Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 31 Շբ. ԱԿ. ԽԲ. օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 30 Ուր. ԱՁ. ԽԱ. օր Յինանց: Սկիզբն պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Tntesi kiraki 245
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Պահքի մասին > Նյութական հարստության տնօրինումը
Պահքի մասին

Նյութական հարստության տնօրինումը

Published 19 Մարտի, 2019
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Նյութական հարստությունը կարևոր դեր ունի մեր հավիտենական փրկության կամ կորստի մեջ
«Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամ արեք» Ղուկաս ԺԶ(16) 9

 Մեծ պահքի 4-րդ կիրակին նույնպես իր անունը ստացել է այդ օրը կարդացվող ավետարանական գլխավոր` Անիրավ տնտեսի առակից: Այս առակը դուռ է բացել թեր ու դեմ վիճաբանությունների համար: Շատերը տարակույս են հայտնել, թե Հիսուսը կարո՞ղ էր այսպիսի առակ ասել: Կարելի՞ է անհավատարիմ ու «անիրավ» կոչված ստահակի խարդախարարքը գործածել բարոյական դաս թելադրելու համար: Հուլիանոս կայսրը (+363), ով թեև քրիստոնեական դաստիարակություն էր ստացել, բայց հետագայում հեթանոսություն որդեգրեց և ջանաց վերահաստատել այն, որի պատճառով պատմության մեջ «Ուրացող» մականունը ժառանգեց, այս առակն ընդդեմ քրիստոնեության գործածեց` Հիսուսին և Նրա հետևորդներին ամբաստանելով իբրև խարդախություն և անարդարություն քաջալերողների: Տարակույսները և վերագրումները, բնականաբար, արդյունք են սխալ հասկանալու, որից դժվար է զերծ մնալ առակի առաջին և մակերեսային ընթերցումից հետո:

 Տնտեսի առակը չի նմանվում, օրինակ, Բարի սամարացու կամ Անառակի առակներին, որոնցով թելադրվում է բարի գործ կատարել կամ զգուշացվում չար արարքից: Տնտեսի, ինչպես նաև հաջորդ կիրակիի Դատավորի առակը, տարբեր դասավորումների ներքո են: Այս առակների հերոսները շինարար կամ հանձնարարելի ոչինչ չունեն: Ավետարանում երկուսն էլ ծանոթ են «անիրավ» մակդիրով: Տնտեսի առակով Հիսուսը մի դրվագ է պատմում բոլորովին աշխարհիկ և բարոյական սկզբունքներից զուրկ ինչոր անձնավորության կյանքից` Իր աշակերտներին հանձնարարելու համար, որպեսզի նրանք էլ կյանքում նման եռանդ, հնարք և ուշիմություն ցույց տան` ապահովելու համար իրենց բարոյական ու հավիտենական ճակատագիրը, ինչպես «Անիրավ տնտեսն» էր արել իր երկրավոր ու ֆիզիկական կյանքն ապահովելու համար:

 Ըստ այսմ, առակի բանալին հետևյալ խոսքի մեջ է. «Այս աշխարհի որդիներն ավելի հնարամիտ են իրենց շրջանակում իրենց գործերը և հետապնդած նպատակները հաջողեցնելու համար, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ» (Ղուկ. ԺԶ(16) 8): Իսկ առակի խորհուրդը վերոհիշյալ խոսքին հաջորդող Հիսուսի այս պատգամն է. «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք»: Հիսուսը ցանկանում է ասել` ինչպես աշխարհիկ մարդիկ, օրինակ, անիրավ տնտեսը, մամոնան գործածում են վաղանցիկ և անձնասիրական նպատակներով բարեկամներ շահելու, նույնը դուք արեք հոգևոր ու հավիտենական նպատակների համար: Նախ ներկայացնենք առակն իր ավետարանական պարզության մեջ:

 Հարուստ մեկը մի տնտես ունի: Տնտեսը հին աշխարհի մեծահարուստ տների բարձրագույն պաշտոնյան է: Տանտիրոջ լիազոր գործակալն է, ով տնօրինում է տան բոլոր գործերը` լինի արտում, այգում, թե առևտրի պարագայում: Նրանից պահանջվող հիմնական հատկությունները հավատարմությունը, հեղինակությունը և ուշիմությունն են, անշուշտ, տնտեսական բավարար գիտելիքներով: Տանտիրոջ ամբողջ հարստությունը և տնտեսական գործառնությունը նրա ձեռքում են: Տանտիրոջ գործերի բարվոք ընթացքը, բարգավաճումը կամ սնանկացումը կախված են տնտեսից: Արդ, առակի մեծահարուստի ականջին շշուկներ հասան, թե տնտեսը նրա ունեցվածքը վատնում է: Ճշտելուց և համոզվելուց հետո, որ ասվածները ճիշտ են, մի օր էլ հանկարծ տնտեսին կանչեց և ասաց. «Քեզ համար աննպաստ այս ի՞նչ լուրեր են, որ ստանում եմ, տնտեսությանդ առկախ հաշիվները տուր, որովհետև այլևս չես կարող տնտես մնալ»: Մարդն անակնկալի եկավ, շփոթության մատնվեց, չփորձեց ճիգ անելինքն իրեն պաշտպանելու` վախենալով, որ դուռ կբացվի քննության համար, որից, գիտեր, որ անմեղ դուրս չի գա: «Հնազանդ եմ հրամանիդ, տեր իմ, ինձ մի փոքր ժամանակ շնորհիր հաշիվս պատրաստելու», -կարողացավ ասել ու ակնածալից խոնարհությամբ դուրս սպրդեց: Սկսեց մտածել. ի՞նչ պետք է աներ գործից ազատվելուց հետո, ինչպե՞ս պիտի շահեր իր օրապահիկը: Ուրիշ աշխատանքի վարժված չէր. ոչ կարող էր արտ հերկել, ոչ էլ` պարտեզ փորել: Դրամ էլ չէր խնայել, որ գոնե որոշ ժամանակ ապրեր: Ձեռքն ընկածը վատնել էր կերուխումի և խաղամոլության մեջ: Ընտանիք էլ չէր կազմել, որպեսզի գլուխը դնելու տեղ ունենար. նրա նման եսասեր հաճոյամոլի համար ընտանիքը բեռ էր: Սրանից, նրանից դրամ խնդրելով ապրելն էլ ամոթ էր համարում: Օգնության հասավ նրա բնական ուշիմությունը. «Գիտեմ անելիքս, որ երբ տնտեսի իմ պաշտոնից հեռացվեմ, պարապ չմնամ»: Եվ մեկիկ-մեկիկ մոտը կանչեց իր տիրոջ պարտապաններին ու նրանց պարտքերը քչացրեց: Առաջին կանչվածին հարցրեց.

-Որքա՞ն է տիրոջս քո պարտքը:
-Հարյուր մար (շուրջ 4 հազար լիտր) ձեթ, -պատասխանեց մարդը:
-Պարտամուրհակդ վերցրու և անմիջապես գրիր հիսուն:
Երկրորդին հարցրեց.
-Դո՞ւ ինչ պարտք ունես տիրոջս:
-Հարյուր քոռ (շուրջ 40 հազար լիտր) ցորեն, -ասաց պարտապանը:
-Մուրհակդ վերցրու և գրիր ութսուն, -հրահանգեց տնտեսը:

 Եվ այսպես մեկիկ-մեկիկ զեղչեց իր տիրոջ պարտապանների պարտքերը, ուրիշ խոսքով` նրանց բարոյապես պարտական դարձրեց իրեն և ապահովեց նրանց բարյացակամությունը, որ երբ աշխատանքից ազատվի, գեթ որոշ ժամանակ ապրի երբեմն` սրա, երբեմն` նրա մոտ:

 Տանտերն իմացավ նաև այս խարդախության մասին և, ավելացնում է Ավետարանը, «գովեց անիրավ տնտեսին, որովհետև իմաստությամբ գործեց», այսինքն` տանտերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև խելացի էր վարվել: Ավետարանի այս խոսքն առակի հարուցած գայթակղությունն իր գագաթնակետին է բարձրացնում: Գործված խարդախությունները կարծես բավական չէին, այդ ամենին վրադիր դրանք գործողին գովում էլ են… Այս առումով աշխարհը տնտեսի առակից այս կողմ շատ քիչ է փոխվել: Մի պահ եթե անդրադարձ ակնարկ նետենք մեր շրջանակի առօրյա կյանքին, պիտի տեսնենք, որ սա աշխարհիկ շրջանակներում ամենաբնական «ռեակցիաներից» մեկն է նման երևույթներին: «Աշխարհի» մարդիկ գիտակից կամ անգիտակից ինչ-որ հիացում ունեն ամեն կարգի հաջողությունների հանդեպ, հոգ չէ, թե այդ հաջողություններն ինչ գնով են ձեռք բերված: Մարդիկ գիտակից կամ անգիտակից ինչ-որ համակրանք ունեն ճարպիկ գողերի հանդեպ:

 «Վա՛յ, սատանի ձագ, սրանից էլ հաջող դուրս եկավ» և սրա նման ավելի գունագեղ դրվատական արտահայտություններ են ուղղվում նրանց հասցեին, ովքեր ամեն ստահակություն գործում, բայց իրենց օձիքն ազատում են: Արդարև, ինքնավստահ անզգամությունն էլ իր կախարդանքն ունի: Աշխարհիկ շրջանակներում աղվեսությունն առաքինություն է համարվում և դրվատանքի արժանանում:

Հատված Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» գրքից

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը UAE Ambasador 18 1 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին
Հաջորդ նյութը Tavushi marzpet 19 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

votnlva
Պահքի մասին

Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա

15 Ապրիլի, 2025
Mijinq
Պահքի մասին

Միջինք

4 Մարտի, 2025
Garegin B654
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով

3 Մարտի, 2025
Vazgen srbazan 245
Տեսանյութեր

Ապաշխարություն. մեկնում է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը (տեսանյութ)

30 Մարտի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?