Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
16 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մոսկվայում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)
Նորություններ

Մոսկվայում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)

Published: 16 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 16-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
Ժողովի սկզբում, Տերունական աղոթքից հետո ժողովականներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ԳՀԽ բարեհիշատակ անդամ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի հոգու հանգստության համար:
Այնուհետև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հրավերին ընդառաջ Մոսկվայում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ ԳՀԽ հերթական ժողովը գումարվում է Մոսկվայում՝ նկատի առնելով նաև այն, որ այս տարի լրանում է Ռուսաստանում հայոց թեմի հիմնադրման 300-ամյակը։ Տեղեկացնելով, որ հոբելյանական տարվա հիմնական միջոցառումները տեղի են ունենալու սեպտեմբեր ամսին՝ Վեհափառ Հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների անունից շնորհավորեց թեմակալ առաջնորդին Ռուսաստանի օրհնյալ երկրում Հայոց Եկեղեցու սպասավորության 300-ամյակի առիթով՝ մաղթելով նաև, որ Տերը զորավոր պահի դարավոր բարեկամությունը հայ և ռուս ժողովուրդների և երկու Եկեղեցիների ու պետությունների գործակցությունը։
Արդյունավոր աշխատանք մաղթելով հոգևոր խորհրդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև Աստծու օգնականությունը հայցեց աշխարհասփյուռ հայ ժողովրդին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և նրա նվիրյալ սպասավորներին։
Առաջին օրվա նիստերն ատենապետեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Ժողովի առաջին օրը Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի ուշադրությանը զեկույց ներկայացրեց «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանը։ Կարևոր այս ծրագրի իրականացման պատասխանատվությունը հանձն առած տիար Ասո Դավիդյանը տեղեկացրեց առ այսօր կատարված աշխատանքների և անցկացված անհրաժեշտ խորհրդակցությունների մասին։
Ներկայացված տեղեկատվության շուրջ ծավալված քննարկումից հետո Գերագույն հոգևոր խորհուրդն իր գնահատանքը հայտնեց տիար Ասո Դավիդյանին, ինչպես նաև ծրագրի խորհրդատվական մարմնում ընդգրկված հոգևորականներին ու աշխարհականներին իրենց կարևոր հանձնառության համար։
Եռօրյա ժողովի ընթացքում քննության կառնվեն կանոնադրական, թեմական, ազգային ու հասարակական բազմաբնույթ հարցեր:

16 2 16 3 16 4 16 5 16 6 16 7 16 8 16 9 16 1

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 16 1 Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ
Հաջորդ նյութը Ter Zaqaria Avetiyan Տ. Զաքարիա քահանա Ավետիսյան. «Իմ հովիվը»

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

26 2 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Էջմիածնի բարեգործական ճաշարան (նկարներ)

26 Դեկտեմբերի, 2018
Garegin b 323
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին

17 Հոկտեմբերի, 2017
GHX 20.01
Նորություններ

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)

20 Մայիսի, 2022
Seryoja
Նորություններ

ԱՂՈԹՔ ՄԱՆԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

15 Հունվարի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?