Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Nikiayi
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Նիկիայի 325թ.Ա Տիեզերական ժողով
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Նիկիայի 325թ.Ա Տիեզերական ժողով

Published: 5 Սեպտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ՆԻԿԻԱՅԻ Ա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ 325, գումարվել է բյուզանդական կայսր Կոստանդիանոս Մեծի հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում, սեպտեմբերի 7-ին: Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու խորհրդանշական թվով 318 հայրապետներ, այդ թվում՝ Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացին, Աթանաս Ալեքսանդրացին (այդ ժամանակ դեռևս սարկավագ), Գրիգոր Ա Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը (Արիստակես Ա Պարթև), եկեղեցու այլ մեծանուն հայրեր: Առաջին տիեզերական ժողովի հրավիրման հիմնական նպատակն էր Ալեքսանդրիայի երեց Արիոսի հերետիկոսի ուսմունքի քննությունը և դատապարտումը:
Արիոսականության գաղափարական ակունքներն էին հրեական միաստվածությունը (մոնոթեիզմ) և միջինպլատոնականությունը, որոնցից Արիոսը վերցրել էր Աստծո կատարյալ միակության և ինքնափակ եզակիության գաղափարը: Ըստ Արիոսի՝ կա մեկ և միակ Աստված. դա Հայր Աստվածն է: Մնացած ամեն ինչ, որ գոյություն ունի, իր էությամբ խորթ է Աստծուն և ունի մեկ այլ ինքնուրույն էություն: Աստվածային գոյության կատարելությունը բացառում է այն բանի հնարավորությունը, որ Աստված իր էությունը հաղորդի կամ հատկացնի մեկ ուրիշին: Ըստ այդմ, Բանը կամ Աստծո Որդին, որպես անձ, որպես գոյավոր էակ, խորթ է և նման չէ Հորը: Նա իր գոյությունը ստանում է Հորից, ինչպես այլ արարածները, և գոյության գալիս որպես միջնորդ արաչության մեջ՝ աշխարհի տնօրինության համար: Հոր և Որդու միջև գոյություն ունի ժամանակային տարածք, և Որդին համահավերժ չէ Հորը: Հակառակ դեպքում, ըստ Արիոսի, կլինեին երկու «անսկիզբներ», այսինքն՝ երկու «սկիզբ», և մեկաստվածության ճշմարտությունը կժխտվեր: Այլ խոսքով՝ Որդին չի եղել և ապա առաջացել է, այսինքն՝ արարած է: Այդ պատճառով ունի «փոփոխական» բնություն, ինչպես այլ առաջացած բաները, իսկ Աստվածային փառքը նրան հաղորդվում է դրսից՝ «ըստ շնորհի»:

 Ծանոթ լինելով եկեղեցու վարդապետությանը Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին՝ Արիոսը զուգահեռ է անցկացնում դրա և միջինպլատոնականների տիեզերաբան. (կոսմոլոգիա) պատկերացումների միջև և եզրակացնում, որ Որդին (նաև Սուրբ Հոգին) պետք է դուրս հանվի աստվածային ոլորտից և վերագրվի Արարչի և արարված աշխարհի (հյուլե) միջև գտնվող «միջանկյալ ոլորտին», որը, ըստ նրա, նույնպես արարված է, թեև գերակա է մյուս արարածների նկատմամբ: Նիկիայի Ա Տիեզերական ժողովը իմաստասիրական սահմանումների միջոցով մերժել է արիոսականությունը և նզովել Արիոսին ու նրա համախոհներին: Ընդունել է ուղղափառ դավանության հիմնական դրույթները պարունակող մի Հավատո հանգանակ (Նիկիական հանգանակ), որը, համաձայն եկեղեցու սրբազան ավանդության, աստվածային հայտնությամբ տրվել է Աթանաս Ալեքսանդրացուն: Նիկիական հանգանակը որպես դավանության հիմք ցայսօր գործածվում է առաքելական եկեղեցիներում, այդ թվում՝ Հայ եկեղեցում: Հանգանակի կարևորագույն աստվածաբանական եզրն է համագոյությունը (oJmoouvsia), համաձայն որի՝ Որդին համագո (էակից) է Հորը, այսինքն՝ նույն Հոր բնությունից է: Համագոյությունը նշանավորել է քրիստոնեության հաղթանակը հրեական և միջինպլատոն. մտքի վրա՝ ցույց տալով, որ հին կրոնաիմաստասիր. համակարգերն ի վիճակի չէին ընկալելու և եզրակերպելու Բանի Մարդեղության խորհուրդը: Քրիստոնեությունը պահանջում էր հավատի սահմանման նոր և ստույգ եզրաբանական համակարգ, որը բացահայտել և ամրագրել է Նիկիայի Ա Տիեզերական ժողովը՝ «Նոր գինին նոր տիկերի մեջ» (Մատթ. 9.17):
  ՆԻԿԻԱՅԻ Ա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ ընդունել է 20 կանոն («Կանոնագիրք Հայոց»-ում Նիկիական կանոնները 21 են), որոնք վերաբերում են դարձի եկած աղանդավորներին և եկեղեցու հետ նրանց փոխհարաբերություններին, ձեռնադրություններին և եկեղեցու նվիրապետական աստիճանների հետ կապված հարցերին, սիմոնականությանը, կաշառակերությանն ու վաշխառությանը, կիրակի օրն առանց ծնրադրելու՝ հոտնկայս աղոթելուն ևն: Նիկիայի Ա Տիեզերական ժողովի արձանագրությունները չեն պահպանվել: Հայտնի է, որ ժողովը քննության է առել Ալեքսանդրիայի եկեղեցում պառակտում առաջացրած Լիկոպոլսի եպիսկոպոս Մելիտիոսի հերձվածը («մելիտոսական խզում») և Զատկի տոնի շուրջ ծագած տոմարագիտ. տարաձայնությունները:
ՆԻԿԻԱՅԻ Ա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ առանցքային նշանակություն է ունեցել ոչ միայն Ընդհանրական եկեղեցու, այլև՝ մարդկության պատմության մեջ: Այն ոչ միայն առաջինն է տիեզերական ժողովների մեջ, այլև կարևորագույնը՝ ժողովների ժողովը, որը նախանշել է աստվածաբանական և իմաստասիրական մտքի հետագա զարգացման ուղին: Ոչ մի այլ իրադարձություն այդպիսի նշանակություն և ազդեցություն չի ունեցել աստվածաբանական մտքի ձևավորման վրա: Նիկիայի Ա Տիեզերական ժողովի շուրջ ծավալված քննարկումները շարունակվել են ամբողջ IV դ. ընթացքում:
Հայ եկեղեցին ՆԻԿԻԱՅԻ Ա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ 318 սուրբ հայրապետների հիշատակը տոնում է Վերափոխման չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ սեպտեմբեր ամսին:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը xarizmatikner ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐ (Մաս 1-2)
Հաջորդ նյութը 78075431 Հոգևոր ասույթներ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Hreanery durs@ ev nersy
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Հրեաները Պաղեստինում և դուրսը. Ընդհանուր եկեղեցու պատմություն

1 Հուլիսի, 2013
Ogostinos kronakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Օգոստինոսի կրոնականությունը

13 Հոկտեմբերի, 2013
Vanakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Վանականության զարգացումը արևմուտքում

6 Հոկտեմբերի, 2013
Qristoneutyun patmutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեությունը հռոմեական պետությունից դուրս

11 Հոկտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?