Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը Պայծառակերպության կամ Վարդավառի տոնն է: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հայոց հայրապետը, տոնին հատուկ արարողակարգի համաձայն, պատարագի կանգնած հավատացյալներին ցողեց մյուռոնաջրով՝ ի նշան մաքրության և հաջողության:


