Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Mushe 245
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Փաստերը խեղաթյուրելով երկար ճանապարհ չես գնա
Նորություններ

Փաստերը խեղաթյուրելով երկար ճանապարհ չես գնա

Published 16 Ապրիլի, 2020
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ս/թ. ապրիլի 14-15-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսի news.am լրատվական կայքի հարցմանն ի պատասխան հնչեցրած դիրքորոշման (https://news.am/arm/news/572501.html) և ՀՀ Ազգային ժողովի նախագաի տեղակալ Ա. Սիմոնյանի սանձարձակ արձագանքը (news.am/arm/news/572607.html) խորը հիասթափություն և վրդովմունք է առաջ բերել բազմաթիվ հայորդիների մոտ: Այստեղ չենք ցանկանում անդրադառնալ Ա. Սիմոնյանի վերաբերյալ արձագանքին. հոգևոր հայրերի, հասարակական, քաղաքական, մշակութային, կրոնական և պարզ հավատացյալների կողմից ամեն ինչ ասված է, և լավ է ասված:

 Այստեղ ցանկանում ենք անդրադառնալ Ա. Սիմոնյանի մեկ այլ արձագանքի (https://www.youtube.com/watch?v=Pynj8sNXab4&t=55s), որտեղ ակնհայտ կերպով խեղաթյուրված են ներկայացվում փաստերը, կամ դիտավորյալ սուտ է խոսվում:
Օրինակ կարող ենք հարց ուղղել Ա. Սիմոնյանին, թե ինչպես է որոշել կամ ինչ չափորոշիչով է չափել, որ Կաթողիկոսը հանրության առօրյայի մաս չի կազմում կամ այդ որ համազգային հարցում Կաթողիկոսի ներկայությունը Սիմոնյանը չի զգացել: Պետք է նշել, որ ճիշտ հակառակը՝ Կաթողիկոսը ամենօրյա ներկայություն է, իսկ նրա գործունեությունը հայության կյանքում՝ զգալի և փաստացի իրողություն: Իսկ այն պնդմանը, թե Կաթողիկոսին Նոր տարուց Նոր տարի են տեսնում, այն էլ էկրաններին, կամ՝ համաճարակի օրերին ԱԺ պատգամավորներն են հորդորում սրբությունները դուրս բերել և աղոթել, ևս մեկ անգամ ցույց է տալի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի սիրողական կերպով իր պաշտոնին և հանգամանքին վերաբերվելը: Ով-ով, գոնե խորհրդարանական համակարգ ունեցող երկրում, ԱԺ նախագահի տեղակալը, որը տվյալ պարագայում նաև միաժամանակ ներկա իշխանության «կարկառուն» ներկայացուցիչ է, պետք է ի պաշտոնե պարտավորված լիներ հետևելու Մայր Աթոռի տպագիր («Էջմիածին» ամսագիր, «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ) և համացանցային (կայք՝ www.armenianchurch.org, FB էջեր՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) պաշտոնական լրահոսին, երբեմն-երբեմն «Շողակաթ» ՀԵ-ի (www.shoghakat.am) «Եկեղեցական կյանք» և այլ հաղորդաշարերին, որպեսզի թե՛ իր և թե՛ իր գործընկերների մոտ փարատվեն այն ստահոդ և անհիմն կարծիքներն ու հերյուրանքները, որոնք սուրճի սեղանի շուրջ և տղամարդուն ոչ վայել խոսակցությունների պատճառով հանրության մեջ հյուսել եք երբեմն հենց դուք, իսկ երբեմն էլ հակաեկեղեցականներն ու աղանդավորները:
Ա. Սիմոնյանը, որը ոչ պետական այրին, ոչ հավատացյալին, նույնիսկ ոչ հավատացյալին անվայել գրառումից հետո իրեն իրավունք է վերապահում խոսել Կաթողիկոսի անձի և հոգևոր նկարագրի մասին, դա դեռ բավական չէ, ցինիկ կերպով նշում է, որ ինքն անձամբ ճանաչում է Վեհափառին և դատողություններ է անում: Ամենայն Հայոց Կաթողիկոսին ճանաչելու համար լավ կլինի նախևառաջ ուսումնասիրեք նրա հոգևոր-եկեղեցական և ազգային գործունեությունը, այլ ոչ թե կարծիք ձևավորեք բառացիորեն սրա-նրա հայտնած կանխակալ խոսքերով: Թույլ տվեք պնդել՝ դուք չեք ճանաչում Վեհափառ Հայրապետին և այլևս չունեք նրան ճանաչելու հնարավորություն:

 Դուք, պարոն Սիմոնյան, ցավ ի սիրտ, ձեզ իրավունք եք վերապահում խոսել նաև մի թեմայի շուրջ, որի մասին վստահաբար չունեք բավարար գիտելիքներ: Ձեր մտքի «գոհարները»՝ եկեղեցի-իշխանություն փոխհարաբերությունների և կաթողիկոսական ընտրությունների վերաբերյալ, ի դերև են հանում ձեր բացարձակ անտեղյակությունը ոչ միայն եկեղեցագիտության, այլև՝ Հայոց պատմության բնագավառում: Նախ գոյություն չունեն և չեն էլ ունեցել եկեղեցի-իշխանություն հարաբերություններ: Եկեղեցու համար գոյություն ունի եկեղեցի-պետություն/պետականություն հարաբերություններ, որոնք բոլորովին այլ բնույթ և նշանակություն ունեն: Ցավոք տարիներ շարունակ մի շարք «քաղաքական գործիչներ» միտումնավոր մոլորեցրել են հանրությանը և դիտավորյալ սխալ մեկնաբանություն տալով եկեղեցու և հայրենի իշխանությունների (այդ թվում նախկին և ներկա) հարաբերություններին և գործակցությանը:

 Դուք, Ա. Սիմոնյան, համոզված պնդում եք, որ համազգային բառացիորեն միակ կառույցի Առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սիրո, համերաշխության և մարդասիրության մղումով տոգորված դիրքորոշումը քաղաքական միջամտություն է դատական գործընթացին: Փաստորեն ամենևին չեք տարբերվում մեր «բարեկամ» հարևան պետությունների՝ Թուքիայի և Ադրբեջանի պետական հայատյաց մտածողությունից: Օրինակ Թուրքիայում Վեհափառ Հայրապետի Մեծ եղեռնի առնչությամբ արված հայտարարության պատճառով թուրքական իշխանությունները Վեհափառի նկատմամբ հետաքննություն են սկսել թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով: Գուցե հետևեք թուրքական իշխանություններին: Իսկ թե ինչպես են Ադրբեջանում մեկնաբանել գերի ընկած մի շարք հայորդիների գերությունից ազատելու համար Կաթողիկոսի բազմաթիվ միջնորդությունները՝ ուղղված տարբեր միջազգային կառույցների ղեկավարների և հոգևոր պետերի, այդ թվում Ադրբեջանի հոգևոր պետին, թողնում ենք ձեր «հետաքննությանը»:

 Դուք խորապես սխալվում եք պարոն Սիմոնյան, Վեհափառ Հայրապետը սիրված և գնահատված է ժողովրդի կողմից. ձեզ սխալ են տեղեկացնում, կամ, որ ավելի հավանական է, դուք ականջալուր եք լինում միայն ձեր շրջապատում գտվող հակաեկեղեցականներին և աղանդավորներին:

 Իսկ ինչ վերաբերում է այն շահարկումներին, թե ինչո՞ւ Վեհափառ Հայրապետը նախկինում չի արձագանքել այս կամ այն քաղաքական գործիչների ձերբակալություններին, տեղեկացնենք, որ բավական է նշել այն իրողությունը, որ հենց Գարեգին Բ Հայրապետի օրոք հիմնվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչությունը, որի շուրջ մեկ տասնյակ հոգևորականներ այսօր ևս իրենց հոգեւոր սպասավորությունն են իրականացնում համապատասխան բոլոր հիմնարկներում՝ կալանավորներին հոգևոր գիտելիք ու սնունդ փոխանցելով: Նաև վստահեցնում ենք, որ նույն կառույցի միջոցով Վեհափառ Հայրապետը, ի հարկի, պատկան մարմինների առջև բարձրացնում է կալանավորներին հուզող բազմաթիվ հարցեր:

 Թերևս ձեզ հետ կհամաձայնեմ մի հարցում՝ հոգևոր առաջնորդը պետք է լինի համեստ և խոնարհ: Վստահեցնում եմ Վեհափառ Հայրապետն այդպիսին է:

Հ.Գ.
Ոչ մեկից ներողություն չխնդրելու հայտարարությունը վերանայեք: Շուտով առիթ եք ունենալու այն անել:

Տ. Մուշե քահանա Ենգիբարյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Tiratur 247 Եկեղեցին աստվածակերտ մարմին է, որը գործել, գործում ու գործելու է Սուրբ Հոգու ներգործությամբ. Տեր Տիրատուր
Հաջորդ նյութը Lilit Galistyan 326 Թիրախավորելով Կաթողիկոսին՝ թիրախավորում ենք Հայոց եկեղեցին, վիրավորում հազարավոր հավատացյալների զգացումներն ու արժանապատվությունը. Լիլիթ Գալստյան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?