Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vahram qahana Meliqyan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Սոցկայքեր > Մտորումներ Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի շուրջ. Տեր Վահրամ
Սոցկայքեր

Մտորումներ Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի շուրջ. Տեր Վահրամ

Published: 8 Հուլիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ
 Համոզումս է, որ այս նախագծի շուրջ գործընթացները ճիշտ հունավորում չեն ստանում։ Նախ, այդպիսի կարևորության փաստաթղթի առնչությամբ հանրային լայն քննարկումները ՊԵՏՔ Է նախորդեին և ոչ թե հետևեին փաստաթղթի նախագծի հրապարակմանը։ Փաստաթուղթը պետք է հետևանքը և ամփոփումը լիներ հասարակության մեջ քննարկումների միջոցով կատարված հստակեցումների և գոյացած համաձայնության։ Ի վերջո, այս փաստաթուղթը կոչված է ներկայացնելու մեր երկրի ապագա քաղաքացու կերպարի շուրջ ՄԵՐ՝ ամենքիս տեսլականը։ Եվ այս առումով խիստ կարևոր էր, որ տեսլականի ձևավորման ու շարադրման գործընթացին, բացի առանձին փորձագետներից, մասնակից դառնար ոչ միայն ողջ հասարակությունը, այլ հիմնականում և նախևառաջ այն ազգային հաստատությունները, այդ թվում՝ և Հայոց Եկեղեցին, որոնք ժամանակների թելադրությամբ և այսօր իրավունքի ուժով պատասխանատվություն են կրում մեր ժողովրդի և շարունակ արարվող պատմության առջև։
 Մենք պետք է քննարկեինք և պատասխան տայինք հետևյալ հարցերին՝ ա․ Ինչպիսին պետք է լինի 21-րդ դարի հայը և ՀՀ քաղաքացին, ըստ այդմ՝ բ․ Որ ուղղությամբ պետք է զարգանա մեր հայրենին, և ապա՝ գ․ Որոնք են առաջադրված նպատակների իրականացման ուղիները։ Մեկնակետը, այնուամենայնիվ, ԱՐԺԵՔԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ է։ Հարցերի պատասխանները պետք է ձևավորվեն և իրենց հիմնավորումը գտնեն ոչ թե ինչ-ինչ անհատների մտապատկերում և աշխարհընկալման մեջ, այլ անգամ ամենածանր քննարկումների արդյունքի շուրջ հանրային հանձնառության պատրաստակամության ծիրում։ Այդ ուղղությամբ սոսկ անհատական նախաձեռնություններին ենք ականատես ու մասնակից դարձել։
 Փաստ է, աշխարհում այսօր տեղ գտնող զանազան երևույթներ և աշխարհաքաղաքական զարգացումները ազգերին և պետություններին մղում են դառնալու սեփական արմատներին, քայլեր ձեռնարկելու սթափվելու և կառչելու ազգային-հոգևոր արժեքներին։ Մեր ժողովրդի պարագային ազգային ինքնության գիտակցությունն ու պահպանումը և դրա փոխանցումը գալիք սերունդերին դարեր շարունակ ուղղակի դիտարկվել է ազգի շարունակականության և ինքնապահպանման գրավական։ Այս գիտակցությամբ հենց հայկականությամբ ու ազգային արժեքներով թրծված միտք և հոգի ունեցող քաղաքացի ու հայրենակից պատրաստելուն է ուղղված եղել վանական դպրոցների, վարդապետանոցների, միջնադարյան համալսարանների, ընծայարանների ու վարժարանների՝ Հայոց Դպրոցի առաքելությունը, որի արդյունքները ժամանակների մեջ միմիայն հպարտության առիթ են ընծայել մեր ժողովրդին։ Իրավիճակը ըստ էության շատ չի փոխվել, մարտահրավերներն էլ պարզապես այլ անունների ներքո են ծառանում։

Անհերքելի է, որ հենց հայագիտական առարկաներն են արժեհամակարգ սնող և ինքնության ընկալումն ամրապնդող կրթական բաղադրիչները։ Նոր չափորոշչով հայագիտական առարկաների ծավալային նվազեցումն աստիճանաբար հանգեցնելու է ազգային ինքնության գիտակցության և հայեցի մտածողության տկարացմանը ու մեծ վնաս է հասցնելու ընդհանրապես հայրենաճանաչությանը, ազգային ինքնագիտակցությանը։ Կրթության նպատակը պետք է ճիշտ ընկալենք։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mikayel Ajapahyan 245 Զավեշտ է, առաջին քրիստոնյա երկրի կրթական չափորոշիչներում քրիստոնյա բառը չկա. Միքայել արքեպիսկոպոս
Հաջորդ նյութը T. Arshak eps Հարցազրույց Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

02
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց ՀՄԸՄ համահայկական 11-րդ բանակումի փակման արարողությանը (նկարներ)

30 Հուլիսի, 2018
Virahayoc tem arajnrd
Նորություններ

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդն ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին

14 Սեպտեմբերի, 2019
14.02.08
Նորություններ

Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով (նկարներ)

22 Փետրվարի, 2022
Hayr Shahe 574
Հարցազրույցներ

«Պրոֆֆակտի» տաղավարում է Մայր Աթոռի միաբան Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը (տեսանյութ)

18 Մարտի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?