Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qristosi harutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՓՐԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Քրիստոնեական

ՓՐԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Published: 24 Նոյեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Քրիստոս մարդկային մարմին հագավ՝ մարդուն իր մեղքից ազատելու համար: Իր ուսուցումներով և մարդկային կյանքով ցույց տվեց այն ճանապարհը, որով մարդը կարող է հասնել և պետք է, որ հասնի իր վախճանին, այսինքն՝ Երկնային Թագավորության մասնակցության, որն սկսվում է այս աշխարհից ու գնում դեպի հանդերձյալ կյանք: Հիսուսի այս գործը, որն Իր մարդեղության նպատակն է, կոչվում է ՓՐԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ:

 «Ես եկա, որպեսզի կյանք ունենաք և առավել ևս ունենաք» (Հովհ. 10:10):

 Աստված և մարդ իրար կապողը և միացնողը եղավ Աստվածորդին, մարմնացյալ Բանը՝ Աստված-Մարդը: Քրիստոս է, ուրեմն Փրկիչը, և այս իմաստով պետք է հասկանալ այն խոսքը, որը Պետրոս Առաքյալը արտասանեց իր առաջին քարոզության առիթով.
«Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկվենք» (Գործք 4:12):

 Երջանկահիշատակ Գարեգին Ա. ամենայն Հայոց Կաթողիկոսն ասում է.

 «Փրկված եմ» բացատրությունը, որին հաճախ հանդիպում ենք մասնավորաբար այս օրերին, սխալ է, եթե հասկացվի պարզապես մարդու կողմից զգացված և ապրված մի վիճակ: Մի տեսակ Աստծու գործին սահման դնել է նշանակում այս, ինչ որ հակասական է և անհասկանալի… Փորձում ենք փրկվել, ձգտում ենք դեպի փրկությունը: Բայց Աստված է փրկության ընթացքի կատարողը, լրացնողն ու պսակողը:

 «Փրկված եմ» բացատրությունը, հակառակ իր այս սխալ հասկացողության, կարող է ունենալ ճիշտ նշանակություն, եթե երբեք հասկացվի իբրև հնարավորություն՝ միայն տրված մեզ Քրիստոսով: Քրիստոս փրկեց մեզ, այսինքն հնարավորությունը տվեց մեզ փրկության՝ Իր կյանքով ու խոսքի ճանապարհով և ինչպես տեսանք՝ Իր խաչելությամբ և հարությամբ: Մարդուն մնում է իր սեփական կյանքում այդ հնարավորությունը իրականացնել գործնականապես և ընթացք տալ դրան»:

Գրառում՝ Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astco het miavorum Մարդու համար հնարավո՞ր է արդյոք միությունն Աստծո հետ
Հաջորդ նյութը Kiril 70 amyak tesanyut Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի հետ (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ekexecakan zgest
Քրիստոնեական

Եկեղեցական հանդերձ, զգեստ

1 Հունիսի, 2013
Քրիստոնեական

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

29 Հունիսի, 2016
Harustner
Քրիստոնեական

Մարդիկ աղքատ և հարուստ են լինում աստվածային հատուկ դաստիարակչական և փրկչական ծրագրով

17 Հունիսի, 2016
myuron1
Քրիստոնեական

Սրբալույս մյուռոնի մասին

15 Սեպտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?