Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hayr Ruben 325
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Փոքր ստեր մեծ կեղծիքի մեջ. Տ. Ռուբեն վարդապետ
Նորություններ

Փոքր ստեր մեծ կեղծիքի մեջ. Տ. Ռուբեն վարդապետ

Published: 10 Հուլիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ
 Գիտե՞ք որն է գողության և կողոպուտի տարբերությունը։ Կողոպուտը նույն գողությունն է՝ կատարված բացահայտ, հանդուգն կերպով։ Իսկ գիտե՞ք որն է ստի և ցինիկ ստի տարբերությունը։ Այո՛, հասկացաք, ցինիկ սուտը նույն սուտն է՝ ասված անթաքույց լկտիությամբ։ Բայց սուտը ոչ միայն հականիշն է ակնհայտ ճշմարտության, այլև կես-ճշմարտությունն է, ճշմարտության խեղաթյուրումն է, ճշմարտության շահարկումն է։ Երկու հիմնական սուտ՝ տեղ գտած «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ վերջին զարգացումների մեջ և արտահայտված որոշ պաշտոնյաների կողմից, այն էլ՝ բացահայտ ցինիզմով, ապակողմնորոշելու հասարակությանը, որի բացարձակ մեծամասնությունը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է․
 1. Քննարկում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ․ բացահայտ սուտ, քննարկում չկա, ընդամենը քննարկման իմիտացիա։ Կրթության ընդհանուր չափորոշիչների վերաբերյալ հրապարակված փաստաթղթի ստեղծման աշխատանքներին Մայր Աթոռը չի մասնակցել։ Այստեղ խնդիրը ոչ թե Մայր Աթոռի մասնակցության կամ չմասնակցության արդարացվածությունն է, այլ պնդումը, որ այս ոլորտում կա քննարկում աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև։ Սիրելի՛ մեծամասնություն, ՉԿԱ՛, իմացիր այս մասին։ Իսկ թե ովքե՛ր են մասնակիցները, ի՛նչ կրթություն ունեն, ո՛ր միջազգային ֆոնդերից են ժամանակին ֆինանսավորվել, ի՛նչ չափանիշներով են հենց իրենք ընտրվել, Մայրենի լեզվի ի՛նչ իմացություն ունեն, կարծում եմ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ մեծամասնությունը իրավունք ունի իմանալու։
 2. «Հայ եկեղեցու պատմությունը» դուրս չի գալիս հանրակրթական դպրոցներից։ Բացահայտ սուտ։ Հիշյալ գիտակարգը դպրոցներում դասավանդվում է 5-11-րդ դասարաններում, յուրաքանչյուր դասարանի համար նախատեսված մեկ դասագրքով, բոլորը միասին՝ մոտ 800 էջ։ Այս գիտակարգը ուսումնասիրում է ոչ միայն հայ եկեղեցու պատմությունը, այլև Աստվածաշունչ մատյանը, քրիստոնեական բարոյագիտությունը, հայ քրիստոնեական մշակույթը, եկեղեցու ծիսական կյանքը, բարեպաշտական սովորությունները, մարդկային արժեքները (օրինակ՝ հավատարմություն, պատասխանատվություն) և այլն։ Եվ այս սուտը շահարկվում է իբր թե «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի մեջ տարրալուծելու որոշմամբ՝ Հայ եկեղեցու հետևորդ մեծամասնության արդարացի մտահոգությունները փարատելու նկատառումով։ Որտե՞ղ է մասնագիտական եզրակացությունը, որ հնարավոր է այդ տարրալուծումը։ Ո՞ւր են ձեր բաց քննարկումները, հանրային լսումները, հայտնի և վաստակաշատ պատմաբանների ներգրավմամբ ուսումնասիրությունները։ Սիրելի՛ մեծամասնություն, ՉԿԱ՛, իմացիր այս մասին։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ մեծամասնությունը իրավունք ունի իմանալու, թե ովքեր են նման խորհուրդ տվել պատկան մարմիններին։
 Հ․գ․Այս երկու մեծ սուտը իրականում բխում է ՄԵԿ ՄԵԾ ԿԵՂԾԻՔԻՑ․ հայտնի նախարարը Հայ եկեղեցու անդամ մեծամասնության ականջին հաճո միտք է արտահայտում․ ուզում ենք, որ Հայ եկեղեցին հզոր լինի։ Սո՛ւտ։ Դուք արդեն բարձրաձայնել եք, որ եկեղեցու հզորությունը հակացուցված է պետության հզորությանը, վկան Պապ թագավորի կերպարի շահարկումը։ Այստեղ չեմ վիճարկում թեզը, թե արդյո՞ք հզոր եկեղեցին խանգարում է պետության հզորացմանը, պարզապես արձանագրում եմ, որ դուք հզոր եկեղեցու կողմնակից չեք։ «Ծառը պտղից է ճանաչվում», -ասում է Ավետարանը։
ԿԳՄՍ նախարարի շահարկումներին տրված պատասխանները կարդացե՛ք Միքայել սրբազանի հարցազրույցի մեջ ստորև․
www.aravot.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mikayel srbazan harcazruyc «Ամեն մի նոր կրթության նախարարության հետ մենք ստիպված ենք սկսել զրոյից» Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)
Հաջորդ նյութը Ter Gabriel 21 «Լավ է, երբ ցանկանում են կերտել բարոյական քաղաքացի, բայց վատ է, երբ «բարոյականություն» բառը լսելիս հավասարակշռությունը կորցնում են»

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Pargev episkopos koch 2
Նորություններ

Պարգեւ Սրբազանը կոչով դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին (տեսանյութ)

24 Հոկտեմբերի, 2020
Hayr Mesrop
Նորություններ

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ՝ ԳԷՈՐԳԵԱՆ ՀՈԳԵՒՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՏԵՍՈՒՉ Տ. ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏ ՊԱՐՍԱՄԵԱՆԻ ՀԵՏ. ԺԱՄԱՆԱԿ

16 Հուլիսի, 2020
Sevan parzabanum
Նորություններ

Սևանի թերակղզու մուտքին տեղի ունեցած բողոքի ցույցի վերաբերյալ պարզաբանում

17 Մայիսի, 2018
mar ator wefw
Նորություններ

Նոր նշանակումներ

22 Մայիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?