Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mets Britania
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մեծ Բրիտանիայի կրոնական առաջնորդները կոչով դիմել են Մեծ Բրիտանիային կանխելու Հայոց ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում
Նորություններ

Մեծ Բրիտանիայի կրոնական առաջնորդները կոչով դիմել են Մեծ Բրիտանիային կանխելու Հայոց ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում

Published: 8 Սեպտեմբերի, 2023
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց Թեմը տեղեկացնում է, որ կրոնական առաջնորդները նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել սովը որպես պատերազմի զենք օգտագործելու դեմ։

Իրենց նամակում Մեծ Բրիտանիայի Հայ Առաքելական,Անգլիկան, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների առաջնորդները նշում են, որ տասնյակ հազարավոր հայեր Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական շրջափակման հետևանքով սովի են մատնվել:

Կրոնական առաջնորդները՝ Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս լորդ Ուիլյամսը և Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի Հայոց Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, կոչ են արել Միացյալ Թագավորության վարչապետին վճռական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանությունը կանխելու համար։

Մասնավորապես, կրոնական ղեկավարները վկայակոչել են անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից ի վեր շրջափակման հետևանքով 120․000 հայերի, այդ թվում՝ 30․000 երեխաների ծանր և անմարդկային իրավիճակը.

Արգելվել է սննդի, դեղորայքի, գազի և այլ կենսական նշանակության պաշարների մուտքը Լեռնային Ղարաբաղ,
Տուժել են հիվանդանոցները և չեն կարող իրականացնել պլանավորված ընթացակարգեր,
հղիների վիժումները և մահացած ծնունդներն 30 տոկոսով աճել են,
թերսնումը համատարած է, արձանագրվել են սովից մահվան դեպքեր, ծանր հիվանդների տարհանումը կասեցվել է,
դիալիզի մեքենաները անգործության են մատնված արյան անհրաժեշտ պաշարի բացակայության պատճառով:

Առաջնորդները պնդում են, որ առաջիկա ամիսներին զանգվածային սով է սպասվում:
«Մեր մտավախությունը խորանում է նաև այս անհիմն և անտանելի վիճակից տուժած 30․000 երեխաների և հղիների կյանքի համար»,- նշվում է նամակում։

Միացյալ Թագավորության Հայոց Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ընդգծել է. «Որպես քրիստոնյաներ և կրոնական առաջնորդներ մենք պարտավոր ենք բարձրաձայնել հումանիտար ճգնաժամի վատթարացման մասին։ Մեր Տերը մեզ պատվիրեց, որ ինչ որ անում եք իմ փոքր եղբայրներից և քույրերից մեկի համար, դուք Ինձ համար եք անում»։
Նամակը ստորագրել են՝

Գերշ. Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց Թեմի Առաջնորդ և Հայրապետական Պատվիրակ

 

Անգելոս Արքեպիսկոպոս
Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Լոնդոնի Արքեպիսկոպոս և Մեծ Բրիտանիայի Հայրապետական Նվիրակ

Գերապատիվ Քրիստոֆեր Չեսուն
Սաութուարքի Լորդ եպիսկոպոս, Անգլիկան Եկեղեցի

Գերապատիվ դոկտոր Քրիստոֆեր Քոքսուորթ
Քովենթրիի եպիսկոպոս, Անգլիկան եկեղեցի

Գերապատիվ Դեյվիդ Ուալքըր
Մանչեսթերի եպիսկոպոս, Անգլիկան

Նիկիտաս Արքեպիսկոպոս Թյատեիրայի և Մեծ Բրիտանիայի Արքեպիսկոպոս
Եվրոպական եկեղեցիների խորհրդի Ատենապետ

Արքեպիսկոպոս Քեվին Մքդոլանդ
Սաութուարքի վաստակյալ Արքեպիսպոկոս, Կաթոլիկ

Եպիսկոպոս Մայք Ռոյալ
Անգլիայում եկեղեցիները միասին, գլխավոր քարտուղար

Արքեպիսկոպոս Աբրահամ Մար Ստեփանոս
ՄԹ-Եվրոպայի և Աֆրիկայի՝ Ասորի Մալանկար եկեղեցու թեմի մետրոպոլիտ

Արքեպիսկոպոս Աթանաս Թովմա
ՄԹ Ասորի Ուղղափառ Արքեպիսկոպոս

Գերապատիվ և Գերապայծառ
Դոկտոր Ռոուան Ուլիամս
Օյսթերմաութի լորդ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Myuroni katsa 235 126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Սեպտեմբերի † 10 ԲՁ. Ե կիր. ԱԿ. զկնի Վերափոխման

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Mayr Ator 321
Նորություններ

Ս. Էջմիածնի տաճարում վերականգնողները հայտնաբերել են որմնանկարների նոր շերտ (տեսանյութ)

28 Նոյեմբերի, 2018
06.1221
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց նորընծա ճեմարանական սարկավագներին

26 Դեկտեմբերի, 2021
07.09 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տիկնանց միության անդամներին (նկարներ)

16 Սեպտեմբերի, 2022
27 3 9
Նորություններ

Կատարվեց հոգեհանգիստ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համար (նկարներ)

27 Սեպտեմբերի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?