Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 27 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 26 Գշ. ԱՁ. Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի` ծնողաց Ս. Աստուածածնի եւ Կանանցն Իւղաբերից
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 25 Բշ. ԴԿ. Թ օր Վերափոխման
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 24 † Կիր. ԴՁ. Բ կիր. զկնի Վերափոխման
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 23 Շբ. ԳԿ. Է օր Վերափոխման
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
2 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ս. Էջմիածնում կատարվեց հոգեհանգիստ ապրիլյան պատերազմում զոհված զինվորների համար
Նորություններ

Ս. Էջմիածնում կատարվեց հոգեհանգիստ ապրիլյան պատերազմում զոհված զինվորների համար

Published 2 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ապրիլի 2-ին` Մեծ պահքի Գալստյան կիրակի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Պատարագի ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` 2016 թ. ապրիլյան պատերազմում զոհված քաջարի զինվորների համար:

 Ս. Պատարագին և հոգեհանգստյան կարգին ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը:

 Ներկա հոգևոր դասը և ժողովուրդը Հայոց Հայրապետի գլխավորությամբ աղոթեցին մարտական գործողությունների ժամանակ զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար:

 Հոգեհանգստյան արարողությունից առաջ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հրապարակեց Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը տարելիցի առիթով:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Սիրելիներ,

 Այսօր համախմբված ենք մեր աղոթքները առ Աստված բարձրացնելու քաջարի մեր զինվորների հոգիների խաղաղության ու հանգստության համար, ովքեր հերոսաբար զոհվեցին ապրիլյան պատերազմի ընթացքում՝ իրենց կյանքը տալով հանուն հայրենիքի և մեր ժողովրդի պաշտպանության:

Ողջունում ենք ՀՀ մեծարգո վարչապետի ներկայությունը Սուրբ Էջմիածնի նվիրական տաճարում, ով եկել է իր աղոթակցությամբ մասնակից լինելու հոգեհանգստյան այս արարողությանը:

Մեկ տարի առաջ մեր խիզախ զինվորները կասեցրեցին Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքին բռնացող ռազմական գործողությունները, նաև արյան գնով ետ մղեցին դավադիր հակառակորդին, վկայելով հանուն անկախության ու հայրենի երկրի՝ մեր ժողովրդի նախանձախնդրությունը, ուժն ու կորովը և անպարտելի ոգին:

 Մեծ Պահքի այս օրը Գալստյան կիրակին է, որը հիշեցնում է մեր Տիրոջ գալուստը և Իր հավատարիմ հետևորդներին հավիտենական կյանքի շնորհին արժանացնելը: Մեր զոհված հերոսները փոխադրվեցին հանդերձյալ կյանքի հանգրվան՝ մուտք գործելու հավիտենություն և անանց երանությունը ժառանգելու, քանզի անձնազոհության մեծագույն առաքինությունը դրսևորելով՝ Քրիստոսանմանության սխրանքը իրագործեցին: Այս մխիթարությունն է բարձրաձայնում առաքյալի խոսքը. «Աստված մեզ չնախասահմանեց բարկության համար, այլ՝ փրկությունը ժառանգելու համար, որպեսզի արթուն լինենք, թե ննջենք, Նրա հետ միասին ապրենք» (Ա Թեսաղ. 5.9-10):

 Հայոց բանակի մարտունակությունը, մեր զինվոր զավակների սխրանքը ծնեցին հերոսության նոր, բացառիկ օրինակներ, որոնք հավելվեցին մեր պատմության էջերում արձանագրված մեր փառապանծ հայրերի սխրանքին ու քաջագործություններին: Մեր զոհված զավակներն իրենց մատաղ կյանքը բաշխեցին ազգին ու Մայր Հայրենիքին, մեզ ամենքիս, որպեսզի մենք նրանց դրսևորած վճռականությամբ ու նախանձախնդրությամբ պահպանենք մեր խաղաղությունն ու արժանապատվությունը, լինենք միասնական, կերտենք հզոր ու ապահով, առաջադեմ ու անհաղթ Հայաստան: Եվ նրանց մշտավառ հիշատակի ու անձնազոհության առջև առավել վճռականորեն պիտի ջանքեր բերենք մեր հայրենիքի նոր կյանքի կերտմանը, պետության առաջընթացին ուղղված գործընթացներին նախանձախնդիր մասնակցությամբ: Բազում փորձությունների առաջ մեր ժողովուրդը միասնականությամբ, առ հայրենին սիրո, հանձնառության ու զոհողության մղումով է ամուր բազուկ դարձել և խորտակել թշնամիների հարվածները, հաղթել չարին, դիմագրավել ավերներն ու կորուստները, հարուցյալ կյանք կերտել: Եվ այսօր նույն ոգով մեր ժողովուրդը ի զորու է առատացնել հայրենանվեր գործերը, արդյունազարդել ազգային կյանքը, շենացնել իր հայրենին, որը իրապես կլինի արժևորումը հանուն հայրենիքի ու ազգի իրենց կյանքը նվիրած հայորդիների պայծառ հիշատակի:

 Սիրելիներ, այսօր միասնական աղոթք ենք բարձրացնում առ Ամենակալն Աստված, որպեսզի պահպանվի խաղաղությունը մեր հայրենիքի սահմաններում և այլևս անհրաժեշտություն չլինի կյանքի թանկ գին վճարելու ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքի պաշտպանության համար: Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահապանի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, աշխարհասփյուռ մեր ժողովրդին, պահապանի մեր բոլոր զինվորներին և միշտ պարգևի զորություն ու հաղթություն: Հայցում ենք, որ Ողորմածն Աստված Երկնքի արքայության հանգրվաններում հանգստություն և երանություն պարգևի զոհված մեր զավակների լույս հոգիներին  և Սուրբ Հոգու բյուր շնորհներով մխիթարի և սփոփի սգակիր սրտերը զոհվածների ընտանիքների, հարազատների, զինակից ընկերների և բոլոր վշտացյալների:

 Փառք Հայոց հաղթական ու քաջարի բանակին:

 Աղոթք և օրհնություն մեր խիզախ հայորդիների լույս հիշատակին:

 Յիշեսցէ Տէր զհոգիս նորոգ ննջեցելոց և հանգուսցէ զնոսա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. Ամէն:

2 1 2 2 2 3 2 4 2 5 2 6

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Qvearkutyun Garegin B Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկեց Էջմիածին քաղաքում
Հաջորդ նյութը Erku Hrestakner Երկու հրեշտակների առաքելությունը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Hogehangist
Կարևոր է արդյոք հոգեհանգիստը կամ ննջեցյալների համար աղոթքը
Քրիստոնեական
Mayr Ator 01082025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը
Նորություններ
Screenshot 3
Վարդան Այգեկցին՝ հպարտների և ոխակալների մասին
Քրիստոնեական
Screenshot 2
Աղոթք նեղության ժամին
Աղոթքներ
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?