Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Bagrat Galstanyan 245 e1580391769582
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՎԵՀԱՐԱՆԸ (ԴԻՎԱՆԱՏՈՒՆԸ) ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ Է…
Նորություններ

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՎԵՀԱՐԱՆԸ (ԴԻՎԱՆԱՏՈՒՆԸ) ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ Է…

Published: 8 Հուլիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Կարգեցին առաքեալքն եւ եդին հաստատութեամբ, թե որպէս Տէր հրաման ետ և պարգևեաց մեզ, թէ “Զոր արձակիցէք յերկրի, արձակեալ լիցի յերկինս, և զոր կապիցէք յերկրի կապեալ եղիցի յերկինս” (Մատթ. ԺԶ 18) նոյնպէս և հրաման առեալ քահանայութեան և երիցանց կարգի զարժանիս աւրհնութեանն միաբան աւրհնել և զանարժանսն միաբան կապել և ըմբերանել: Եւ զոր կապպեսցենն՝ կապեալ կացցէ մինչև հնազանդեսցի առաջնորդին: Ապա եթե տարապարտուց և յանարժանս զոք կապպեսցեն՝ պատիժ պատուհասի ընկալցին ըստ արժանի, որք ի զուրն կապեցին: Բայց որ կապեցաւն՝ ընկալցի ախորժելով զկապանսն որպես թէ իցէ արժանի կապանացն”: (ԿԱնՈՆՔ ԱՌԱՔԵԼԱԿԱՆՔ ԻԳ, 23)

 Սիրելիներ, բոլորիդ հայտնի նախաձեռնության պարագլուխները Կորյուն աբեղայի գլխավորությամբ կամ ներշնչմամբ, արդեն երկար ժամանակ, հակառակ իրենց կողմից Ամենայն Հայոց Հայրապետի, հոգևորականց դասի, հավատացյալների հասցեին հնչեցրած բոլոր տեսակի հայհոյանքների, ստի, կեղծիքի, զրպարտությունների, և հակառակ մեր անձնական կամ հրապարակային բոլոր հորդորներին, խնդրանքներին, ծով համբերությանն ու հանդուրժողականությանը և հրավերին վերադառնալու կանոնական դաշտ և հարցերն ու խնդիրները լուծել Հայ Եկեղեցու կյանքին հարազատ սկզբունքներին և էությանն համապատասխան՝ վերջին զազրելի արարքը գործեցին, բռնազավթելով Վեհարանի (Դիվանատան շենքը)՝ անմնացորդ սուտ ու հերյուրանք տարածելով Սուրբ Գեղարդի վերաբերյալ ևս, որը պատճառ դարձավ շատերի գայթակղության և մոլորության, որի պատասխանը Տիրոջ Խոսքի համաձայն որպես երկանաքար մնում է իրենց պարանոցին: Այսու, ես՝ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանս, մեր Տիրոջ կողմից փոխանցված Առաքելական շնորհով, ձեռնադրությամբ և օծմամբ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոս, որպես Տավուշ աշխարհի՝ Հայոց Հյուսիս-Արևելյան կողմանց դարպասների առաջնորդ, որպես Մխիթար Գոշ մեծ վարդապետի, Վանական վարդապետի ժառանգության հսկողն ու շարունակողը, ինձ տրված “կապելու և արձակելու” իրավունքով և իշխանությամբ, կապում եմ Կորյուն աբեղային և իր չար աղանդի անդամներին՝ որպես հերձվածողներ և դուրս Հայ Եկեղեցու կյանքից մինչև իրենց կատարյալ զղջումն ու ապաշխարությունը և վերադարձը Հայ Եկեղեցու սրբազան գիրկը:
Դիմում եմ ձեզ՝ Կորյուն աբեղա և խմբի անդամներ, եթե ընդունում եք Հայ Եկեղեցու եպիսկոպոսի կանոնական “կապելու և արձակելու” իրավունքն ու իշխանությունը ապա կհետևեք մեր հորդորին և զղջումով ու ապաշխարությամբ կարժանանաք թողության և արձակման, իսկ եթե ոչ՝ ապա արդեն իսկ դուք ձեզ դուրս եք դրել մեր Սուրբ Եկեղեցուց, չընդունելով առաքելական պատգամն ու եպիսկոպոսական իշխանության վավերականությունը:
 Չարի պատերազմը Սուրբ Եկեղեցու դեմ ինչ տեսքով և գույնով էլ լինի պետք է վերջ գտնի և “… վեմի վրա պիտի կառուցեմ Իմ եկեղեցին, և դժոխքի դռները չպիտի հաղթահարեն նրան” (Մատթ.16:18):
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունն առաջնորդեն մեր կյանքը. Ամեն:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Առաջնորդ Տավուշի Թեմի

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Zaqaria c vardapet 214 «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման պարագլուխները պետք է պատժվեն. Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան
Հաջորդ նյութը 8 1 Համահայկական երիտասարդական հավաքն ամփոփվեց ուխտի պատարագով (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

04 1 1
Նորություններ

Ս. Վարդանանց տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ և կատարվեց Հայրապետական մաղթանք

4 Փետրվարի, 2016
10 6
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Համբարձման տոնը (նկարներ)

10 Մայիսի, 2018
AMN hovvapetakan ayc
Նորություններ

Սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ (նկարներ)

27 Հոկտեմբերի, 2017
28 4
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ Գևորգ Զ Կաթողիկոսի անվան միջեկեղեցական կենտրոնի բացումը (նկարներ)

28 Ապրիլի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?