Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mayr Ator 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Մեղքի տեսակների և յոթ մահացու մեղքերի մասին
Քրիստոնեական

Մեղքի տեսակների և յոթ մահացու մեղքերի մասին

Published: 26 Դեկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ՄԵՂՔ, անհնազանդություն Աստծուն, կամովին թե ակամա այն արարքը, խոսքը, զգացմունքը, միտքը, որը հակառակ է Աստծո կամքին, նրա սահմանած կարգին և նրա պատվիրաններին. անհնազանդություն արարիչ Աստծո և հնազանդություն՝ սատանայի հանդեպ:
«Ով մեղք է գործում, այդ Սատանայից է, քանի որ Սատանան մեղանչող է ի սկզբանե» (Ա Հովհ. 3.8): Առաջին մարդը՝ Ադամը, հնազանդվեց սատանայի (չարի) թելադրանքին (իր կնոջ՝ Եվայի միջոցով), ճաշակեց բարու և չարի գիտության ծառի արգելյալ պտուղը, այսինքն՝ իր արարիչ Աստծո հանդեպ դրսևորեց անհնազանդություն, դարձավ մեղավոր և այդ պատճառով վտարվեց դրախտից: Գրիգոր Տաթևացին մեղքը սահմանել է այսպես. «Մեղքն սահմանօրեն այս է: Մեղք է դարձուցանել զերեսս յանփոփոխելի բարւոյն որ է՛ առ Աստուած, եւ դառնալ առ փոփոխելի բարին որ է արարածքս» («Գիրք հարցմանց», 1729, էջ 569):
Սկզբնական կամ ադամական մեղքը տարածված է ողջ մարդկային ցեղի վրա: Այն հայտնապես կամ ծածկաբար դրսևորվում է մարդկային գործերում՝ մարդուն դարձնելով ո՛չ թե Աստծո թագավորության, այլ չարի իշխանության քաղաքացի: Ըստ Աստվածաշնչի, մահը հետևանքն է մեղքի, ինչպես երևում է պատվիրանազանց Ադամին ուղղված աստվածային անեծքից. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատվիրեցի չուտել…, թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով: Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդ. 3.17, 19):
Աստվածաշունչը մեղքը համարում է անօրենություն՝ շեղում աստվածային օրենքից: Հովհաննես առաքյալի բնորոշմամբ՝ մեղքն «ինքնին անօրենություն է» (Ա Հովհ. 3.4): Մեղքերի թողություն կարող է տալ միայն Աստված:
Մինչև Հիսուս Քրիստոսի Մարդեղությունը մեղքից ձերբազատվելու համար ողջակեզ պատարագներ են կատարել նահապետները՝ նոխազներ մատուցելով սուրբ Սեղանի վրա (Աբելը, Նոյը, Աբրահամը, Հոբը և ուր.), իսկ Օրենքի տվչության շրջանում՝ Մովսեսն ու Ղևտական կամ Ահարոնյան քահանայական ազգատոհմը: Բայց, ինչպես գրում է Պողոս առաքյալը (տես Եբր. 10), ցուլերի, նոխազների արյունը և շարունակական զոհաբերումները չէին կարող վերջնականորեն արդարացնել ու ազատագրել մարդուն մեղքերից ու մեղքերի ծառայությունից. Աստված մեկ այլ Քահանայապետ էր նախատեսել՝ ըստ Մելքիսեդեկի կարգի, իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ Գողգոթայի խաչի վրա (տես Խաչելություն) պատարագվելով՝ հաղթեց սատանային, խաչի վրա գամեց մեղքն՝ այն թշնամական պատը, որ կար Աստծո և մարդու միջև, և հավիտենական կյանքի ավետիսը տվեց մարդուն: «Նա այն պատճառով հայտնվեց, որպեսզի վերացնի մեղքերը» (Ա Հովհ. 3.5) և «իր անձի պատարագումով» մեղքը ջնջի (Եբր. 9.26):
Հիսուս Քրիստոսը, որ առաքելություն ուներ հաշտեցնելու Աստծուն Ադամի սերնդի հետ, հանդես եկավ առ Աստված հավատքի և հնազանդության հրավերով և Հայր Աստծո կամքի մատնանշումով՝ «…Քո կամքը լինի…» (տես Տերունական աղոթք): Արդարության տեսակետից՝ ինչպես որ մարդն իր ազատ կամքով հնազանդվեց սատանային, այժմ էլ պետք է զղջա և իր ազատ կամքով հավատա ու հնազանդվի Աստծուն՝ մեղքից ազատվելու և կենաց ծառից վերստին ճաշակելու համար:
Ելնելով Սուրբ Գրքից՝ եկեղեցու հայրերն ընդունում են, որ մարդը մեղավոր է նախապես. ո՛չ թե որևէ մեղքը գործելուց հետո է նա դառնում մեղավոր, այլ մեղք է գործում, որովհետև մեղսավոր է ի ծնե՝ իր մեջ կրելով սկըզբնական մեղքն, որին թողություն է տրվում Հիսուս Քրիստոսի միջոցով, նրան հավատալով, ապաշխարելով և Մկրտությամբ Սուրբ Հոգին ընդունելով: Մկրտության խորհրդով ջնջվում է սկզբնական կամ ադամական մեղքն, իսկ Ապաշխարության խորհրդով՝ ներգործական մեղքերը:
Մեղքերն ըստ կամքի լինում են կամա և ակամա, ըստ գիտակցման՝ գիտակցված և չգիտակցված:
Եթե ակամա գործված մեղքերը ներելի կամ դյուրավ ներելի են, ապա առավել դժվար ներելի են կամավոր, ազատ կամքով և գիտակցաբար կատարվածները, որոնցից յոթ մահացու մեղքերն առանձնապես ատելի են Աստծուն ու սրբերին:
Այդ յոթ մահացու մեղքերն են.
1. հպարտություն, 2. նախանձ, 3. բարկություն, 4. ծուլություն, 5. ագահություն, 6. որկրամոլություն, 7. բղջախոհություն (պիղծ մտածմունքներ ու գործեր, վավաշոտություն):
Հիշյալ մեղքերի ճյուղավորումները կամ նմանակներն են՝ չարակնությունը, կախարդությունը, բանսարկությունը, շողոքորթությունը, հեշտասիրությունը, խստասրտությունը, հայհոյությունը, շնությունը, մարմնասիրությունը, ժլատությունը, խաբեությունը, ընչաքաղցությունը, մարդապաշտությունը, դրամապաշտությունը, փառասիրությունը, սանձարձակությունը, լպիրշությունը, խեղկատակությունը, դավաճանությունը, այլ չարաբարո մտածմունքներ ու արարքներ: Սրանք մարդու մեջ գործող դիվային ուժերի ծնունդներ են, սատանայական հատկանիշներ, որոնք ծնունդ են տալիս միմյանց և բազմանում:
Ընդդիմանալով Արևմուտքի լատին վարդապետներին՝ Կիրակոս Երզնկացին հաստատում է, որ Հայ եկեղեցին ընդունում է 7 մահացու մեղքերի առկայությունը և տալիս
դրանց աստվածաբանական մեկնաբանությունը («Գանձասար», 6, 1996, էջ 571–573):
Հին և Նոր կտակարանները (ինչպես և եկեղեցական հայրերի մեկնողական գրվածքները) զատորոշում են ներելի և աններելի մեղքեր:
Բոլոր տեսակի մեղքերը Հիսուս Քրիստոսի քավչարար արյան զորությամբ ենթակա են ներման (թողության), եթե դրսևորվում է անկեղծ հավատ, զղջում և ապաշխարություն՝ իր պտուղներով հանդերձ (առաքինություն, ողորմություն, բարի գործեր): Աններելի և ամենածանր մեղքեր համարվում են Սուրբ Հոգու դեմ գործվածները: Հիսուսը նախազգուշացնում է. «Դրա համար ասում եմ ձեզ. ամեն մեղք և հայհոյություն կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյությունը չպիտի ներվի: Եվ ով որ մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում» (Մատթ. 12.31–32):
Մեղքից ազատ լինելը, արդարանալն ու փրկություն գտնելը Աստծո գերագույն շնորհն է՝ տրված մարդուն Հիսուս Քրիստոսով:

Լևոն Սարգսյան

Աղբյու՝ Ք.Հ. հանրագիտարան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Ator23 Եկեղեցականների նոր նշանակումներ
Հաջորդ նյութը 26 1 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

Qristos kyanq ser
Քրիստոնեական

Քրիստոս-Կյանքի սերը

15 Փետրվարի, 2016
orenq 1
Քրիստոնեական

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

30 Օգոստոսի, 2013
Abraham
Քրիստոնեական

ԱԲՐԱՀԱՄ ՆԱԽԱՀԱՅՐ

6 Հուլիսի, 2014
Anarganq
Քրիստոնեական

Նա, ով նախատում է գաճաճին, տգեղ մարդուն կամ էլ խեղվածին, նրա Արարչին է նախատում

6 Դեկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?