Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacashunch yntercumner11
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընթերցումներ Սբ. Գրքից > Օգոստոսի 4 † Կիր. ԴՁ. Ե. կիր. զկնի Վարդավառի
Ընթերցումներ Սբ. Գրքից

Օգոստոսի 4 † Կիր. ԴՁ. Ե. կիր. զկնի Վարդավառի

Published: 2 Օգոստոսի, 2024
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

ԵՍԱՅԻ 62.1-11: Բ ՏԻՄՈԹԷՈՍ 2.15-19: ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.39-47:

ԵՍԱՅԻ

1 Չեմ լռի յանուն Սիոնի եւ չեմ ների յանուն Երուսաղէմի,
մինչեւ չծագի նրա արդարութիւնը՝ ինչպէս լոյս,
եւ չբոցավառուի նրա փրկութիւնը՝ ինչպէս փայլակ:
2 Հեթանոսները պիտի տեսնեն քո արդարութիւնը,
թագաւորները՝ քո փառքը,
եւ դու նոր անունով ես կոչուելու,
որ Տէրն է անուանելու:
3 Տիրոջ ձեռքին վայելչութեան պսակ պիտի դառնաս
եւ քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ:
4 Այլեւս չես կոչուելու Լքեալ,
ոչ էլ քո երկիրն է կոչուելու Աւերակ:
Քեզ պիտի կոչեն՝ Իմ կամքը,
իսկ քո երկիրը՝ Շէն բնակութիւն,
որովհետեւ Տէրը սէր է տածում քո նկատմամբ,
եւ քո երկիրը բնակութեամբ պիտի լցուի:
5 Ինչպէս որ երիտասարդն է ամուսնանում կոյսի հետ,
այնպէս էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ,
եւ ինչպէս որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար,
այնպէս էլ Տէրն է ուրախ լինելու քեզ համար:
6 Քո պարիսպների վրայ, ո՛վ Երուսաղէմ,
ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ,
որ մինչեւ վերջ չդադարեն յիշել Տիրոջը:
7 Ձեր նմանը չի լինի, երբ նա վերստին ուղղի
եւ Երուսաղէմը դարձնի պարծանք երկրի վրայ:
8 Տէրը երդուեց իր փառքով եւ իր բազկի զօրութեամբ,
որ քո ցորենն ու կերակուրը չի տայ քո թշնամիների ձեռքը,
եւ օտարների որդիները չեն խմի քո գինին,
որի համար դու ջանք թափեցիր,
9 այլ ովքեր այդ ամբարեցին՝
նրա՛նք պիտի ուտեն եւ օրհնեն Տիրոջը,
եւ ովքեր այդ հաւաքեցին՝
նրա՛նք պիտի խմեն իմ սրբարանի սրահներում:
10 Գնացէք նե՛րս մտէք իմ դռներով,
պատրաստեցէ՛ք ճանապարհները,
շտկեցէ՛ք շաւիղները,
ճամփա՛յ բացէք իմ ժողովրդի համար,
հեռացրէ՛ք քարերը ճանապարհից
եւ դրօշա՛կ բարձրացրէք հեթանոսների համար:
11 Ահա թէ ինչ ազդարարեց Տէրը մինչեւ երկրի ծագերը.
«Ասացէ՛ք Սիոնի դստերը.
ահաւասիկ գալիս է քո Փրկիչը,
եւ իր վարձն իր հետ է,
գործը՝ իր աչքի առաջ»:

Բ ՏԻՄՈԹԷՈՍ

15 Ջանա՛ Աստծու առաջ ներկայացնել քեզ փորձուած, որպէս մի մշակ, որ ամօթով չի մնում, ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացնող: 16 Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, 17 եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում: Նրանց թւում են Հիմենոսը եւ Փիղետոսը, 18 որոնք շեղուեցին ճշմարտութիւնից եւ ասում են, թէ մեռելների յարութիւնը արդէն իսկ եղել է. նրանք կործանում են ոմանց հաւատը: 19 Բայց Աստծու հաստատուն հիմքը կանգուն է մնում եւ ունի այս կնիքը, թէ՝ «Տէրը ճանաչեց նրանց, որ իրն են» 1181. նաեւ՝ «Անիրաւութիւնից հեռու լինի ամենայն ոք, ով կրում է Տիրոջ անունը»։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

39 Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն առնել տամ նրանց: 40 Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն եւ հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել տամ»:
41 Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետեւ ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը: 42 Եւ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք: Իսկ արդ, ինչպէ՞ս է ասում՝ ես երկնքից իջայ»: 43 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Մի՛ քրթմնջէք իրար մէջ. 44 ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել կը տամ: 45 Մարգարէների գրքերում գրուած է. “Եւ ամէնքը Աստծուց ուսած կը լինեն”: Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ: 46 Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա՛ է տեսել Հօրը: 47 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Օգոստոսի 3 † Կիր. ԱԿ. Բ կիր. զկնի Վարդավառի
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Օգոստոսի 7 Դշ. ԱԿ. Պահք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Astvacashunch 6 e1448864822253
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հուլիսի 17 Եշ. Սրբոյն Եղիսէի մարգարէին

15 Հուլիսի, 2014
Astvacashunch
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հուլիսի 17 Դշ. Պահք

16 Հուլիսի, 2013
Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Նոյեմբերի 24 † Կիր. ԴՁ. Ա կիր. Յիսնակի

22 Նոյեմբերի, 2024
Astvacashunch 123
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հոկտեմբերի 20 † Կիր. Զ. կիր. զկնի Ս. Խաչի

19 Հոկտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?