Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacashunch yntercumner11
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընթերցումներ Սբ. Գրքից > Փետրվարի 6 Ուր. ԳՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից

Փետրվարի 6 Ուր. ԳՁ. Պահք

Published: 4 Փետրվարի, 2026
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Բ ՏԻՄՈԹԷՈՍ 4.9-22, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.14-23

Բ ՏԻՄՈԹԷՈՍ

ՎԵՐՋԻՆ ՅԱՆՁՆԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ

9 Ջանա՛ իսկոյն գալ ինձ մօտ, 10 որովհետեւ Դեմասն ինձ լքեց եւ աշխա՛րհը սիրեց. նա գնաց Թեսաղոնիկէ, Կրեսկէսը՝ Գալիլիա 1184, Տիտոսը՝ Դաղմատիա: 11 Ղուկասն է միայն ինձ հետ: Մարկոսին վերցնելով՝ քեզ հետ բե՛ր, որովհետեւ նա ինձ պէտք է ծառայութեան համար: 12 Տիւքիկոսին ուղարկեցի Եփեսոս: 13 Տրովադայում թողեցի վերարկուն, Կարպոսի մօտ. երբ գաս, հետդ բե՛ր այն. բե՛ր նաեւ գրքերը, մանաւանդ՝ մագաղաթները: 14 Աղեքսանդրոսը բազում չարչարանքներ պատճառեց ինձ: Թող Տէրը նրան հատուցի ըստ իր գործերի: 15 Նրանից դո՛ւ էլ զգուշացիր, որովհետեւ մեր խօսքերին շատ հակառակուեց: 16 Առաջին ատեանի ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց. բոլորը լքեցին ինձ: Այդ թող նրանց յանցանք չհամարուի: 17 Բայց Տէրն օգնեց ինձ եւ զօրացրեց ինձ, որպէսզի ինձնով հաստատուի քարոզութիւնը, եւ բոլոր հեթանոսները լսեն այն: Առիւծի բերանից փրկուեցի ես: 18 Տէրն ինձ կ՚ազատի բոլոր չար գործերից եւ կը հասցնի իր երկնային արքայութեանը. նրան փառք յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

19 Ողջունի՛ր Պրիսկային եւ Ակիւղասին. նաեւ՝ Օնեսիփորոսի ընտա-
նիքին: 20 Երաստոսը մնաց Կորնթոսում: Տրոփիմոսին հիւանդ վիճակում թողեցի Մելիտոսում: 21 Աշխատի՛ր գալ նախքան ձմեռը: Քեզ ողջունում են Եբուղոսը, Պուդէսը, Ղինոսը, Կլոդիան ու բոլոր եղբայրները: 22 Տէր Յիսուս Քրիստոս լինի քո հոգու հետ: Աստծու շնորհը քեզ հետ:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

14 Տօնակատարութեան կէսին Յիսուս տաճար ելաւ եւ ուսուցանում էր: 15 Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս գիտէ Գրուածքները, քանի որ բնաւ չի սովորել»: 16 Յիսուս նրանց պատասխան տուեց ու ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց: 17 Եթէ մէկը ուզում է նրա կամքը կատարել, կ՚իմանայ այս ուսուցման մասին, թէ Աստծո՞ւց է արդեօք, թէ՞ ես ինքս ինձնից եմ խօսում: 18 Ով ինքն իրենից է խօսում, իր համար է փառք փնտռում, իսկ ով փնտռում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, եւ նրա մէջ սուտ բան չկայ: 19 Օրէնքը ձեզ Մովսէսը չտուե՞ց, բայց ձեզնից ոչ ոք Օրէնքը չի կատարում: 20 Ինչո՞ւ էք ուզում ինձ սպանել»: Ժողովուրդը պատասխան տուեց ու ասաց. «Քո մէջ դեւ կայ, ո՞վ է ուզում քեզ սպանել»: 21 Յիսուս պատասխան տուեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, եւ ամէնքդ զարմացել էք: 22 Մովսէսը դրա համար ձեզ տուեց թլփատութիւնը (թէեւ այդ ոչ թէ Մովսէսից էր, այլ՝ հայրերից): 23 Եւ շաբաթ օրով մարդ էք թլփատում: Իսկ արդ, եթէ մարդը շաբաթ օրով թլփատւում է, որպէսզի Մովսէսի Օրէնքը չխախտուի, իմ վրա՞յ էք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Փետրվարի 5 Եշ. ԲԿ. Սրբոց Ոսկեանց քահանայիցն
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Փետրվարի 7 Շբ. ԳԿ. Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունվարի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Անդրէի զօրավարին եւ բանակի նորին, Կալինիկոսի եւ Դոմետեայ վկայիցն

26 Հունվարի, 2025
Astvacashunch 123
Ընթերցումներ Սբ. Գրքից

Սեպտեմբերի 3 Գշ. Սրբոց մարգարէիցն Եզեկիէլի, Եզրի եւ Զաքարիայի՝ հօրն Յովհաննու Մկրտչի

2 Սեպտեմբերի, 2013
Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Դեկտեմբերի 24 † Կիր. ԲԿ. Ե կիր. Յիսնակի

22 Դեկտեմբերի, 2023
Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հոկտեմբերի 23 Եշ. ԲՁ. Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ

21 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?