Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mayr ator tangaran
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Նորություններ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Published: 2 Հուլիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նորահայտ աղանդավորական շարժման խթանիչներից Կորյուն աբեղան երեկ` Վաղարշապատ քաղաքում կատարեց իբր թե բացահայտում, ըստ որի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբություններն ու մասունքները վաճառվում ու կեղծվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նրա լծակիցների ու համախոհների կողմից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ սուտը երևաց նաև տեղեկատվական դաշտում` հարկ համարեցինք հանդորրամտություն Սբ Էջմիածնի Թանգարանների բազմաթիվ այցելուների և մեր Սուրբ Եկեղեցու հավատացյալների հանդես գալ սույն հայտարարությամբ:
Խստորեն դատապարտելով կարգազանց այդ սքեմավորին` հայտնում ենք, որ վերոնշյալ անձը և այդ շարժման ղեկավարներն առհասարակ հերթական սուտ ու անհիմն տեղեկությունն են տարածում իրենց հետևորդների շրջանակներում` մոլորեցնելով նաև բարեմիտ հավատացյալներին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բոլոր սրբություններն ու մասունքները, ինչպես նաև թանգարանային առարկաները, ոչ միայն անձեռնմխելիորեն և ապահով պահվում ու ցուցադրվում են Մայր Աթոռի թանգարաններում, այլև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տարիներին հարյուրավոր պատմամշակութային ու գեղարվեստական առարկաներով (մասունքներ, հինավուրց խաչքարեր, ձեռագրեր, հնատիպ գրքեր, սրբանկարներ, աստվածպաշտական ու նվիրական առարկաներ, եկեղեցական զգեստներ, գործվածքներ, գեղանկարներ, հին մետաղադրամներ ու թղթադրամներ, հուշադրամներ) համալրվել են: Հատկապես հիշատակարժան են երանաշնորհ Հովհաննես-Պողոս Բ. Հռոմի Պապի կողմից հանձնված Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները, ինչպես նաև` Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի կողմից հռչակավոր Սկևռայի մասունքարանի վերադարձը Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն:
Շնորհիվ Հայոց Հայրապետի բարեխնամ տնօրինության վերստին կյանքի կոչվեց սրբոց տոների և եկեղեցիների ու վանքերի ուխտագնացությունների առիթներով` Մայր Աթոռի մասանց պահարանից սրբոց մասունքների դուրս բերումը և Հայոց երկրի զանազան սրբավայրեր հանդիսավորապես տեղափոխումն ի մխիթարություն և ի զորացումն մեր հավատացյալների:
Ինչպես պատմական անցյալում, այսօր ևս և միշտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գոհացում է տալիս իր աշխարհասփյուռ թեմերի ու ծխական համայնքների հոգևոր կարիքներին: Ընդառաջ այդ ամենին, Հայոց Հայրապետի օրհնությամբ և մեկենասությամբ բարեպաշտ հայորդիների, պատրաստվել են նաև նոր մասունքարաններ, որոնց մեջ զետեղվել են Սուրբ Էջմիածնում պահվող տարբեր սուրբ մասունքներից մասեր ու նվիրաբերվել ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի որոշ եկեղեցիների (զոր օրինակ` Աշոտ Բ. Երկաթ արքայի Կենաց փայտի մասունքով խաչի կրկնօրինակի ընծայումը Հայոց բանակին, Սբ Վարդան Զորավարի քարի մասունքով ճաճանչախաչի ընծայումն ԱՄՆ Հայոց Արևելյան թեմին, Կենաց Փայտի մասունքով խաչի ընծայումը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին, Սբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչի ընծայումը Կոտայքի թեմին և այլն):
Հայոց հոգևոր կյանքի նորոգությանն ու զորեղացմանն ուղղված բոլոր ընծայաբերությունները և Մայր Աթոռի Թանգարանների գանձերի համալրումներն իրենց ժամանակին հատուկ կերպով ներկայացվել են Թանգարանների հաղորդագրություններով և լուսաբանվել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի հրապարակումներով ու <<Շողակաթ>> հեռուստաընկերության տեսանյութերով:
Հորդորում ենք, որ հետ այսու ազգային-եկեղեցական դարավոր սրբություններն ու արժեքները չդարձվեն ստապատիր ու նվաստ խոսքավաճառության նյութ, քանզի դրանց Սուրբ Զորությունը կսատակի նման հանդգնություն ունեցող խաչագողերին:

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Vazgenyan dpranoc Թերթե՛ք եկեղեցական պատմության էջերը և տեսե՛ք, արդյոք շա՞տ կաթողիկոսներ ենք ունեցել, ովքեր ճեմարան են հիմնադրել
Հաջորդ նյութը 2 2 Կատարվեց հոգեհանգիստ Գարեգին Ա Հայրապետի հոգու խաղաղության համար (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

4 6
Նորություններ

Զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի

2 Հոկտեմբերի, 2020
ekeghacak kyanq 05.04.2017
Նորություններ

Եկեղեցական կյանք (05.05.2017)

6 Մայիսի, 2017
11024906 603385603138985 2021116654 o
Նորություններ

ՀԵԵՄ Եվրոպայի տարածաշրջանային երիտասարդական կոնֆերանս (նկարներ)

24 Փետրվարի, 2015
Miqayel eps. Artaqsum
Նորություններ

Ցանկացած հոգևորական նույնը կաներ, առավելևս Ամենայն Հայոց կաթողիկոսը. Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

15 Ապրիլի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?