Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Lusavorchi aj
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի պատմությունը
Քրիստոնեական

Մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի պատմությունը

Published: 27 Մարտի, 2020
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Գրիգոր Ա Լուսավորչի աջ ձեռքի սուրբ մասունքները, որոնք V դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում (Աջի մեջ): Հայ եկեղեցու ավանդական կանոնադրությամբ կաթողիկոսարանում Լուսավորչի Աջի առկայությունը պարտադիր է՝ որպես հայրապետական աստիճանի խորհրդանիշ, որի զորությամբ են տրվում օրհնություններն ու կատարվում օծումները: Լուսավորչի աջը, ս. Խաչափայտի (ս. Նշան) ու Աստվածամուխ ս. Գեղարդի հետ, գլխավոր սրբությունն է և գործածվում է ս. Մյուռոնի օրհնության ժամանակ: Գրիգոր Ա Լուսավորչի վախճանվելուց (325/326) կարճ ժամանակ անց նրա նշխարները տարածվել են ողջ Հայաստանում: Ըստ Ղազար Փարպեցու՝ Վարդանանց ժամանակ, երբ նախարարները կեղծ ուրացությամբ վերադառնում էին Պարսկաստանից, հոգևոր դասը եկողներին իրենց քրիստոնյա լինելը հիշեցնելու և դարձի բերելու համար ընդառաջ է ելել «առաքելանման նահատակ Սուրբ Գրիգորի նշխարներով»: Նրա հաջորդ վկայությամբ, երբ Վահան Մամիկոնյանը «Հայոց ուխտապահ նախարարներով հանդերձ» վերադարձել է Պարսկաստանից (այնտեղ 485-ին պաշտոնապես ճանաչվել էր սպարապետ), Հովհաննես Ա Մանդակունին նրանց դիմավորել է «ճգնավոր նահատակ Գրիգորի սուրբ նշխարներով, որոնցով էլ նրանց բոլորին ճանապարհել էր դեպի արքունիք»: Մասունքների պաշտամունքը զորացել է կրոնական մաքառման շրջանում՝ Քաղկեդոնի ժողովից հետո:

 Գրիգոր Ա Լուսավորչի լույս նշխարները հիշատակել են նաև մատենագիրներ Սեբեոսը, Մովսես Կաղանկատվացին (VII դ.), Հովհաննես Ե Դրասխանակերտցին (IX–X դդ.), Ասողիկը (X դ.), Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Մխիթար Այրիվանեցին (XIII դ.), Առաքել Դավրիժեցին (XVII դ.) և այլք: Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Ներսես Գ Տայեցին Գրիգոր Ա Լուսավորչի մասունքների մեծ մասը իշխան Գրիգոր Պատրիկ Մամիկոնյանի ձեռքով Թորդանից տեղափոխել է Վաղարշապատ: Այնուհետև, եկեղեցաքաղ. հանգամանքներով պայմանավորված, խամրել են մնացյալ նշխարների մասին եղած պատմությունները, և միակ ճաճանչող մասունքի է վերածվել Լուսավորչի աջի: Որպես կաթողիկոսարանի գլխավոր սրբություններից՝ առաջին անգամ հիշատակվում է Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրականում»: Վարդան Վարդապետը գրում է, որ նշխարների քանիցս տեղափոխություններից հետո (բյուզանդական Զենոն կայսրը V դ. տարել է Կ.Պոլիս, ապա դրանք վերադարձվել և դրվել են Զվարթնոցում և այլ տեղերում) իր օրոք մնացել էր միայն «Աջն լուսընկալ և շնորհաբաշխ»: Լուսավորչի աջով Հայոց կաթողիկոսները բացառիկ դեպքերում օրհնել են ժողովըրդին:

 Կոստանդին Բ Կատուկեցին, հարկադրաբար հրաժարվելով կաթողիկոսական աթոռից (չի համակերպվել Հեթում Բ թագավորի լատինամետ քաղաքականության հետ), զգեստավորվել է հայրապետական հանդերձներով, բարձրացրել Լուսավորչի աջի, օրհնել Հայոց թագավորությունն ու ամենայն աշխարհը և հեռացել կաթողիկոսարանից: Հռոմկլայի անկումից (1292) հետո եգիպտական սուլթանը գերի է տարել Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն՝ կաթողիկոս արանի սրբություններով և Լուսավորչի աջով հանդերձ:

 Ըստ Առաքել Դավրիժեցու՝ Լուսավորչի աջը, գերեվարվելով Եգիպտոս, «երբ մտավ նրանց ապարանքը, պատժեց նրանց մահվամբ, ինչպես տապանակի միջոցով (պատժվեցին) այլազգիները: Արդեն անհամար ու անթիվ էին մեռելները, երբ սուրբ Լուսավորիչ Գրիգորի աջ ձեռքը վերադարձրին Կիլիկիա՝ Հեթում Բարեպաշտ թագավորին: Ապա ցասումը դադարեց նրանց նկատմամբ» («Պատմություն», 1988, էջ 325): Այսպիսի եզակի համեմատություն է արվում Հին կտակարանի գլխավոր սրբության՝ Ուխտի տապանակի հետ, Լուսավորչի աջը համարելով Հայոց Ուխտի տապանակ:

 Լուսավորչի աջի՝ Ս. Էջմիածին տարվելու (1441) մասին ժամանակի աղբյուրները նշում են, որ Աջը Սսի կաթողիկոսարանից անհետանալով, մոտ չորս տարի հետո հայտնվել է Էջմիածնում: Նույն շրջանի մի շարք այլ աղբյուրներում ասվում է նաև, թե կորած Լուսավորչի աջը գտնվել է Սսում, որի պահպանությունը հանձնվել է Աջապահյաններին: Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ (1434–64) կարակոյունլու Ջահանշահ խանի օժանդակությամբ 1461-ին տիրել է Ս. Էջմիածնի աթոռին: Մեկ տարի անց, հարկադրաբար հեռանալով Մայր աթոռից՝ իր հետ տարել է Լուսավորչի աջը: Բերվող Աջին վասպուրականցիները ցնծությամբ են դիմավորել, ինչը հավաստում է նրա հանդեպ եղած համաժողովրդական սերն ու պաշտամունքը: Ապա, Նախիջևանին մերձակա Օծոփի Ս. Աստվածածին վանքի միաբաններից Վրթանես եպիսկոպոսի ջանքերով, արկածային վիպական մի պատմություն հիշեցնող գործընթացով, Լուսավորչի աջը վերադարձվել է Ս. Էջմիածին:

 Աջը երկրորդ անգամ Ս. Էջմիածնից հանվել է շահ Աբբաս I-ի կատարած բռնագաղթից (1604) հետո, երբ նա ի շարս այլ սրբությունների Սպահան է տարել նա  Լուսավորչի աջը : Փիլիպոս Ա Աղբակեցուն հաջողվել է 1663-ին այն վերադարձնել Ս. Էջմիածին: Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պահվում է ևս մի Աջ, որը, ենթադրվում է, մի մասունք ունի Լուսավորչի նշխարներից: Պատմության ծանր ժամանակներում, երբ կաթողիկոսները քաղաքական իշխանության կողքին լինելու համար անհրաժեշտաբար թողել են Մայր աթոռը, իրենց հետ վերցրել են Լուսավորչի աջը՝ հայրապետական աթոռի և պաշտոնի վավերականությունը հաստատելու համար: V–XV դդ., քաղաքական պարագաների բերումով, կաթողիկոսական աթոռը Լուսավորչի աջով հանդերձ բազմիցս տեղափոխվել է.

Դվին (484–931),

Աղթամար (931–944),

Արգինա (944–992),

Անի (992–1065),

Ծամնդավ (1066–1105),

Շուղրի Սև լեռան Կարմիր վանք (1105–16),

Ծովք (1116–49),

Հռոմկլա (1149–1292),

Սիս (1293–1441)

Էջմիածին (1441-ից առ այսօր):

Աղբյուր Ք.Հ. հանրագիտարան հեղինակ Սահակ Սահակյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hayrapetakan maghtanq24 ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԿԿԱՏԱՐՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ
Հաջորդ նյութը grigor lusavorich 123 Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

6 1 4
Քրիստոնեական

ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈ ԳԱՆՁ Է

14 Հունիսի, 2016
307288 214346061967158 346872923 n e1501584988109
Քրիստոնեական

Ինչեր է ընդունակ անելու մեղքը

1 Օգոստոսի, 2017
Miqayel srbazan
Քրիստոնեական

Ընդհանրապես, հայրենասիրությունն այն հարցն է, որի համար եկեղեցին միշտ մեղադրվում է

28 Հունիսի, 2013
S. Cnund
Քրիստոնեական

Ս. Ծննդյան տոնական օրերի խորհուրդը և պատճառները, Ճրագալույց

4 Հունվարի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?