Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Nyuroni bashkhum 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը (նկարներ)

Published: 30 Սեպտեմբերի, 2024
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը:

Տերունական աղոթքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` արձանագրելով, որ Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները բարեհաջող անցկացվեցին՝ հոգևոր մխիթարություն ու խանդավառություն պարգևելով ամենքին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Մյուռոնով լի անոթները փոխանցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, Մեծի Տանն Կիրլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցչներին և արարողությանը մասնակից թեմակալ առաջնորդներին:

Արարողությունն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու պատգամով:

Գոհություն հայտնելով Բարձրյալին Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման հոգենորոգ արարողություների առնչությամբ` Նորին Սրբությունն ի մասնավորի ընդգծեց․ «Սիրելիներ, այսօր քաջալեր հոգով ձեզ ենք փոխանցում նորօրհնյալ Սուրբ Մյուռոնը, որպեսզի այն երկնային իր շնորհներով բաշխվի համայն հավատավոր մեր ժողովրդին՝ պահպանելով հավատով ու հույսով լեցուն և մեր Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուխտին հավատարմության մեջ»։

Անդրադառնալով մերօրյա մարտահրավերներին՝ Հայոց Հայրապետը պատգամեց․ «Մեր հույսն ու հավատքը առկա փորձությունների մեջ պիտի ջանանք զորացնել, վառ պահել ու ամուր պահպանել, որպեսզի մեր կյանքում առատացնենք Աստծո օրհնությունները։ Ինչպես Մատթեոս Ուռհայեցի պատմիչն է ասում, մեր հավատը, որ հիմնված է ադամանդյա հիմքերի վրա Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների և Սուրբ Գրիգոր Լուսավորչի, կա ու կմնա հավիտյանս անսասան։ Սուրբ առաքյալների և առաքելապատիվ հայրապետի ավանդած հավատը և մեր նախնյաց ժառանգությունն ու սրբազան արժեքների նկատմամբ հավատարմությունը պիտի շարունակեն լինել անսասան հենասյուները մեր աստվածահաճո, ազգանվեր մյուռնադրոշմ կյանքի՝ նախանձախնդրությամբ փոխանցվելով սերնդեսերունդ»։
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ Մայր Աթոռից բաշխվող Մյուռոնը Աստծո երկնառաք շնորհներով հոգևոր նորոգություն ու զորություն պիտի պարգևի հայ ժողովրդին, և Քրիստոսի Սուրբ Անունը փրկության հույսով միշտ պիտի միավորի ու համախմբի ազգի զավակներին:

«Հավատում ենք, որ Տիրոջ պատգամների իրագործումով մեր ժողովուրդը պիտի գտնի իր վերելքի ուղիները՝ ամոքելով վերքերը և ընթանալով դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ», — հավելեց Հայոց Հայրապետը։

Վերջում Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց ներկաներին հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած խնդիրների հանգուցալուծմանն ի նպաստ իրենց կարելին գործադրելու համար՝ հայցելով, որ Երկնավոր Տերը օրհնի և արդյունավորի նրանց ջանքերը՝ ի սեր հայրենիքի ապահովության ու խաղաղության, հայոց բանավոր հոտի հոգևոր արթնության ու բարօրության և Եկեղեցու պայծառության։

Nyuroni bashkhum 1 Nyuroni bashkhum 2 Nyuroni bashkhum 3 Nyuroni bashkhum 4 Nyuroni bashkhum 5 Nyuroni bashkhum 6 Nyuroni bashkhum 7 Nyuroni bashkhum 8 Nyuroni bashkhum 9 Nyuroni bashkhum 10 Nyuroni bashkhum 11 Nyuroni bashkhum 12 Nyuroni bashkhum 13 Nyuroni bashkhum 14

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Ator 368 Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին կմատուցվի Պատարագ
Հաջորդ նյութը Sahak Patarag 9 Կ. Պոլսի Հայոց Պատրիարքը Մայր Տաճարում մատուցեց Սուրբ Պատարագ (Նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

mayr ator 2
Վանքեր և եկեղեցիներ

Սուրբ Էջմիածին, Մայր Տաճար (նկարներ)

23 Հունիսի, 2016
08 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց շախմատիստ Լևոն Արոնյանին

8 Հոկտեմբերի, 2017
05.03.08
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արարատի մարզի ուխտավորների հետ (նկարներ)

5 Նոյեմբերի, 2019
HBYM 09.06
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ-ի տարբեր ծրագրերի սփյուռքահայ երիտասարդներին (նկարներ)

9 Հուլիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?