Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Gabrel Vardanyan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է…..
Նորություններ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է…..

Published: 6 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Եկեղեցու ներսում մշտապես եղել են պառակտիչ ուժեր, որոնց նպատակն է եղել խարխլել դարավոր ավանդության հիմքերը և եկեղեցու մասին կարծիք հայտնել սեփական նեղ շահադիտական տեսանկյուններից ելնելով: Պատմությունը կրկնվում է. դա նրա թերություններից է: Վերջին օրերին հայ հասարակությանը հուզում է Հայ Առաքելական Ս. Եկեղեցու և ԱԶԳԸՆՏԻՐ Հայրապետի դեմ հնչող ոչ իրավացի, ոչ պատշաճ և ԱՆՀԻՄՆ մեղադրանքները:

 Հասարակության ցանկացած անհատ, ով իրեն Հայ Առաքելական Ս. Եկեղեցու անդամ է համարում, նրա դարավոր, նվիրագործված և սրբագործված ավանդության կրողն ու փոխանցողն է: Կեղծ հավատքի և կեղծ եկեղեցասիրության «քարոզներով և կոչերով» մոլորեցնել որոշ հավատացյալների և հրապարակավ Հայոց Հովվապետի, Մայր Աթոռի միաբանության և ողջ հոգևորականության դեմ մեղադրանքներ հնչեցնել, նշանակում է հարվածել եկեղեցու միասնությանը: Հայրապետի դեմ հնչող ամեն խոսք ոչ միայն Հայրապետի, այլ նաև եկեղեցու յուրաքանչյուր անդամի՝ այդ թվում թե՛ եկեղեցականի և թե աշխարհականի դեմ է:
Քրիստոնեությունը ինքնաճանաչողության և ինքնաքննության կրոն է. սեփական մեղքերը տեսնելն ու դրանց դեմ պայքարելը թեպետ մարդուց մեծ ջանքեր է պահանջում, սակայն այս ճանապարհով է միայն հնարավոր հասնել փրկության: Սրա հակառակ բևեռը դիմացինին դատելն է, որը թույլ չի տալիս նկատել սեփական թերություններն ու սխալները: Այսօր Եկեղեցու բարեկարգում պահանջողները, որդեգրելով աղանդավորական կեցվածք և իրենց մյուսներից ավելի հավատացյալ կարծելով, դեմ են դուրս եկել Ավետարանական հավատքի սկզբունքներին. «Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում» (Մատթ. 7:3): Քրիստոս է մեր դատավորը և միայն նա գիտի մարդկանց սրտերը և նրանց աղոթքի անկեղծությունը: Որևէ մեկը իրավունք չունի Աստծո դիրքերից խոսելու և որոշելու այս կամ այն մարդու հավատքի չափը կամ «ԱՂՈԹԱՍԵՐ» լինելը: Ի լուր բոլորիս, նա, ով եկեղեցիներ է կառուցում, բնականաբար և վստահաբար մտահոգ է աղոթքի հարատևության և սեփական հոտի փրկության համար:

 Հորդորում եմ մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին չընկնել կեղծ «բարեպաշտ քարոզիչների» կողմից արված սին և մտացածին հայտարարությունների և կոչերի ազդեցության տակ և մշտապես հիշել, որ «եկեղեցին երեկ և այսօր՝ նույն և հավիտյան»:

 Հետևաբար այսօր ամենքիս պարտավորությունն է միասնաբար անխախտ պահել մեր Սուրբ Եկեղեցու հավատքն ու միասնությունը:

Գաբրիել քահանա Վարդանյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hovnan eps. Hakobyan «Ցավ եմ ապրում, որ ժամանակին միաբանակից մեր եղբայրը փորձում է այլափոխել իրողությունները». Հովնան եպիսկոպոս Հակոբյան
Հաջորդ նյութը Ter Maghaqia ohanyan Ապստամբությունը եկեղեցում տանելու է բաժանման, իսկ սա ոչ թե Աստծո, այլ չարի գործն է

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Nrnorhneq
Նորություններ

Ամանորի գիշերը կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք

28 Դեկտեմբերի, 2016
Mughni 14.02
Նորություններ

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը` Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում (նկարներ)

14 Հունվարի, 2020
Khakhakhutyan aghotq 1807
Նորություններ

Կատարվեց խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի (նկարներ)

18 Դեկտեմբերի, 2022
Ghazaravani menastan 12
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ղազարավանի Սուրբ Նարեկ մենաստանի քույրերին և հարակից գյուղերի տարբեր դասարանների դպրոցական աշակերտներին (նկարներ)

31 Հոկտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?