Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
6 2 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ֆրանսիական «La Croix» օրաթերթի մի խումբ ընթերցողների և աշխատակիցների
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ֆրանսիական «La Croix» օրաթերթի մի խումբ ընթերցողների և աշխատակիցների

Published: 6 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ֆրանսիական «La Croix» կաթոլիկ օրաթերթի աշխատակազմին և մի խումբ ընթերցողների` ուղեկցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր Բարեշնորհ Սահակ սարկավագ Սուքիասյանի և օրաթերթի գլխավոր խմբագրության անդամ Ֆեդերիկ Մունյեի:
Ողջունելով բարեկամ ժողովրդի զավակների ուխտագնացությունը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրանց բերեց իր օրհնությունն ու գնահատանքը` մասնավորապես խոսելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև ձևավորված դարավոր բարեկամության և երկու պետությունների սերտ գործակցության մասին:
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ Ֆրանցիսկոս Պապի հետքերով կաթոլիկ ուխտավորներն այցելում են Հայաստան, իբրև առաջին քրիստոնյա երկիր, հաղորդակից դառնում նրա քրիստոնեական մշակույթին և հոգևոր-ազգային արժեքներին: Հայոց Հայրապետը կարևորեց նման ուխտագնացությունների կազմակերպումը` ընդգծելով, որ դրանք մեծապես նպաստում են միջեկեղեցական կապերի առավել ամրապնդմանը, տարբեր ժողովուրդների փոխճանաչողությանը:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, Եկեղեցու և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերին:
Զրույցի ընթացքում տիար Ֆեդերիկ Մունյեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց օրաթերթի գործունեությունը` ընդգծելով, որ օրաթերթի աշխատակազմն ամեն ջանք ի գործ է դնում` տարբեր ժողովուրդների միջև խթանելու երկխոսություն և ձևավորելու փոխադարձ հարգանքի, հադուրժողականության ու վստահության մթնոլորտ: Խմբի անունից շնորհակալություն հայտնելով Նորին Սրբության օրհնության և ջերմ խոսքերի համար` պարոն Ֆ. Մունյեն նաև ներկայացրեց Հայաստան այցի անմոռանալի տպավորությունները:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստված աղոթքով մաղթեց, որ Բարձրյալ Տերը ազգերի ու ժողովուրդների մեջ զորացնի միմյանց նկատմամբ սերը:

6 2 1 6 2 2 6 2 3 6 2 4

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը S. Patarag Ավետման տոնին կկատարվի մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն
Հաջորդ նյութը 6 3 1 Ապրիլի 6-ը հռչակվեց համայնավարական բռնապետության տարիներին հալածված և նահատակված հոգևորականների հիշատակի օր

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

garegin b ef321
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԱՌԻԹՈՎ

9 Մայիսի, 2014
9ec7844
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին

31 Մարտի, 2017
ekexecakan lrahos
Նորություններ

Եկեղեցական լրահոս արտերկրից 20.05.2016

23 Մայիսի, 2016
Aram Sargsyan 325
Նորություններ

Եկեղեցու պատմություն առարկայի կրճատելը աշակերտներին ավելորդ ծարաբեռնվածությունից ազատելու պատրվակով, ոչ միայն կեղծ, այլև կեղծավոր եմ համարում. Արամ Սարգսյան

7 Հուլիսի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?