Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
timthumb
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Ներկա կացությունից դուրս գալու ելքը նախ մեր բանակի հզորացումն է.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Հարցազրույցներ

Ներկա կացությունից դուրս գալու ելքը նախ մեր բանակի հզորացումն է.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Published: 12 Ապրիլի, 2023
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Իրավունքի» զրուցակիցն է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը:

-Վեհափառ Տեր, գաղտնիք չէ, որ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները մեր հայրենիքում կարելի է գնահատել, եթե ոչ օրհասական, ապա խիստ մտահոգիչ եւ անկայուն։ Ինչպե՞ս եք տեսնում Նաիրի աշխարհի հետագա ճակատագիրը, իրավիճակից դուրս բերման ինչպիսի՞ ելքեր կան, ի՞նչ պետք է անել այդ նվիրական նպատակին հասնելու համար։

— Արդարև, մեր Հայրենիքն այսօր հայտնվել է ծանր ու դժվարին կացության մեջ․ անվտանգային խնդիրներ, հասարակության բևեռացում, նոր պատերազմի սպառնալիք, ՀՀ և Արցախի նկատմամբ շարունակվող ոտնձգություններ։ Այս մարտահրավերները խիստ մտահոգիչ են։ Ներկա կացությունից դուրս գալու ելքը նախ մեր բանակի հզորացումն է, դիվանագիտական հմուտ ու փորձառու գործունեությունը, տնտեսության զարգացումը, որին զուգահեռ ազգային ամուր միասնությամբ և ներուժի համախմբմամբ, ինչպես և նվիրագործված արժեհամակարգի վրա հաստատված ամուր հասարակությամբ ի զորու կլինենք Հայաստանն ու Արցախը դուրս բերել ստեղծված ծանր կացությունից։ Աստծո, մեր նախնյաց և ապագա սերունդների առջև պատասխանատու ենք այս սրբազան հողի համար։ Հայրենիքն է խարիսխը մեր բոլոր համազգային իղձերի կենսագործման, հայի ինքնության պահպանման ու մեր ժողովրդի հարատևության։

-Վեհափառ Տեր, ինչպե՞ս կգնահատեք Հայ Առաքելական Եկեղեցու, որպես համայն հայության հոգեւոր կենտրոնի եւ առաջնորդության դերը։ Ինչպիսի՞ն են ՀԱԵ՝ քույր Եկեղեցիների եւ կրոնական այլ կազմակերպությունների փոխհարաբերությունները, որն՞ է մեր դերը միջեկեղեցական, միջկրոնական ասպարեզում։

— Հայոց Եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավանդած առաքելությամբ սպասավորություն է բերում մեր ժողովրդի զավակների հոգիների փրկության համար։ Հոգեփրկչական առաքելությունից զատ պետականության բացակայության ժամանակ Եկեղեցին հայ ժողովրդի կյանքում ստանձնել է ժողովրդի քաղաքական առաջնորդության պատասխանատվությունը, դարձել կերտողը հայրենիքի անկախության վերականգնման տեսլականի, նաև իրականացրել ազգապահպան առաքելություն, որն այսօր շարունակում է սփյուռքում: Անվիճարկելի է, ազգը կարող է հարատևել՝ կրողը լինելով դարերով կերտված արժեհամակարգի։ Այդ առումով ազգային ինքնության ձևավորման գործում մեծապես կարևոր և հրամայական է հայեցի կրթությունը, քրիստոնեական դաստիարակությունը։ Եկեղեցին շարունակելու է տերունավանդ իր առաքելությունը՝ նպաստ բերելով ինչպես ազգային ոգու և գիտակցության ամրապնդմանը, այնպես և մեր դպրության ու մշակույթի պահպանմանն ու զարգացմանը։

Միջեկեղեցական ասպարեզում քույր Եկեղեցիների հետ հարաբերությունները ջերմ են և գործակցային՝ խարսխված եղբայրական ոգու, հարգանքի և փոխըմբռնման վրա։ Մեր Եկեղեցին մշտապես մասնակցում է տարբեր միջեկեղեցական ժողովների, միջոցառումների, նաև իր ներդրումը բերում միջեկեղեցական աստվածաբանական երկխոսություններին։ Հայոց Եկեղեցին հյուրընկալում է համաժողովներ՝ ուղղված տարբեր կրոնների հետևորդների միջև հանդուրժողականության ու համակեցության մթնոլորտի ձևավորմանը։ Մեր գահակալության ընթացքում Մայր Աթոռում տարբեր առիթներով հյուրընկալել ենք Եկեղեցիների հովվապետերի, կրոնապետերի, բազմիցս պաշտոնական այցերով եղել ենք զանազան հոգևոր կենտրոններում։

Հայոց Եկեղեցին իր ուրույն տեղն ունի աշխարհի միջեկեղեցական և միջկրոնական խճապատկերում։ Այս ամենին նպաստում է մեր Եկեղեցու՝ տարբեր մշակութային և էթնիկ միջավայրերում գործունեության հարուստ պատմական փորձառությունը և ժողովրդի աշխարհասփյուռ լինելու հանգամանքը, որոնք շահեկան օրինակներ են ապահովում մերօրյա փոթորկահույզ աշխարհին՝ կրոնների և ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության, հարգանքի և հանդուրժողականության։

-Արցախի հիմնահարցի ազնիվ եւ արդար կարգավորման մեջ ի՞նչ դեր եւ նշանակություն ունեն ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի հանրապետության կրոնական համայնքները եւ նրանց առաջնորդների փոխգործակցությունը։

-Ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ շրջանից Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր պետի միջնորդությամբ տեղի են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումներ, որոնց նպատակն էր նպաստել հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը, բացառել հակամարտությանը կրոնական երանգավորում տալու փորձերն ու շահարկումները։ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքների միջնորդությամբ դրանք շարունակվեցին նաև հրադադարից հետո՝ շուրջ 20 հանդիպումների օրակարգում ընդգրկելով հակամարտությունը խաղաղ գործընթացներով կարգավորելու, փխրուն խաղաղությունը հաստատուն դարձնելու և այլազան խնդիրներ, ինչպես օրինակ՝ դիպուկահարների ետ քաշման, գերիների և զոհվածների մարմինների վերադարձի, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցեր։ Հանդիպումները կազմակերպվում էին հիմնականում Մոսկվայում, մեկական հանդիպում կազմակերպվեց Բաքվում և Երևանում։

Վերջին պատերազմից հետո, անշուշտ, իրավիճակը փոխեց նաև այս հարթակում։ Տարածաշրջանի կրոնական առաջնորդների եռակողմ վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2021 թվականին, որի ընթացքում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կողմից հնչեցին ադրբեջանական ռազմական հռետորաբանությանը հար և նման գաղափարներ։

Այսուհանդերձ, հոգևոր առաջնորդների հանդիպումների այս ձևաչափը կարևոր հարթակ է՝ արծարծելու առկա հիմնահարցերը կրոնական, հոգևոր արժեքների դիտանկյունից։

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Աղբյուր՝ iravunk.com

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Shurishkan avetaran 245 Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը բերվելու է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի. հայտարարություն
Հաջորդ նյութը Garegin B Avinyan Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի փոխքաղաքապետին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Arshak episkopos Khachatryan
Հարցազրույցներ

Հայելու առաջ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան (տեսանյութ)

4 Հուլիսի, 2016
Pargev eps
Հարցազրույցներ

Հայը հայի համար մեծագույն արժեք է՝ անկախ դավանանքից. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

13 Մայիսի, 2015
Bagrat Galstanyan 245 e1580391769582
ՀարցազրույցներՆորություններ

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. «Հայ եկեղեցու պատմություն» առարկան որպես գիտակարգ անկարելի է միաձուլել որևէ այլ առարկայի հետ

30 Հունվարի, 2020
Miqayel Ajapahyan 6
Հարցազրույցներ

Ես մղկտում եմ ամեն զոհված զինվորի համար. Շիրակի թեմի առաջնորդ, Tsayg.am

25 Փետրվարի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?