Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 23 Եշ. ԲՁ. Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 22 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Patkerapshtutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Պատկերապաշտություն և պատկերամարտություն
Քրիստոնեական

Պատկերապաշտություն և պատկերամարտություն

Published 27 Նոյեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 -Ի՞նչ է պատկերապաշտությունը:

 – Պատկերապաշտությունը պատկերներին պաշտամունք մատուցելն է, երկրպագելը: Պատկերապաշտությունը հույն Եկեղեցու առանձնահատկությունն է: Դրան հակառակ, բոլոր նրանք, ովքեր դեմ են աստվածապաշտության ժամանակ պատկերների գործածությանը, կոչվեցին պատկերամարտներ: Հույն Եկեղեցու պատմությունը լեցուն է այդ երկու ուղղությունների անզիջում պայքարով: Բյուզանդական շատ կայսրեր (Լեւոն Իսավրեցի, Կոստանդին Կոփրոնիմոս, Լեւոն Դ, Լեւոն Ե Հայկազն եւ այլն) լինելով համոզված պատկերամարտները, փորձեցին վերացնել պատկերների գործածությունը:

Ընդդիմադիր կողմն էլ իր հերթին պայքարում էր նրանց դեմ: Երկուստեք հիմնավորում էին իրենց գաղափարները, տարբեր փաստարկներ բերելով թե՜ Սբ. Գրքից, թե՜ Ավանդությունից: 754 թ-ին Բյուզանդիայի պատկերամարտ կայսրերը մի ժողով գումարեցին Պոլիսում, ուր 338 հոգեւորականների մասնակցությամբ դատապարտվեց պատկերապաշտությունը եւ կայսրության տարածքում սկսեցին հալածել պատկերապաշտներին: Որոշ ժամանակ անց հաղթանակեցին պատկերապաշտները եւ Նիկիայում գումարեցին յոթներորդ Տիեզերական ժողովը 787 թ. Ժողովն անօրինական համարեց նախորդ ժողովը` իր որոշումներով հանդերձ: Չնայած, որ հետագայում պատկերամարտները գլուխ բարձրացրեցին եւ ընդդիմացան, Տիեզերական Է ժողովը ընդունվեց որպես վերջնական, եւ պատկերամարտությունը պարտվեց: Հետագա ժողովները հաստատեցին Է Տիեզերական ժողովի որոշումները եւ պատկերապաշտության ուղղափառությունը: Այսպիսով, ավելի քան հարյուր տարի տեւած այս պատերազմը ավարտվեց պատկերապաշտության վերջնական հաղթանակով, որն էլ մինչ հիմա գոյություն ունի Ուղղափառ եկեղեցիներում:

 Լատին եկեղեցին եւս ընդունեց պատկերապաշտությունը Նիկիայում գումարված Է Տիեզերական ժողովը եղավ վերջինը, որի տիեզերականությունը ճանաչեցին միաժամանակ ե՜վ Հռոմի եկեղեցին, ե՜վ Ուղղափառ եկեղեցին:

 Այժմ մի քանի խոսք Հայ եկեղեցու դիրքորոշման մասին: Հայոց եկեղեցիները ունեն խաչաձեւ կառուցվածք, ուր չորս սյուների վրա ամրացվում է վեղարաձեւ գմբեթը` համաձայն Լուսավորչի տեսիլքի: Եկեղեցու բեմը միշտ նայում է դեպի արեւելք, որպես օրինակ արեգակի` լույսի, իսկ մուտքը` արեւմուտք, խորհրդանշելով հեթանոսությունից դեպի աստվածային լույսի գալը: Հայ եկեղեցին իր ամենօրյայ կարիքների համար օգտագործում է զանազան եկեղեցական սպասքներ, աստվածապաշտական տարբեր իրեր: Բոլոր այդ պարագաները` խաչերը, պատկերները եւ այլն, օրհնում են եւ օծում` հետագա օգտագործման համար: Պատկերները եկեղեցում ընտրվում եւ ընդունվում են հատուկ սկզբունքով: Մերժվում են կուռքերին հիշեցնող հեթանոսական պատկերներ: Հայ եկեղեցին սովորեցնում է երկրպագել միայն Աստծուն: Սրբերի պատկերները հարգելի են մեզ, որովհետեւ պատմում են նրանց աստվածահաճույվարքը, գործերը, որոնք Աստված կատարել է նրանց միջոցով: Առհասարակ, ինչ պատկեր որ օրհնվում է, միշտ շեշտվում է աղոթքի մեջ, որ Աստված այդ պատկերը դարձնի պատճառ երկրպագության համագո Երրորդության: Հայ եկեղեցում, ի տարբերություն պատկերապաշտության` գոյություն ունի Պատկերահարգություն, որը հորդորում է հավատացյալներին ձգտել աստվածահաճո կյանքի: Պատկերների հարգությունը երկրպագություն չէ: Պատկերապաշտությունը նշանակալից տեղ չի գրավել Հայ եկեղեցու կյանքում: Հայ մատենագրության մեջ քիչ են այն երկերը, որոնք նվիրված են պատկերապաշտությանը կամ պատկերամարտությանը: Առավել հայտնի աշխատությունն է Վրթանես Քերթողի Պատկերամարտների մասին երկը 7-րդ դար Իր վարդապետական դիրքորոշումը այդ խնդրի վերաբերյալ, Հայ եկեղեցին ճշտել էր դեռ իր սկզբնավորման ժամանակ եւ ամենեւին էլ նպատակահարմար չի գտել խառնվել երկու մեծ կայսրություններում Բյուզանդիա, Հռոմ, ծավալվող դավանական վեճերին, որոնք իրենց դիրքորոշումը ճշտեցին միայն 8-9-րդ դարերում: Այդպիսի վեճերից օգուտ չկար` վնասից բացի: Դեռեւս առաջին դարում հայոց մեջ հայտնի էին Սբ. Դաստառակի եւ Աստվածամոր պատկերի պատմությունները:

 Սբ Դաստառակը (դաստառակ նշանակում է թաշկինակ, երեսի սրբիչ, կամ Հիսուսի անձեռագործ պատկերը), ըստ ավանդության Հայաստան է բերել Աբգարի դեսպաններից մեկը`Անանը: Նրանք գնացել էին Հիսուսի մոտ` Աբգար թագավորի նամակը հանձնելու: Այնտեղ Անանը փորձում է նկարել Քրիստոսին, բայց չի կարողանում: Հիսուսն էլ վերցնում է մի դաստառակ եւ դնում իր երեսին, որից հետո իր պատկերը նկարվում է դաստառակի վրա: Այդ դաստառակը նա հայնձնում է Անանին, որն էլ բերվում եւ պահվում է Եդեսիայում: Մյուս ավանդությունը կապված է Աստվածամոր պատկերի հետ: Երբ մահանում է Տիրամայրը, Բարդուղիմեոսը առաքյալների հետ չի լինում, եւ երբ նա վերադառնում է, նրան նվիրում են Սբ Կույսի պատկերը` նկարված փայտի վրա: Նա էլ, գալով Հայաստան, իր հետ բերում է այդ պատկերը, որն ըստ ավանդության, պահվում է Անձեւացյաց գավառում: Այստեղից է գալիս պատկերահարգությունը հայոց մեջ:

  – Բայց մի թ՞ է եկեղեցում պատկեր դնելը ճիշտ է:

– Ինչպես տեսանք Հայ եկեղեցու դիրքորոշումը պատկերների հարցում ուղղված է ոչ թե անշունչ պատկերին, այլ պատկերի միջոցով մարդկանց համագո Սբ Երրորդության երկրպագությանն ուղղելու: Այդպես էլ գրված է Մաշտոցում պատկերի օծման եւ օրհնության կարգում «Սուրբ Տեր, սրբյա զկենդանագիր պատկերս զայս սրբոց քոց վկայից` ի պատիվ եւ հերկրպագություն ամենասուրբ Երրորդությանդ»:

  – Իսկ ինչու՞ են օծում պատկերները:

Պատասխան.– Հայոց մեջ օծում են ոչ միայն պատկերները, այլ նաեւ եկեղեցու շենքը: Նոր կառուցված եկեղեցին առանց օծվելու միայն շինություն է ու ոչ թե` եկեղեցի: Այդպիսի շենքում չի կարելի կատարել եկեղեցու խորհուրդներից եւ ոչ մեկը: Ինչպես գիտենք, մկրտվելուց հետո քահանան դրոշմում է մկրտվածին Սբ Մյուռոնով: Կնքվելուց հետո մկրտվածը դառնում է կենդանի տաճար Աստծու համար Ա Կորնթ. Գ: 16: Եկեղեցու շենքն էլ օծվելուց հետո է դառնում եկեղեցի, ուր կարելի է կատարել Սբ Պատարագը եւ խորհուրդները

  – Ինչով՞ ե ն հիմնավորե լ օծմա ն այդ կարգը:

Պատասխան.– Հակոբ նահապետի հայտնի պատմության մեջ Ծննդոց ԻԸ 10-18, նա օծում է եւ Բեթել թարգմանվում է` Աստծու տուն անվանում այն Քարը, որի վրա դրել էր իր գլուխը: Այդ պատմության մեջ հայրերը տեսել են ապագա եկեղեցու խորհրդանիշը: Ուրեմն, ամեն մի սպասք, պարագա, որ մտնում է եկեղեցի` օգտագործման համար, պետք է օծվի եւ օրհնվի, որպեսզի առանձնացվի մյուս առարկաներից: Այս առանձնացումն էլ հաճախ կարելի է տեսնել եկեղեցիներում, երբ հավատացյալները համբուրում են պատկերները: Իհարկե, դա ոչ թե երկրպագություն է, այլ` հարգանքի համբույր, եւ ոչ թե անշունչ առարկային, այլ նրա վրա պատկերված նախակերպարին:

Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Xorhan arq. episkopos Տ. Խորէն Արք. Տողրամաճեանի քարոզը՝ Աթէնքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցում
Հաջորդ նյութը Matenadaran Astvacashunch Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում բացվել է հնատիպ գրքի ցուցասրահ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?