Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter esayi 235
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մոտեցումը տարակուսելի է, եթե «Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում դասավանդելու 15 տարվա ավանդույթ կար, կային նաև հստակ արդյունքներ, ինչո՞ւ վերանայել այն. Տեր Եսայի Արթենյան
Նորություններ

Մոտեցումը տարակուսելի է, եթե «Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում դասավանդելու 15 տարվա ավանդույթ կար, կային նաև հստակ արդյունքներ, ինչո՞ւ վերանայել այն. Տեր Եսայի Արթենյան

Published: 4 Հուլիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մենք ակնկալում ենք, որ այդ հարցը կվերանայվի և «Եկեղեցու պատմություն» առարկան մեր դպրոցներում կդասավանդվի. Tert.am-ի հետ զրույցում նշեց ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Առարկան շատ կարևոր է ազգային ինքնության, հոգևոր բարոյական կրթության, անձի ինքնահաստատման, ազգային արժեքները ճանաչելու, ապրելու և բարոյական կերպար կերտելու գործում: Այս առումով մեր ցանկությունն է, որ առարկան մնա և դասավանվդի»:

 Տեր Եսայի Արթենյանն ընդգծում է, որ առարկան դպրոցներում դարձել է սիրելի առարկաներից մեկը, հնարավոր է որոշակի բովանդակային շտկումների կարիք լիներ, սակայն առարկան կարևոր առաքելության ունի՝ երեխաների մեջ ձևավորելու ազգային ինքնության գիտակցումը:

 Դիտարկմանը, որ առարկայի վերաբերյալ հակասական կարծիքներ կան, որոշ ծնողներ դեմ էին արտահայտվել, որ երեխաները դպրոցում կարող են «Հայր մեր» աղոթքը սովորել և դասի ընթացքում աղոթել, քահանան նշեց, որ դասաժամին երբեք աղոթքը պարտադրված չի եղել, սակայն որևէ սարսափելի կամ դատապարտելի բան չկա նրանում, երբ մարդը «Տերունական» աղոթք է անում: Եթե ծնողը կամ երեխան դեմ են՝ կարող են չաղոթել, աղոթքը պարտադրված չէ»:

 Հարցին, թե առարկայի ինտեգրումը այլ առարկայում հնարավո՞ր է ծնողների որոշ մասի հակասական կարծիքների պատճառով է, թե այլ միտում է տեսնում, Տեր Եսայի Արթենյանը պատասխանեց.

 «Հստակ չեմ կարող ասել, ուզում եմ հավատալ, որ փորձում են լավագույն ճանապարհը ընտրել եկեղեցու առարկան բովանդակային մատուցելու առումով: Սակայն այդ ձևակերպումները և մոտեցումները տարակուսելի է, եթե արդեն կար առարկան դպրոցում դասավանդելու 15 տարվա ավանդույթ, կային ձևավորված ավանդույթներ, ակնկալիքեր և հստակ արդյունքներ, ինչո՞ւ վերանայել և ձևափորել»:

Նա նշեց, որ առարկայի մեջ ներկայացված է ոչ միայն հայ եկեղեցու պատմության, այլև այլ կրոնների և եկեղեցու պատմության մասին տեղեկություններ, բնականաբար, ոչ այնքան ծավալով, ինչպես որ ներկայացված է հայ եկեղեցու պատմությունն:

«Առարկայում կան տեղեկություններ կրոնական տարբեր ուղղություների և քրիստոնեկան տարբեր եկեղեցիների մասին: Ներառված է նաև հայ եկեղեցու պատմություն առարկան, քանի որ հայաստանաբնակ երեխաների մեծ մասը հայ եկեղեցու զավակներ են, այդտեղ ի՞նչ խնդիր կարող է լինել»:

Հարցին, թե կարծիքներ են հնչում, որ առարկան կարող է ներառվել «Հայոց պատմություն» առարկայի մեջ, Տեր Եսայի Արթենյանը, նշեց, որ կրթության ոլորտի մասնագետներն ավելի հստակ կձևակերպեն ինչպե՞ս են պատրաստվում առարկան մեկ այլ առարկայի մեջ ներառել, սակայն հարցն այն է, թե գործնականում որքանո՞վ է դա հնարավոր. «Հայ եկեղեցու պատմությունը չի կարելի նույնականացնել հայ ժողովրդի պատմության առարկայի բովանդակության հետ: Այն պարզ պատճառով, որ որքան էլ հայ եկեղեցու պատմությունը և ժողովրդի պատմությունը միահյուսված և անբաժան են, սակայն առարկայի բովանդակային դասավանդման առումով խնդիրները տարբեր են»:

Արթենյանը նշեց, որ Մայր Աթոռ եկեղեցին և եկեղեցի-պետություն հանձնախումբը խնդրի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ դեռևս կանեն, հատկապես երբ եկեղեցին վաղուց է հայտնել իր վերաբերմունքն առարկայի վերաբերյալ:

Աղբյուր՝ www.tert.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Vahram 12 ԿԳՄՍ նախարարությունը ձախողել է քննարկումները և միանձյա որոշում է կայացրել
Հաջորդ նյութը Ter Tovma qhn. 897 «Հայ Եկեղեցու պատմություն» դպրոցում կարևոր է, ես կասեի, հույժ անհրաժեշտ է բազմաթիվ պատճառներով» Տեր Թովմա

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Araratyan tem
Նորություններ

Դատապարտում ենք մանիպուլիացիան Հայ Եկեղեցու և հոգևորականների դեմ

14 Հունիսի, 2021
10.06
Նորություններ

Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2021-2022 ուսումնական տարվա փակումը (նկարներ)

30 Հունիսի, 2022
Ghazarapati mayrapet 22.09.2022
Նորություններ

Ղազարավանի մենաստանի միանձնուհուն շնորհվեց քող կրելու իրավունք և մայրության պատիվ (տեսանյութ)

22 Սեպտեմբերի, 2022
Garegin b02
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մեծ Բրիտանիա

27 Հոկտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?