Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mayr
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Մայր հողը
Քրիստոնեական

Մայր հողը

Published: 14 Հուլիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Խրիմյան իր կաթողիկոսության անդրանիկ կոնդակին մեջ (1893 թ.) ինչքա՜ն հուզումով է, որ նույն պատվերը կու տա հայ ժողովուրդին, որ ան չբաժանվի իր հողեն, չբաժանվի այդ կյանքի հավիտենական աղբյուրեն, որմե դուրս կյանք չկա, այլ անիմաստ թափառում, այլասերում եւ մահ:
Ահա՚ այդ խոսքերը, որով հայ մեծ Առաքյալը, կարծես, գերագույն պատգամը կ՚արձակե հայ ժողովուրդին.
«Ողջո՛ւյն ձեզ, բնակիչք դաշտաց եւ լերանց, շինական երկրագործ ժողովուրդ, որ սիրեք զհողն եւ մաճ, զոչխարն եւ տավար. դուք աշխարհի բարի եւ անխարդախ վաստակին աշխատավոր մշակն եք, դուք հարազատ որդիք եք նախահոր մերում. գործեցե՚ք զերկիր եւ պահեցե՚ք` գիտելով, թե միայն երկիրն է ձեր կյանք եւ զորություն. միշտ ջանացեք անկորուստ պահել այդ հայրենատուր ժառանգություն»:
Բայց հողին սերը իր մեջ կը պարփակե նաեւ կյանքի այն բոլոր երեւույթերը, որ տեղի կ՚ունենան այդ հողին մթնոլորտին մեջ, այդ աշխարհին մեջ: Որովհետեւ հողը գյուղական համայնքն է:
Գյուղական համայնքը ամբողջ աշխարհ մըն է, նյութական ու բարոյական աշխարհ մը, որ հողեն ծնած է ու երկինքին ջուրով ու լույսով օրհնված, որուն վրա կը սավառնի մարդկային հոգիին իտեալական տենչը` դեպի ճշմարիտը, դեպի գեղեցիկն ու բարին:
Ահա թե ինչո՚ւ Խրիմյանի հողի սերը տեսակ մը գյուղական կյանքի երգ- երգոց է:
Գյուղական բարի կյանքի անուշությունը, հողին կանչը այնպես, ինչպես Խրիմյան կ՚ըմբռնե ու կը ներկայացնե, հայ ժողովուրդին, պետք է նկատել դաստիարակչական խոշոր տվյալ մը թե՚ գյուղատնտեսության, թե՚ հայրենասիրության, թե՚ բարոյական կրթության իմաստով:
Կ՚ըսեինք, թե մարդը իր հայրենի հողին վրա «ազատ» չէ, այլ ենթակա է հողին օրենքին: Այդ հողին օրենքը նախ` անքակտելի կապն է մարդուն եւ հողին միջեւ: Երկրորդ` մարդուն գոյության իմաստն է մշակել այդ հողը ու, այդպեսով, կյանք տալ անոր: Երրորդ` մարդը իր այդ կոչումը տեւականորեն կատարել կարենալու համար կը կազմե ընտանիք ու համայնք, որպեսզի նոր սերունդներու կյանքին ծնունդ տալով` ասոնք ալ, իրենց կարգին, մշակեն ու կենդանի պահեն այդ հողը:
Ամեն շինական, ուրեմն, իր ամբողջ կյանքի տեւողության համար, պետք է կապվի մեկ կողմեն հողին, արտին ու մյուս կողմեն` կնոջ մը:
Որովհետեւ կինը եւս տեսակ մը արտ է: Այդպես կ՚ըմբռնի Խրիմյանն ալ:
Հարսանիքեն հետո պապիկը հետեւյալ խոսքերը կ՚ուղղե թոռնիկին.
«Ահա՚, թոռնիկ, հարսնեւորներ ցրվեցան, մնացինք ես, դու, մամիկ եւ նորեկ Շուշան. մեր փոքրիկ ընտանեկան թվույն վրա մի հատիկ ավելցավ. Աստված այդ մի հատիկն իբրեւ ցորենհատ ցանեց մեր ընտանեկան անդաստանին մեջ. դու պիտի տեսնես, թոռնիկ, թե այդ մի հատիկ մայրենի սերմեն որչա՚փ մանկահատիկներ պիտի բուսնին. մի օր կը տեսնաս, որ տունն լցված է լաճերով, աղջիկներով, որոնք թռչնոց ձագերուն պես` ճիվ-ճիվ ձայն հանելով, բերան բացած, պիտի աղաղակեն. «Պապո՚, հա՜ց կ՚ուզենք, հա՜ց»:
Բայց հետաքրքրական է, թե ամուսնութենե առաջ, իր թոռնիկին հարս մը գտնելու համար, ի՚նչպես կը խորհի ու կը գործե պապիկը:
Պապիկ շեշտելե հետո ամուսնության անհրաժեշտությունը` թոռնիկին կը պարզե իր որոշումը, թե պետք է այժմ ամուսնանա: Պապիկին համար ամուսնությունը բնական երեւույթ մըն է, որ իր ժամանակին պետք է կատարվի առանց մտածելու, նույնիսկ, առանց որ, նախապես, տղան ու աղջիկը զիրար լավ ճանչնան: Կը բավե, որ աղջիկը նույն գյուղեն ըլլա ու պատվավոր մարդոց զավակ: Ինչպես որ գյուղին արտերը, բոլորն ալ, գրեթե, նույն վիճակը ու արտադրության ուժը ունին, այնպես ալ կը բավե, որ կինը կին ըլլա, առողջ ըլլա ու իր կոչումին հպատակի:

ԵՐԿԵՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ
ԺՈՂՈՎԱԾՈՒ: Հատոր Ա
Ուսումնասիրություններ,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #41 (75)

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Tavushi tem Տավուշի թեմի պաշտոնական կայքէջ
Հաջորդ նյութը Tavush kiraknorya Տավուշի թեմում կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման քննություններն են

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Xachelutyun
Քրիստոնեական

Խաչելության մասին

9 Նոյեմբերի, 2016
Santa 2
Քրիստոնեական

Ձմեռ պապիկը, կամ ինչպես արևմուտքում ասում են Սանտա Կլաուսը, իրականում հոգևորական է եղել

30 Դեկտեմբերի, 2019
Chgnavor
Քրիստոնեական

Ճգնավորների մասին

24 Հոկտեմբերի, 2016
Mexqi dzeragiry
Քրիստոնեական

Մեղքի ձեռագիրը

31 Հուլիսի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?