Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
5 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Պաշտոնական ընդունելություն նահանգապետարանում ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Նորություններ

Պաշտոնական ընդունելություն նահանգապետարանում ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

Published: 5 Փետրվարի, 2019
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 4-ին Ավստրալիայի Նյու Սաութ Վելսի նահանգային խորհրդարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի առիթով:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսին խորհրդարանում դիմավորեց նահանգապետուհի Գլադիս Բերեջիկլյանը:

 Ընդունելության ընթացքում Վեհափառ Հայրապետին բարիգալստյան խոսքով ողջունեցին տիկին նահանգապետուհին և նահանգային խորհրդարանի պետարանի նախագահ տիար Ջոն Աջական:

 Իր ողջույնի խոսքի մեջ նահանգապետուհին նշեց, որ Վեհափառ Հայրապետին ընդունում է երկու հանգամանքով, որպես պետական բարձրաստիճան պատասխանատու՝ նահանգապետուհի, և որպես հպարտ ու հարազատ զավակ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու:

 Այնուհետև ընդունելության մասնակիցներին, նաև տարբեր Եկեղեցիների ու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին սրտագին բարեմաղթանքներով ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհակալություն հայտնելով հանդիպման բարեպատեհ հնարավորության համար:

 «Ձեր միասնական ներկայությունը այս հանդիպմանը գեղեցիկ վկայություն է հայ ժողովրդի, Հայ Եկեղեցու հանդեպ հարգանքի և բարեկամության:

 Աստծո կամոք Մենք վերստին առիթն ունեցանք այցելելու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի Մեր սիրելի ժողովրդին՝ բերելու նրանց հայրենիքի, Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը, հայրական Մեր սերը և քաջալերանքը՝ հոգևոր միասնության, քրիստոնեական արժեքներին հավատարմության մեջ շարունակելու իրենց ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացը:

 Մենք եկել ենք նաև Հայ Եկեղեցու և Մեր ժողովրդի երախտագիտությունը հայտնելու Ավստրալիո կառավարությանը, նահանգային, քաղաքային բարեսեր իշխանություններին, որ բարյացակամությամբ աջակցում են հայ համայնքին այս գեղատեսիլ մայրցամաքում կազմակերպելու ու զորացնելու հայոց ազգային-եկեղեցական կյանքը: Ավստրալաբնակ հայորդիները, ի գնահատումն իրենց հանդեպ դրսևորված բարեկամական ու սիրառատ վերաբերմունքի, իրենց ձեռքբերումներն ու հաջողությունները ծառայեցնում են հյուրընկալ այս պետության բարգավաճմանը, հասարակական կյանքի զարգացմանը, մշակույթին ու գիտությանը: Այսպիսի հիանալի օրինակ է Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետի բարձր պաշտոնը ստանձնած մեծազնիվ տիկին Գլադիս Բերեջիկլյանի գովարժան և արդյունավոր գործունեությունը, ով մեր ժողովրդի դուստրը և մեր Սուրբ Եկեղեցու հարազատ զավակը լինելով՝ իր կարևոր գործունեությամբ տարիներ շարունակ մեծ ներդրում է բերում Ավստրալիայի քաղաքական և հասարակական կյանքի առաջընթացին: Մենք մեծ ուրախությամբ տիկին Գլադիս Բերեջիկլյանին հանդիպել ենք հայրենի մեր երկրում՝ զգալով նրա հավատքի ու աստվածսիրության ջերմությունը, ազգասիրությունն ու հայրենասիրությունը: Հպարտ ենք, որ մեր ժողովուրդն ունի այսպիսի օրհնյալ զավակներ, ովքեր իրենց կյանքով ու գործով հավելում են պատիվն ու հեղինակությունը մեր ժողովրդի:

 Մեզ համար, սիրելիներ, որպես Հայ Եկեղեցու հոգևոր պետի և առաջին սպասավորի, հոգու բերկրանք է տեսնել այն սերն ու հարգանքը, որ մեր ժողովրդի զավակները` իբրև արժանավոր և օրինապահ քաղաքացիներ, վայելում են Ավստրալիայում», — ասաց Վեհափառ Հայրապետը:

 Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից դիմագրաված փորձություններին և հայրենիքի առջև ներկայիս ծառացած մարտահրավերներին: «Դարերի ընթացքում մեր ժողովուրդը քրիստոնական իր հավատքով ստեղծեց բարձր մշակույթ, գիր ու դպրություն, հաղթահարեց բազում փորձություններ ու ավերներ, վերապրեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը և այսօր իր նոր կյանքի հաղթանակներն ու հաջողություններն է կերտում: Լինելով վերստին անկախացյալ երիտասարդ պետություն, դիմագրավելով արդի ժամանակի մարտահրավերներն ու խնդիրները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակումը, Հայաստանի ու Արցախի սահմաններում պատերազմական իրավիճակը՝ Հայաստանն իր հաստատուն քայլերն է կատարում` որպես ազատ, ժողովրդավար և իր հարևանների հետ խաղաղության ու համերաշխության ձգտող պետություն: Հայ ժողովրդի առջև կանգնած է նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և արցախահայության ազատ ու անկախ կյանքի արդար իրավունքի հաստատման կարևորագույն խնդիրը: Արցախի պետությունը պատմական Հայաստանի մաս և հայոց հող լինելով՝ Խորհրդային իշխանությունների կողմից բռնակցվել էր Ադրբեջանին, սակայն ինքնորոշման արդար սկզբունքով Արցախը հաստատեց իր անկախությունը և այսօր պայքարում է ազատ ապրելու իր իրավունքը պաշտպանելու համար», — նշեց Վեհափառ Հայրապետը:

 Խոսելով ավստրալիահայ համայնքի ազգային ու հոգևոր կյանքի մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայորդիների աշխույժ գործունեությունը նաև մեծ ու կարևոր նպաստ է Հայաստանի և Ավստրալիայի փոխհարաբերությունների և փոխգործակցության ամրապնդմանը: Վեհափառը հույս հայտնեց, որ երկրների բարեկամությունն ու համագործակցությունն առավել կարդյունավորվի դիվանագիտական առաքելությունների գործունեությամբ և Հայաստանի Հանրապետության և Ավստրալական Միության պատկան մարմինները առաջիկայում համապատասխան քայլեր կնախաձեռնեն դիվանագիտական կապերի հաստատման համար:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերն Իր երկնառաք շնորհները բաշխի Ավստրալիային և նրա ժողովրդին` պահելով սիրո, խաղաղության և համերաշխության մեջ:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Kentronakan evropa 9 Կենտրոնական Եվրոպայի Հայրապեական Պատվիրակի այցը Շվեդիայի Գոթենբուրգ քաղաք (նկարներ)
Հաջորդ նյութը 5 2 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սիդնեյի կաթոլիկ Մայր Տաճար (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ter Eghishe qahana35
Նորություններ

Ի Տեր ննջեց Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը

21 Հոկտեմբերի, 2020
Berlin157
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ունեցավ Գերմանիայի նախագահի և Բեռլինի հայ համայնքի հետ

19 Հոկտեմբերի, 2017
24 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հովնանյան վարժարանի աշակերտներին

24 Ապրիլի, 2017
Ter Vahram 12
Նորություններ

Հոգևորականները, ինչպես միշտ հայոց բանակի և զինվորի կողքին են. Տեր Վահրամ

29 Սեպտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?