Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 29 Ուր. ԳԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 28 Եշ. ԳՁ. Պահք: Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 26 Գշ. ԲՁ. Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 25 Բշ. ԱԿ. Պահք: Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 24 † Կիր. ԱՁ. Բ կիր. զկնի Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Serovbe
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > «Մեզ համար մտահոգիչ են Հայաստանում տեղի ունեցող որոշակի զարգացումները»
Հարցազրույցներ

«Մեզ համար մտահոգիչ են Հայաստանում տեղի ունեցող որոշակի զարգացումները»

Published 30 Օգոստոսի, 2018
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցն ավարտվեց: Հատկանշական էր այն, որ նա, այցի շրջանանակում լինելով նախ Թիֆլիսում, ապա Երեւանում, այնուհետեւ Բաքվում, եղավ նաեւ եւս մի քաղաքում` Էջմիածնում` երեւանյան այցի հաջորդ օրն առավոտյան լինելով Մայր Աթոռում: Ի դեպ, Ա. Մերկելի այցը Հայաստան առանձնացավ հենց այս փաստով: Պարզվում է` հոգեւոր առաջնորդներից Մերկելը նախընտրել է հանդիպել միայն Գարեգին 2-րդ կաթողիկոսին, քանի որ Վրաստանում չի եղել հանդիպում Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի, ինչպես նաեւ Ադրբեջանում չի եղել հանդիպում Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Թե ինչ են խոսել Հայոց կաթողիկոսը եւ Գերմանիայի կանցլերը, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ պարզեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. ՍԵՐՈՎԲԵ վարդապետ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՑ, որը ներկա է եղել բացառիկ հանդիպմանը:

ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԵՐԿԵԼԸ ԽՈՍԵԼ Է ՆԱԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՑ

 Հայր սուրբի գնահատմամբ` այն, որ տիկին կանցլերն այցելեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ցույց է տալիս հայ
եկեղեցու նկատմամբ ունեցած հարգալից  վերաբերմունքը եւ երկրորդ` նաեւ Ա. Մերկելի հավատքի եւ եկեղեցու նկատմամբ ունեցած դրական վերաբերմունքը:

– Ասեմ, որ Վեհափառ Հայրապետը նախ խոսեց հավատքին եւ քրիստոնեությանը նվիրվածության մասին` նկատի ունենալով տիկին Մերկելի եկեղեցու մոտ կանգնած լինելը ու իր հոգեւոր դաստիարակությունը: Կարծում եմ` հայաստանցի ընթերցողները լսել են, որ տիկին Մերկելի հայրը գերմանացի աստվածաբան է եղել, եւ նրա մանկությունն անցել է  եկեղեցական կյանքի մեջ: Իսկ հաջորդը` անդրադարձ կատարվեց հայությանը հետաքրքրող որոշ հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր Թուրքիայի հայության խնդիրներին: Կաթողիկոսը խոսեց Կ.Պոլսում ավելի քան 10 տարի Հայոց պատրիարքի փաստացի բացակայության խնդրի եւ հայ համայնքի կողմից պատրիարք ընտրելու դժվարությունների մասին: Ապա անդրադարձավ արցախյան խնդրին, որտեղ ներկայացրեց եկեղեցու եւ իր մոտեցումը արցախյան հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ եւ խնդրեց, որ տիկին Մերկելն իր հնարավոր ազդեցությունը բանեցնի, որպեսզի Ադրբեջանի կողմից ռազմական հռետորաբանությանը վերջ դրվի, եւ Արցախի հարցը ի վերջո լուծվի խաղաղության եւ արդարության սկզբունքների համաձայն: Հանձին Մերկելի` Վեհափառը շնորհակալություն հայտնեց գերմանական իշխանություններին` 2017 թվականին Բունդեսթագի բանաձեւի վերաբերյալ, որտեղ նրանք ընդունել ու դատապարտել են Ցեղասպանությունը: Կաթողիկոսը եզրափակեց իր խոսքը` շեշտելով, որ հայ ժողովուրդը քրիստոնյա է, ինչը մեզ թույլ է տալիս շարունակելու եւ դիմակայելու Հայաստանի վերջին տարիների դժվարությունները եւ նաեւ ակնարկեց, թե նոր իրադրության պայմաններում հույս ունի, որ մեր երկիրը կզարգանա ժողովրդավար սկզբունքներով, կկարողանա լավ հարաբերություններ պահպանել եւ զարգացնել Եվրամիության հետ:

– Իսկ ինչպիսի՞ն էին Գերմանիայի կանցլերի արձագանքները…

– Արձագանքը բավական դրական էր: Տիկին Մերկելը պատրաստակամություն հայտնեց` նպաստելու թե՛ Հայաստանում ժողովրդավարության եւ տնտեսական զարգացմանը, թե՛ արցախյան հիմնախնդրի շուրջ` նշելով, որ Գերմանիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, ջանքեր է գործադրելու հարցի լուծման համար: Նա եւս հույս հայտնեց, որ այս հարցը կլուծվի խաղաղ բանակցությունների միջոցով: Թուրքիայում հայ քրիստոնյա փոքրամասնության դժվարությունների վերաբերյալ տիկին Մերկելն ասաց, որ շատ մոտիկից ծանոթ է խնդիրներին` ներառյալ նաեւ հայ փոքրամասնության: Նա ակնարկեց, որ շուտով Թուրքիայի նախագահը կրկին այցելելու է Եվրոպա, եւ նշեց, որ բոլոր այցելությունների ընթացքում ինքը թուրքական իշխանությունների մոտ անպայմանորեն արծարծում է քրիստոնյա փոքրամասնությունների ունեցած դժվարությունները: Հետաքրքիր էր` նա նույնիսկ արտահայտվեց, որ Էրդողանը շատ է խոսում Եվրոպայում կամ այլուր մուսուլմանների դժվարությունների կամ նրանց նկատմամբ անարդարությունների մասին, մինչդեռ հաճույքով մոռանում է, թե քրիստոնյաներն ինչ դժվարրություններ ունեն ուրիշ երկրում:

«ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՄԵՐ ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՈՒ ԵՐԲԵՔ ՉՈՏՆԱՀԱՐԵԼ»

 – Մամուլում լայնորեն քննարկվեց, որ Մերկելն այդպես էլ «ցեղասպանություն» բառը չարտաբերեց: Ըստ Ձեզ` սա զգուշավորությո՞ւն էր` Ադրբեջան այցելությունից առաջ:

– Չեմ կարծում, որ սա որեւէ ձեւով առնչություն ուներ իր` Ադրբեջան այցելության հետ: Եթե որեւէ առնչություն ուներ, թերեւս ավելի շատ Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի քաղաքականության հետ էր կապված, քան` Ադրբեջանի: Բայց պետք է նաեւ արձանագրենք, որ Մերկելի առաջին կայանը` օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո` Ցեղասպանության հուշահամալիրն էր: Բունդեսթագը պաշտոնապես ընդունել է Ցեղասպանությունը, եւ անպայման չէ, որ մենք անընդհատ սպասենք, որ գերմանական որեւէ քաղաքական գործիչ կամ նույնիսկ կանցլերն արտաբերի «ցեղասպանություն» բառը: Անշուշտ, նախընտրելի է, բայց գտնում եմ, որ երբ ամեն անգամ սպասում ենք, դրանով ինչ-որ մի տեղ նսեմացնում ենք գերմանական խորհրդարանի պաշտոնական հայտարարությունը եւ որոշումը:

– Անընդհատ ժողովրդավարության զարգացման առումով Եվրամիությունից ենք ջանքեր ակնկալում, մինչդեռ Արեւմուտքից դրա փոխարեն, Հայաստան են սողոսկում ինչ-որ այլ արժեքներ` այլասերումների տեսքով: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ցանկացած զարգացում, որը ինչ-որ մի տեղ կարող է վնասել մեր ազգային մտածողությանը, մեր արժեհամակարգին, մեր ինքնությանը, մտահոգիչ երեւույթ է: Որքան էլ, որ մենք ապրում կամ գործում ենք դրսում, միեւնույնն է, մեզ համար մտահոգիչ են Հայաստանում տեղի ունեցող որոշակի զարգացումները: Այս առումով պիտի մաղթեմ, որ մեր իշխանությունները կարողանան գտնել այնպիսի լուծում, որտեղ մենք քայլ կանենք որոշակի եվրոպական զարգացումների հետ, բայց կկարողանանք նաեւ մեր անանձնական արժեքները երբեք չոտնահարել, այլ ստեղծել այնպիսի սինթեզ, ինչպես ժամանակին մեր պապերն են ստեղծել: Ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանում պետք է չկորցնենք մեր սեփական եսը, սեփական արժեքները: Իսկ մեր ժողովուրդն ունի որոշակի ավանդական արժեքներ, որոնցից հիմնականը` նախ ամուր ընտանիքն է, որի վրա հիմնված է մեր ազգային մտածողությունը: Ուզում եմ` մաղթել, որ այդ արժեքները երբեք վտանգի տակ չդրվեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Աղբյուր՝ iravunk.com

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 29 Vardapetakan Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն
Հաջորդ նյութը Arak arevi shogh Առակ այն մասին, թե ինչ կարող է անել մարդը, երբ նրա հոգին և սիրտը ջերմանում են…

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Mayr Ator 957
Հետաձգվել է Մյուռոնօրհնեքի արարողությունը
Նորություններ
Mayr Ator 397
Եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի
Նորություններ
xachverac 16
Խաչվերացի թափորը Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ
Mayr ator 368
Նոր նշանակումներ
Նորություններ
Qentrberi arqepiskopos 23
«Հայերին ցեղասպանություն է սպառնում Լեռնային Ղարաբաղում։ Աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի» Քենտրբերիի նախկին արքեպիսկոպոս դոկտոր Ռոան Ուիլյամս
Նորություններ

Ընթերցեք նաև

Bagrat srbazan 328
ՏեսանյութերՀարցազրույցներ

Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հարցազրույցը «Օրախնդիր» հաղորդման շրջանակում (տեսանյութ)

4 Հուլիսի, 2023
Anushavan 368
Հարցազրույցներ

Մյուս դասագրքերից բոլորը գո՞հ են, թե՞ միայն «Հայ Եկեղեցու պատմությունից» են դժգոհ  

20 Հունիսի, 2023
Garegin Katoghikos hromi papa
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին

9 Հունիսի, 2023
Miqayel arqepiskopos harc
Հարցազրույցներ

Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը «Հարցեր կան» հաղորդման շրջանակում

25 Ապրիլի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?