Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
18 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Նշվեց Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը (նկարներ)
Նորություններ

Նշվեց Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը (նկարներ)

Published: 18 Հունիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը:

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ս. Պատարագի արարողությանը ներկա էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ, ինչպես նաև Հայ Եկեղեցու բարերարներ տեր և տիկին Պետրոս և Աննա Օրունճագճիելները (ԱՄՆ), Սփյուռքից ու Հայաստանի տարբեր համայնքներից ժամանած բազմաթիվ ուխտավորներ:

Ս․ Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանը մասնավոր անդրադարձ կատարեց տոնի խորհրդին։ «Աստված հայոց հողին էլ իջավ, սրբացրեց այն և բնակվեց այնտեղ: Ոսկե ուռամբ հաստատեց «սուրբ զխորանն լուսոյ», և այդ հայտնության ու եկեղեցու հիմնարկեքի պանծալի հիշատակության համար, այսօր համայն աշխարհից հավաքվել ենք նրա սրբարար կամարների ներքո՝ փոքր և մեծ, արք և կանայք, պաշտոնյա և սպասավոր: 1714-րդ տոնն է այսօր Քրիստոսահիմն Կաթողիկե Ս․ Էջմիածնի: Բացառիկ է այն և խորախորհուրդ, պարգև և ընծա աղոթքի, քարացած տեսիլք, Աստուծո այցելության անջնջելի հետք և խարանված կնիք ի վերա դաշտին Այրարատյան: Լուսակառույց այս սրբավայրի հիմերը՝ ջրհեղեղը հաղթահարած ապառաժներն են, որի վրա սուրբ Լուսավորչի ձեռամբ, նրա սուրբ Աջով օրհնվեց և հաստատվեց տերունապատվեր «Աթոռը քահանայապետական»՝ իբրև մայր հայոց բոլոր եկեղեցիների: Արդ, ավետարանական պատումի նման, հողմ և մրրիկ, փոթորկոտ մարտահրավերներ սարսափելի չէին, քանզի հավատքի վեմի վրա էր կառուցվել Սրբազնասուրբ մեր եկեղեցին», — ասաց պատարագիչ Սրբազանը:

Մուշեղ Սրբազանն իր քարոզում շեշտեց, որ հակառակ պատմության ընթացքում Մայր Աթոռին բաժին ընկած տառապանքներին ու փորձություններին, այն միշտ վեր է հառնել իր հավատավոր զավակների շնորհիվ, որոնց անսակարկ սերն առ Էջմիածինը մղել է իրենց զոհողությունների: «Սերը, գորովանքն ու նվիրումն առ Սուրբ Էջմիածինն անչափելի է, անկշռելի և անգնահատելի: Մեզանից ոմանք սիրում են իրենց մշտական աղոթքով նրա անսասանության համար, ոմանք իրենց սերն արտահայտում են սրտաբուխ և կամ առատաձեռն նվիրատվությամբ՝  նրա շենության ու պայծառության համար: Ոմանք էլ իրենց սերը փոխանցում են նրանց, ում պատմում են հրաշագործ նրա զորության ու փառքի մասին՝ տարածելով ամենուր սուրբ տաճարի Աստվածահաստատ հռչակը։

Այսօր էլ ապրում է Սուրբ Էջմիածինը, սիրելի հավատացյալներ, ձեզ և ձեր նախնիների հետ։ Ձեր հավատքի շնորհիվ, ձեր աղոթքների ուժով է, որ քարեղեն շինվածքից այն դարձել ու մնում է աղոթքի տուն և սնող մայր»,- նշեց Սրբազան Հայրը: Այս կապակցությամբ Մուշեղ Սրբազանը հորդորեց ներկաներին՝  Իջման Սուրբ Սեղանի առջև ուխտել հաճախ այցելել Սուրբ Էջմիածին, զորանալ նրանով և զորացնել նրան, ապրել ու շնչել Էջմիածնով, շենացնել այն և պայծառանալ հայոց եկեղեցիների Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով:

«Ազգեր ելան և գնացին անհետ: Արհավիրքներ բարձրացան, բայց Քրիստոսի հավատքին փարված մեր հայոց ազգը Խաչով և Էջմիածնում բարձրացված Հայրապետական ու Հանրապետական մաղթանքների զորությամբ դիմակայեց: Էջմիածինն է, որ դարեր ի վեր մեր անօրինակ պատմության ընթացքին իբրև սիրասուն մայր սնեց և որպես ամուր վահան պահպանեց մեզ՝ հասցնելով  21-րդ դար», — եզրափակեց Սրբազան Հայրը:

Տոնի առիթով Մուշեղ Սրբազանը ներկաների անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Հայարապետին՝ ցանկանալով նրան արգասաբեր հովվապետության երկար տարիներ:

Պատարագի սրբազան արարողության ավարտին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Ս. Էջմիածնի մաղթանք: Ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պայծառության ու անսասանության համար:

Մայր Տաճարում տեղի ունեցավ նաև հոգեհանգստյան արարողություն Օրունճագճիել գերդաստանի ննջեցյալների լույս հիշատակի համար:

18 1 18 2 18 3 18 4 18 5 18 6 18 7 18 8

 

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Eln i virapen Հունիսի 17-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Լուսավորչի՝ Վիրապից դուրս գալու տոնը
Հաջորդ նյութը 19.09 Բացվեց Թրբանճյան ընծայարանի հիմնանորոգված մասնաշենքը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

4 1
Նորություններ

Նոր հրատարակություն

4 Դեկտեմբերի, 2018
6 2
Նորություններ

Արցախում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն սկսեց իր աշխատանքը

6 Սեպտեմբերի, 2016
4 8
Նորություններ

Ս. Շողակաթի վանք տարվեց Ս. Հովհաննես Կարապետի մասունքը (նկարներ)

4 Հունիսի, 2015
Mayr ator 111
Նորություններ

Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ զոհված զինվորների համար

21 Դեկտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?