Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacashunch yntercumner11
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընթերցումներ Սբ. Գրքից > Փետրվարի 16 † Կիր. ԲՁ. Ե կիր. զկնի Ս. Ծննդեան
Ընթերցումներ Սբ. Գրքից

Փետրվարի 16 † Կիր. ԲՁ. Ե կիր. զկնի Ս. Ծննդեան

Published: 14 Փետրվարի, 2025
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Եսայի 63.7-18: Բ Տիմաթեոս 3.1-12: Յովհ. 6.22-38:

Եսայի
7 Տիրոջ ողորմութիւնը պիտի յիշեմ,
Տիրոջ մեծագործութիւնը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար,
որ Տէրն է հատուցելու մեզ:
Տէրն Իսրայէլի տան բարերար դատաւորն է,
որ իր ողորմածութեամբ եւ իր մեծ արդարութեամբ վարձատրելու է մեզ:
8 Նա էր, որ ասաց.
«Իմ ժողովուրդն իմ որդիներն են,
որոնք չեն անարգի ինձ».
եւ նա նրանց փրկութիւն բերեց իրենց բոլոր նեղութիւններից:
9 Ոչ թէ ինչ-որ պատգամաւոր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ՝ Տէրն ինքը.
եւ որովհետեւ նա սիրում ու խնայում էր նրանց,
ինքն էլ փրկեց նրանց,
ոտքի կանգնեցրեց եւ բարձրացրեց նրանց յար ու յաւիտեան:
10 Բայց նրանք ըմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին,
եւ Տէրը նրանց թշնամի դարձաւ,
ինքն իսկ պատերազմեց նրանց դէմ:
11 Այնժամ նրանք հին ժամանակները յիշեցին՝ ասելով.
«Ո՞ւր են Մովսէսը եւ նրա ժողովուրդը,
ո՞ւր է նա, որ երկրից դուրս բերեց հօտերի հովուին,
ո՞ւր է նա, որ նրանց մէջ դրեց Սուրբ Հոգին.
12 ո՞վ էր, որ իր աջով բարձրացրեց Մովսէսին
եւ որի առաջ իր փառաւոր բազկով կասեցրեց ջրերը՝
իր անունը յաւերժացնելու համար:
13 Նրանց անցկացրեց անդունդներով,
ինչպէս ձին է անցնում անապատով,
կամ ինչպէս գրաստը՝ դաշտով,
ու նրանք չյոգնեցին:
14 Տիրոջ Հոգին իջաւ եւ առաջնորդեց նրանց»:
Քո ժողովրդին դու այնպէս առաջնորդեցիր,
որ քո անունը փառաւորեն:

ԱՂՕԹՔ ՕԳՆՈՒԹԵԱՆ
15 Արդ, դարձի՛ր երկնքից
եւ քո սուրբ ու փառաւոր տաճարից նայիր,
թէ ո՛ւր են քո նախանձախնդրութիւնն ու զօրութիւնը,
ո՛ւր են քո մեծ ողորմութիւնն ու գթութիւնը,
որոնցով ներում էիր մեզ:
16 Դու ես մեր հայրը:
Աբրահամը չգիտէր մեզ,
Իսրայէլը մեզ չէր ճանաչում,
բայց դու, Տէ՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ,
որովհետեւ սկզբից ի վեր մեզ վրայ է քո անունը:
17 Ինչո՞ւ մեզ թողեցիր, որ մոլորուենք քո ճանապարհներից, ո՛վ Տէր,
ինչո՞ւ կարծրացրիր մեր սրտերը, որ քեզնից չվախենանք.
դարձի՛ր ի սէր քո ծառաների,
դարձի՛ր ի սէր քո ժողովրդի,
որ քո ժառանգութիւնն է:
18 Գուցէ քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել:
Մեր թշնամիները նեղեցին մեզ
եւ ոտնակոխ արին քո սրբութիւնը:

Բ Տիմաթեոս

Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, 2 երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, 3 անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, 4 մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, 5 մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը: Նաեւ խորշի՛ր նրանցից, 6 քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռն կանանց 1183, որոնք տարուած են պէսպէս ցանկութիւններով. 7 կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը: 8 Եւ ինչպէս Յանէսն ու Յամրէսը հակառակուեցին Մովսէսին, այնպէս էլ սրանք հակառակւում են ճշմարտութեանը. ապականուած մտքով մարդիկ, անպէտք՝ հաւատի մէջ: 9 Բայց նրանք աւելի առաջ գնալ երբեք չեն կարող, քանի որ իրենց յիմարութիւնը յայտնի կը լինի բոլորին, ինչպէս որ եղաւ այդ երկուսինը:
10 Իսկ դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, իմ վարմունքին, կամեցողութեանը, հաւատին, համբերատարութեանը, սիրուն, համբերութեանը 11 եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում եւ Լիւստրայում. գիտես, թէ ինչպիսի՜ հալածանքների ենթարկուեցի, բայց Տէրն ինձ փրկեց այդ բոլորից: 12 Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն:

Ավետարան ըստ Հովհաննես

22 Յաջորդ օրը, ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսաւ, որ այնտեղ այլ նաւակ չկայ, բացի միայն մէկից, որի մէջ մտել էին Յիսուսի աշակերտները, իսկ Յիսուս իր աշակերտների հետ նաւակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել: 23 Սակայն Տիբերիայից ուրիշ նաւակներ էլ գալիս էին մօտ այն տեղին, ուր հացն էին կերել: 24 Ուրեմն, երբ ժողովուրդը տեսաւ, որ Յիսուս այդտեղ չէ եւ ոչ էլ՝ նրա աշակերտները, նաւակներ նստեցին եւ եկան Կափառնայում՝ Յիսուսին փնտռելու: 25 Եւ երբ նրան գտան ծովի միւս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»: 26 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտռում էք ոչ թէ նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետեւ կերաք այն հացից եւ կշտացաք: 27 Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, եւ որը մարդու Որդին կը տայ ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»: 28 Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»: 29 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հաւատաք նրան, ում նա ուղարկեց»: 30 Նրան ասացին. «Ի՞նչ նշան կ՚անես, որ տեսնենք եւ հաւատանք, ի՞նչ գործ կը գործես: 31 Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպէս որ գրուած է. “Երկնքից նրանց հաց տուեց ուտելու”»: 32 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսէսը չէ, որ ձեզ երկնքից հաց տուեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից. 33 որովհետեւ Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կեանք է տալիս աշխարհին»: 34 Նրան ասացին. «Տէ՛ր, ամէն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»: 35 Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի: 36 Բայց ես ձեզ ասել եմ, թէ ինձ տեսաք եւ չէք հաւատում: 37 Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կը գան ինձ մօտ, եւ ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի. 38 որովհետեւ ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Փետրվարի 14 † Ուր. ԱՁ. Ե օր Առաջաւորաց պահոց: ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ: Տօն քառասնօրեայ գալստեանն Քրիստոսի ի Տաճարն
Հաջորդ նյութը Garegin B654 Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Սեպտեմբերի 10 Գշ. ԲՁ. Բ օր Ս. Խաչի պահոց

8 Սեպտեմբերի, 2019
Astvacashunch
Ընթերցումներ Սբ. Գրքից

Մայիսի 17 Ուր. ԽԸ. օր Յինանց: Պահք

16 Մայիսի, 2013
Astvacashunch1
Ընթերցումներ Սբ. Գրքից

Մարտի 2 Բշ. ԴՁ. ԺԵ օր Մեծի Պահոց

28 Փետրվարի, 2026
Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Ապրիլի 30 ԴՁ. Գշ. ԼԱ օր Յինանց

28 Ապրիլի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?