Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Momer 547
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Պահքի մասին > Մեծ պահքին հեռու մնանք անեծքներից, բամբասանքներից, սուտ վկայություններից, ստախոսությունից, սուտ երդումից
Պահքի մասին

Մեծ պահքին հեռու մնանք անեծքներից, բամբասանքներից, սուտ վկայություններից, ստախոսությունից, սուտ երդումից

Published: 24 Փետրվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մեծ պահքի  օրերին մանավանդ, հեռումնանք անեծքներից, բամբասանքներից, սուտ վկայություններից, ստախոսությունից, սուտ երդումից, մի խոսքով` մեր լեզուն մաքուր պահենք: Օրհնենք և օրհնության արժանանանք:

ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

 Հակոբոս Առաքյալը իր Ընդհանրական Թղթի 3-րդ գլխի 5-12 համարներում լեզվի մասին այսպես է արտահայտվում. «Լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի անտառներ է հրդեհում: Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության: Մեր անդամների մեջ է հաստատված լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և կրակով վառում մեր ամբողջ կյանքը, բորբոքված գեհենի կրակով: Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է ու հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն` այդ չարը, անզսպելի և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել: Նրանով օրհնում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ: Եղբայրնե’ր իմ, պետք չէ, որ այդպես լինի: Մի՞թե մի աղբյուր նույն ակից քաղցր և դառն ջուր կբխեցնի: Եղբայրնե’ր իմ, մի՞թե կարելի է, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը` թուզ: Նմանապես, աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ» (Հակ. 3:5-12):

 Մարդկային լեզվի աղբյուրը սիրտն է, նա խոսում է իր սրտի թելադրանքով: Մի’ հավատացեք այն մարդուն, որ դիմացինի զգացումներն ու արժանապատվությունը վիրավորելուց հետո, ասում է. «Լեզվիս մի’ նայեք, սիրտս մաքուր է»: Սուտ է: Եթե լեզուն իր պատգամը սրտից է ստանում, ապա անհրաժեշտ է, որ սիրտը լցված լինի ազնիվ մտածումներով, որպեսզի այն մնա իր դաստիարակողի դերում:

 Այս պատմությունը կարծում եմ կարևոր է և ուսանելի:

 «Մի օր Աթենացի իմաստասերներից մեկը մոտենում է Սոկրատ իմաստասերին և սկսում ծանր բառերով զրպարտել իր ընկերներից մեկին: Մեծանուն հույն իմաստասերը, առանց մի րոպե իսկ թողնելու, որ նա իր զրպարտությունների տոպրակը դատարկի, կտրում է նրա խոսքն ու ասում.
— Այդ բոլոր տեղեկությունները, որոնք ինձ ես տալիս, նախապես երեք մաղերից անցկացրեցի՞ր:
— Չգիտեմ, ի՞նչ են մաղերը,- պատասխանում է շփոթված Աթենացին:
— Լսի’ր, առաջինը ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մաղն է: Ստուգեցի՞ր, որ քաղածդ լուրերը ճի՞շտ են:
— Ո’չ, լսածս ասացի ձեզ, -պատասխանում է Աթենացին:
— Երկրորդ, — բարկացած շարունակում է Իմաստասերը,- ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ մաղից անցկացրեցի՞ր, թե ի՞նչ օգուտ պիտի տան քեզ և վնաս այդ զրպարտությունները:
— Դժբախտաբար չմտածեցի այդ մասին;
— Երրորդ` ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ մաղից անցկացրեցի՞ր, թե այդ տեղեկությունները կարիք կա՞ր հրապարակելու կամ ոչ:
— Պատասխանը դարձյալ լինում է ժխտական:
— Քանի որ այս երեք մաղերը չգործածեցիր, որ ճշտես տարաձայնությունների աղբյուրը, մի բառ իսկ ավել չեմ ուզում լսել:

 ԻՆՉՔԱՆ ԱՐԴԱՐ ՈՒ ՊԱՏՇԱՃ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ, ԵԹԵ ՄԵՆՔ ԷԼ ՍՈԿՐԱՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԱԳՐԱՎԵԻՆՔ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՂԻՑ ԱՆՑԿԱՑՆԵԻՆՔ ԵՂԱԾ ԶՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՇԱՏ ԱՆԳԱՄ ՊԱՐԿԵՇՏ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՈՒՆԸ ՄՐՈՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ;
ԱՍՏՎԱԾ ՀԱԿԱՌԱԿ ՈՐ ՄԱՐԴՈՒՆ ՏՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՉՔ, ԵՐԿՈՒ ՁԵՌՔ, ԵՐԿՈՒ ՈՏՔ, ՈՐ ԵԹԵ ՄԵԿԸ ՎՆԱՍՎԻ, ՄՅՈՒՍԸ ԳՈՐԾԱԾԻ, ՍԱԿԱՅՆ ՀԵՏԱՔՐԻՐ Է` ՏՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱԿԱՆՋ ԵՎ ՄԵԿ ԼԵԶՈՒ, ՈՐ ՇԱՏ ԼՍԵՆՔ ՈՒ ՔԻՉ ԽՈՍԵՆՔ:
«Բուժող լեզուն կյանքի ծառ է, և ով պահում է այն` նրա հոգին պիտի լցվի», -ասվում է Առակաց գրքում (Առակ. 15:4):

 Աշխատենք մաքուր պահել մեր ԼԵԶՈՒՆ:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B katoghikos359 Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ պահքի առիթով
Հաջորդ նյութը 23 01.01 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Arak vnasel
Առակներ

Իմ սխալն ազդում է շատերի վրա (առակ)

15 Փետրվարի, 2017
Pahqi arandznahatkutyunnery
Պահքի մասին

Մեծ պահքի առանձնահատկությունները

2 Սեպտեմբերի, 2013
Pahq 3
Պահքի մասին

Մեր ներկա պահեցողությունը

19 Փետրվարի, 2016
Arataxil krqer
Առակներ

Արմատախիլ չարված կրքերը (առակ)

7 Սեպտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?