Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Nakhandz
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՆԱԽԱՆՁ
Քրիստոնեական

ՆԱԽԱՆՁ

Published: 15 Դեկտեմբերի, 2022
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐ
ՍՐՏԵՐ ԿԻԶՈՂ ՀՈՒՐԸ՝ ՆԱԽԱՆՁ

«Նախանձը հակառակումն է Աստծո կամքին»,- ասել է Բարսեղ Մեծը յոթ մահացու մեղքերից երկրորդի՝ նախանձի մասին։ Չարի ծուղակ համավող այս երևույթը, բույն դնելով մարդու հոգում, սկսում է ավերել ամեն բան։ Դրա դեմ պայքարելու համար նախ և առաջ պիտի հասկանանք՝ ի՞նչ է այն։
Նախանձը սեփական անձի գերադասումն է։ Զուր չէ ասված, թե «նախ ես, նախ իմ անձը»։ Նախանձող մարդն առաջինը սեփական անձի մասին է մտածում, իր հոգում եղած սերը միայն ի՛ր համար է բաժին հանում՝ չհիշելով այլոց մասին։ Նա մեկուսանում է ամենքից, սկսում ամենքին վերից նայել՝ չտեսնելով սեփական սխալներն ու մեղադրում է ամենքին՝ բացի իրենից։ Նախանձող մարդը հեռանում է Աստծուց՝ կասկածելով Աստծո արդարությանը, Նրա կամքին:

Այս երևույթը, որ իր քայքայիչ հատկությամբ վերացնում է նախ և առաջ նրան, ում հոգում էլ բույն է դրել, բնավ նոր չէ։ Այն գոյություն է ունեցել մարդկության ստեղծումից ի վեր, և այս մասին է վկայում Աբելի և Կայենի մասին աստվածաշնչյան դրվագը։ Աստծո արարչական ձեռքով ստեղծված առաջին մարդկանց՝ Ադամի և Եվայի երկու որդիներից մեկը՝ Կայենը, նախանձից դրդված գործեց առաջին ոճիրը: Կայենը հողագործ էր, իսկ Աբելը՝ հովիվ: Հայրական տանը հաստատված օրենքի համաձայն՝ մի անգամ Կայենը Աստծուն նվեր մատուցեց իր մշակած հողի առաջին բերքից՝ երախայրիքը, իսկ Աբելը զոհաբերեց իր հոտի առաջնածիններից: Տերը, սակայն, ճանաչում էր նրանց սրտերը. գիտեր, որ Աբելն իր գառներից ամենալավը նվիրեց, մինչդեռ Կայենը բերքի լավագույն մասը պահեց իրեն: Այդ պատճառով Աստված ընդունեց Աբելի զոհաբերությունը և տվեց Իր բարեհաճության նշանը, իսկ Կայենի նվերին չնայեց:

Կայենը, նախանձով ու չարությամբ լցված, սպանեց Աբելին: Աշխարհում կատարված առաջին սպանությունն էր դա. եղբայրը սպանեց եղբորը՝ նախանձից դրդված։

Քրիստոս նույնպես շատերի նախանձը հարուցեց։ Նրա Գալստյամբ փարիսեցիների հետևորդները պակասեցին, քանզի ամեն բան խամրում էր Քրիստոսի առաջ: Աստվածորդու հաջողությունը, Նրա վայելած սերը դարձավ փարիսեցիների նախանձի պատճառը։ Քրիստոս խաչվեց:

Այսօր էլ մեր հոգիներում բույն դրած նախանձով մենք ամեն օր դավաճանում ու խաչն ենք հանում Քրիստոսին, քանզի նախանձն այլ բան չէ, քան դավաճանություն Աստծո հանդեպ։

Նախանձը մեր հոգիներից ներս ընդունելը, սակայն, անպատիժ և անհետևանք չի մնալու։ Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին նախանձոտ մարդու պատիժն այսպես է նկարագրում. «Նախանձի հուրը կիզում է նրա երիկամներն ու սիրտը, կյանքը կարճանում է: Ահա սա է նախանձոտ մարդու ջանքերի ու գործերի արժանի հատուցումը. որովհետև ինչով որ մեղանչում է մեկը, նույնով և պատժվում է»: Սակայն ինչպես ամեն մի ախտ, այս մեկը նույնպես բուժելի է, և ցանկության դեպքում կարող ենք ազատվել սրտեր կիզող հրից՝ նախանձից։ Ուրեմն՝ ինչպե՞ս չտառապել նախանձից կամ ինչպե՞ս ազատվել:

Նախանձը բուժող երևույթը սերն է, որը պիտի վառ պահենք մեր սրտերում։ Աստվածաշնչյան այս հատվածում հստակորեն ընդգծված է՝ իր սրտում սեր ունեցողը չի կարող նախանձով լցված լինել․ «Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում, անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում» (Ա Կորնթացիներ 13։4-5)։

Սուրբ Գիրքը մեզ տվել է «դեղամիջոցը»՝ ընդդեմ նախանձի՝ մարդասիրություն. «Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև հենց սա են Օրենքն ու մարգարեները» (Մատթեոս 7:12): Ուրեմն՝ եթե նույնիսկ մի պահ թուլություն ենք ցուցաբերել՝ նախանձը ներս թողնելով մեր սրտերում, այսօրվանից սկսե՛նք մաքրել մեր սրտերը՝ թույլ չտալով, որ Սերը՝ Աստված, պարտվի։

Պատրաստեց` Վիկտորյա ՄԱՐԿՈՍՅԱՆԸ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը AMN despan 05 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
Հաջորդ նյութը Arak papik tornik Մոլախոտերի մասին (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Քրիստոնեական

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԽՈՐՀՈՒՐԴ. ՅՈԹ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

12 Մայիսի, 2017
ashxarhy ev chsmartutyun
Քրիստոնեական

Աշխարհը եւ ճշմարտությունը

6 Փետրվարի, 2014
Zanger
Քրիստոնեական

Եկեղեցական զանգերի խորհուրդը

9 Սեպտեմբերի, 2014
Matni harsaniq1
Քրիստոնեական

Որո՞նք են ամուսնութեան պայմանները

14 Հուլիսի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?