Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
30 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Նյու Յորքի Ս․ Վարդան եկեղեցում նշվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 17-րդ տարեդարձը (Նկարներ)
Նորություններ

Նյու Յորքի Ս․ Վարդան եկեղեցում նշվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 17-րդ տարեդարձը (Նկարներ)

Published: 31 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Նյու Յորքում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի առիթով Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Ս․ Վարդան առաջնորդանիստ տաճարում մատուցվեց Ս․ Պատարագ։ Սրբազան արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 17-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք։
Պատարագի արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Արևելյան թեմի, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի և Կանադայի հայոց թեմի թեմական խորհուրդների անդամները, Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցու բարերարներ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 89-րդ համագումարի մասնակիցները և բարեպաշտ բազում հայորդիներ։
Պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
Մաղթանքի արարողությունից առաջ խոսք ասաց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Ողջունելով Ամենայն Հայոց Հայրապետի այցը ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ՝ Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը, Ամերիկայի երեք թեմերի և ՀԲԸՄ հրավերին ընդառաջ, Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Նյու Յորքում գումարելու համար։ Սրբազանն ընդգծեց, որ դա կարևոր իրադարձություն է ամերիկահայության կյանքում և մեծ պատիվ՝ Ս․ Վարդան եկեղեցում, ներկայությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տոնախմբելու նրա գահակալության տարեդարձը։
Այս առիթով Խաժակ Սրբազանը շնորհավորեց Վեհափառ Հայրապետին գահակալության 17-րդ տարեդարձի առիթով՝ Հայրապետական մաղթերգի «Երկար կեանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց Հօր» խոսքերով իր աղոթքը միախառնելով համայն հայության մաղթանքներին։
««Հայոց Հայր», «հովիվ մեր հոտի»։ Այս եզրերն ենք մենք գործածում Կաթողիկոսի պարագային բոլոր ժամանակներում՝ սկսյալ Ս․ Գրիգորի ժամանակից մինչև մեր օրերը։ Մեր նախնիների և մեզ համար Վեհափառը ապրող խորհրդանիշն է մեր ժառանգության․ մի ժառանգություն, որ ապրել է տասնյոթ դար, արձանագրել է մեծագույն ձեռքբերումներ, հաղթահարել ամենածանր դժվարությունները և այսօր տարածվում է ողջ աշխարհով։
Իբրև Ս․ Գրիգոր Լուսավորչի իրավահաջորդ Վեհափառը մեր կապն է այն մեծ իրադարձությունների հետ, որոնք մեր ժողովուրդը դարձրեցին աշխարհի առաջին քրիստոնյա ազգը։ Նա է մեր կապը Քրիստոսի հրաշալի տեսիլքի հետ, որով հաստատվեց մեր Եկեղեցու Մայր Աթոռը՝ Սուրբ Էջմիածինը։ Այսօր մեր մեջ ունենալ Նորին Սրբությանը նշանակում է վերապրել հավատքի բոլոր այդ մեծագույն իրադարձությունները։
Այսօր, մենք հիշում ենք նաև, որ Նորին Սրբություն Գարեգին Բ-ը մեկ այլ վերածնունդ էլ է խորհրդանշում։ Մեր Հայրենիքը ևս վերածնվել է։ Աստծու մեծ օրհնություն է մեր սերնդի համար տեսնել ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության ծնունդը։ Բազում մեծ հնարավորություններ են այսօր բացված մեր ժողովրդի առջև։ Եվ այստեղ ևս Վեհափառը մեր Հայրենիքի զարգացման և աճի առաջնորդն է։ Նա է հիշեցնողը և´ մեր պանծալի անցյալի, և´ այն խոստման, որ ապագայի համար մարմնավորում է Հայաստանը։
Վեհափառի քաջարի ոգին հրավիրում է մեզանից յուրաքանչյուրին զորացնելու մեր ժառանգությունը հանուն ապագայի», — նշեց Սրբազան Հայրը։
Խաժակ արքեպիսկոպոսն ընդգծեց, որ Հայրենիքի վերակառուցումը, եկեղեցական կյանքի վերականգնումը, աշխարհով մեկ սփռված հայության կյանքում հավատի վերանորոգումը մեծ հանձնառություն է, ինչը պահանջում է Վեհափառ Հայրապետի պես քաջարի հովիվ, բայց և բոլոր հայորդիների միացյալ հավատն ու նվիրումը։ Շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին նրա հոգևոր առաջնորդության և գործադրած բոլոր ջանքերի համար՝ Սրբազանը Հայրը հոգևորականների անունից հավաստիացրեց, որ պիտի շարունակեն զորավիգ լինել Նորին Սրբությանը նրա ազգանվեր և եկեղեցանպաստ տեսիլքների իրականացման գործում։
Սրբազանը մաղթեց, որ Աստված օրհնի ու զորացնի Հայոց Հայրապետի ծառայությունը և հավատի վերանորոգում պարգևի հայոց հավատավոր հոտին։
Ապա նախագահությամբ Կոստանդնուպոսի Հայոց Պատրիարքության Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, ներկա հոգևոր դասը և բարեպաշտ ժողովուրդը սրտագին աղոթք բարձրացրեցին առ Աստված Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի քաջառողջության ու կենաց արևշատության, Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության և պայծառության համար։
Նույն օրն այս առիթով տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում ողջույնի խոսքերով հանդես եկան ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, թեմական խորհրդի ատենապետ Ջեյմս սարկավագ Գալուստյանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին արձանագրված ազգօգուտ և հայրենաշեն ձեռքբերումներին անդրադարձավ Լառա Սեդրակյանը, ցուցադրվեց նաև Մայր Աթոռի «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից այս կապակցությամբ պատրաստված ֆիլմը։
Ընդունելությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության ու գնահատանքի խոսքով։
Շնորհակալություն հայտնելով ներկա եկեղեցականներին և աշխարհականներին իրենց դրսևորած սիրո և ջերմության համար՝ Նորին Սրբությունը նշեց, որ իր գահակալության տարիներին կատարված իրագործումները կյանքի կոչվեցին շնորհիվ հոգևոր դասի աջակցության ու նվիրյալ ծառայության և բարերար հայորդիների հանձնառության ոգու՝ հավելելով, որ դրանցում կարևոր դերակատարություն ունի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը։ Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունն ու գնահատանքը հայտնեց ամենքին, ովքեր իրենց զորակցությունն են բերել իր տեսիլքների իրականացման գործում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց, որ կատարված աշխատանքները մեկ նպատակ են հետապնդել՝ շարունակական դարձնել Հայ Եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, այն դարձնել անսպառ ակունքը աստվածային շնորհների, որոնցով պիտի զորանա ազգային կյանքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։
Գարեգին Բ Հայրապետն ընդգծեց հավատի կարևորությունը, որի զորությամբ և կերտվում են հրաշքները՝ նշելով, որ հայ ժողովրդի կյանքն անվերջ հրաշքների պատմություն է։ Նորին Սրբությունը նշեց, որ մերօրյա մարտահրավերներն ու դժվարությունները ևս պետք է հաղթահարվեն նախնյաց հավատքի հանդեպ հավատարմությամբ և այդ հավատքի զորությամբ, որպեսզի երբեք հայ ժողովուրդը ցավը չապրի նոր կորուստների և հայորդիները չհեռանան իրենց արմատներից ու ազգային ինքնությունից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կարևորելով հավատքի և լավատեսության ոգու զորացումը ժողովրդի հոգում, հաստատեց, որ ազգի հարատևությունը պայմանավորված է նաև հզոր ու ապահով Հայրենիքի կերտումով, ինչը պահանջում է անմնացորդ սեր ու նվիրում և զոհողության ոգի։ «Մեր հորդորն է մեր զավակներին՝ իրենց կյանքի յուրաքանչյուր օրն ապրել՝ ազգի, Հայրենիքի և Եկեղեցու առջև իրենց պարտքի գիտակցությունը վերահաստատելով։ Այս գիտակցությունն է, որ պիտի մեր մեջ ամուր պահի հավատքը, լավատեսության ոգին և հույսը լուսավոր ապագայի, որոնցով և կկարողանանք կերտել մերօրյա հրաշքները», — ասաց Հայոց Հայրապետը՝ իր գնահատանքը հայտնելով բոլոր նրանց, ում ջանքերով ամուր և հաստատուն է պահվում հայոց կյանքը և լավատեսության ոգին։
Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը, հայրապետական իր օրհնությունը փոխանցելով թեմակալ առաջնորդին և թեմական խորհրդի ատենապետին գահակալության տարեդարձի տոնախմբման համար, մաղթեց, որ Բարձրյալ Աստված ապահով, անվրդով և խաղաղ պահի հայոց կյանքը։
Գահակալության 17-րդ տարեդարձի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընծայվեց Մայքլ Արամի հեղինակած «Նոյյան տապան» աշխատանքը։
Ցերեկույթի ընթացքում գեղարվեստական կատարումներով ելույթ ունեցան Ս․ Վարդան տաճարի «Շուշի» պարային համույթը, ինչպես նաև երգիչ Եղիշե Մանուչարյանը և դաշնակահար Այվի Ադրիանը։

30-1 30-2 30-3 30-4 30-5 30-6 30-7 30-8 30-9 30-10 30-11 30-12

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arkadzi Ter Tadevosyan Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի այցելությունը ճեմարան (նկարներ)
Հաջորդ նյութը 31 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված միջոցառումներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

18 Yeghiche Gizirian
Նորություններ

Վախճանվել է Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը

18 Մարտի, 2016
Hayoc Katogikos 1
ՆորություններՏեսանյութեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով (տեսանյութ)

1 Հունվարի, 2023
1 1
Նորություններ

Հայաստանի Հանրապետության վարչապետն այցելեց Մայր Աթոռ (նկարներ)

1 Հունիսի, 2018
Garegin b 323
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահին

10 Մայիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?