Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Nor Girq patmutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նորություններ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Published: 3 Մայիսի, 2021
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի oրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել լուսահոգի հոգևորականի՝ արժանապատիվ Տ. Եղիշե ավ. քհն. Սարգսյանի «Դրվագներ Հայ Եկեղեցու պատմության» աշխատությունը (խմբ.՝ Պարգև Բարսեղյան և Գևորգ Մադոյան):
Ուսումնասիրության գլխավոր թեման Հայրապետական Աթոռի դեգերումների պատմությունն է՝ ըդնգրկելով Հայ Եկեղեցու հաստատումից մինչև Կաթողիկոսական Աթոռի Սսից Ս. Էջմիածին վերահաստատման (1441 թ.) ժամանակաշրջանը: Հայոց Հայրապետական Աթոռը չի եղել փառքի Աթոռ. մեր սրբազան հայրապետների համար այն տառապանքի, հաճախ նաև Գողգոթա տանող ճանապարհ էր, սակայն հենց այս Աթոռի գաղափարի մեջ է հայը մշտապես տեսել ազգային-կրոնական անկախության միաձույլ գաղափարը։
Ժողովրդի և պետության համար օրհասական պահերին ծանր խաչը մշտապես դրված է եղել Եկեղեցու առաջին սպասավորի՝ Հայոց Հայրապետի ուսերին։ Հոգևոր և ազգային առաջնորդությունն իմաստնությամբ ու գերբնական աշխատասիրությամբ վարելով, ամուր և անսակարկ պահելով Հայոց Եկեղեցու դավանանքը, Հայոց գահակալները մնում էին ազգի միակ անդավաճան ու ճշմարիտ առաջնորդները։
Ողբերգական և դաժան պատմական անցյալում մեր դարավոր հակառակորդները ոչ միայն տակնուվրա են արել ու ամայացրել Հայոց սքանչելի երկիրը, այլև կոտորել և տեղահանել են բազմահազար հայորդիների, որոնք հարկադրված էին եղել Մայր Աթոռից ու հայրենիքից հեռու կազմավորել հայկական գաղթավայրեր: Հայոց Հայրապետները շատ հաճախ ստիպված են եղել գնալ նրանց հետևից, որպեսզի ավելի մոտ լինեն հայրենի հողից ու Սուրբ եկեղեցուց հեռու, օտարության մեջ ապրող հայությանը՝ հանուն նրանց ազգային դիմագծի, լուսավորչահաստատ հավատքի, հայ ոգու և հայեցի մշակույթի անաղարտ պահպանման:
Գիտահանրամատչելի կերպով ներկայացված սույն աշխատությունը հուսով ենք օգտակար կլինի Հայ Եկեղեցու պատմությամբ հետաքրքրված ընթերցող լայն շրջանակների՝ հատկապես դպրոցականների, ուսուցիչների, սփյուռքահայերի և զբոսավարների համար։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Qobayr 01.20.21 Ամրակայվել և վերականգնվել էր Քոբայրի վանքի զանգակատունը
Հաջորդ նյութը Ghazanchecoc Mayr Ator Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ter Sahak
Նորություններ

Մահացել է Տ. Սահակ ավագ քահանա Սահակյանը

5 Մայիսի, 2015
Tiran pat14 1
Նորություններ

Նոր նշանակում

24 Հուլիսի, 2019
Noraots qahananer 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)

28 Օգոստոսի, 2023
Markos eps
Նորություններ

Գերաշնորհ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն անդրադարձել է Մոսկվայի Հայ Եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպին

27 Ապրիլի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?