ ծնողների զավակ: Նա գերազանց զինվոր էր եւ ուներ հազարապետի աստիճան:

 Դիոկղետիանոս կայսեր օրոք քրիստոնյաների դեմ մոլեգնող հալածանքների ժամանակ, արհամարհելով մահվան սպառնալիքը, կայսեր առջեւ Գեւորգն արիաբար խոստովանեց իր հավատը: Նրան ենթարկեցին բազում տանջանքների, որոնք, սակայն, չկարողացան սասանել սրբին: Ավելին՝ նահատակության մեջ նրան ուղեկցում էին զարմանալի նշաններ, որոնցից զարհուրում էին հեթանոսները, իսկ շատերը՝ խոստովանում, թե մեծ է քրիստոնյաների Աստվածը: Նրանց թվում էր նաեւ Աղեքսանդրե թագուհին: Տեսնելով այն ամենը, որ կատարվում էր Տիրոջ հավատարիմ ծառայի միջոցով, նա էլ հավատաց Քրիստոսին եւ Գեւորգի հետ դատապարտվեց մահվան: Մահապատժի վայրը դեռ չհասած՝ թագուհին աղոթելով խաղաղությամբ ավանդեց իր հոգին, իսկ սուրբ Գեւորգը նահատակվեց՝ գլխատվելով զինվորների կողմից:

 Ս. Գեւորգի մասին ավանդությունը պատմում է, թե նա մի վիշապ է սպանել՝ փրկելով մի աղջկա, որն իբրեւ կերակուր հանձնված էր նրան: Այս ավանդությունը խորհրդանշում է սուրբ զորավարի արիասիրտ պատերազմը եւ հաղթանակը սատանայի նկատմամբ: Բացի այդ՝ Դիոկղետիանոսին նույնպես անդնդային վիշապ էին կոչում, որին հաղթեց ս. Գեւորգը իր անկոտրում հավատով:

 Վերևում Ս. Գեւորգի հանրահայտ սրբապատկերն է, որտեղ նա, ձիու վրա նստած, նիզակով խոցում է վիշապին, սքանչելի խորհրդանիշ է չարի դեմ քրիստոնեության պայքարի եւ հաղթանակի՝ ոչ միայն մարտիրոսությամբ, այլեւ առաքինություններով ու սրբությամբ:

Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 27 1 Մայր Աթոռում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2019-2020 թթ. ուսումնական տարվա բացումը
Հաջորդ նյութը Garegin B Ararat chelengh «Բարի երթ և արդյունավոր ընթացք ենք մաղթում #AraratChallenge շարժմանը». Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ter Nshan
Վարք սրբոց

Սբ. Ոսկյանց քահանաների հիշատակության օր

16 Փետրվարի, 2017
Astvac ynduni
Վարք սրբոց

Ի՞նչ պահեմ, որ արժանի լինեմ Աստծուն (հայրերի վարքից)

7 Հունիսի, 2017
Yot mankanc
Վարք սրբոց

Յոթ Սուրբ Մանկանց վկայաբանությունը

24 Սեպտեմբերի, 2013
Gevorg zoravar qaroz
Հոգևոր գրադարան

Քարոզ Ս. Գէորգ Զօրավարի (գրաբար). Կարապետ Պատրիարք Պալատեցի. pdf

20 Սեպտեմբերի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?