Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
06.06 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն (նկարներ)

Published: 20 Հունիսի, 2022
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ
Հունիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:

Հայրենիքին, արցախահայությանը մատուցած ծառայությունների, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Նորին Սրբությունը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհեց Արցախի Հանրապետության նախագահի՝ հատուկ հանձնարարություններով գլխավոր խորհրդական տիար Ռուդիկ Հյուսնունցին։
Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա միջոցառման մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր ավագ քահանա Ավետիսյանը՝ հրավիրելով Արցախի թեմի առաջնորդին ընթերցելու տիար Ռուդիկ Հյուսնունցին ուղղված Հայրապետական սրբատառ կոնդակը, որում մասնավորաբար նշված էր. «Մեծարգո պրն. Հյուսնունց, Արցախյան շարժման առաջին տարիներից ի վեր Դուք տարբեր հանձնառություններով բարի ավանդ եք բերում Արցախի առաջընթացին ու բարգավաճմանը՝ հետպատերազմական այս ծանր ժամանակաշրջանում աննվազ նախանձախնդրությամբ շարունակելով ջանքերը ի նպաստ առկա դժվարությունների հաղթահարման և Արցախում բնակյալ Մեր զավակների անվտանգ ու ապահով կյանքի:
Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ, որ մեր Սուրբ Եկեղեցին Արցախում իր առաքելության իրականացման գործում ունի Ձեր հետևողական աջակցությունն ու զօրակցությունը: Դուք Արցախի Թեմի վերաբացման ակունքներում եք և նախընթաց ավելի քան երեք տասնամյակների ընթացքին գովարժան ջանքեր եք ներդրել ի նպաստ արցախահայության հոգևոր կյանքի կազմակերպման: Հատկապես գնահատարժան է Ձեր ավանդը Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու վերանորոգության և վերաբացման գործում, որի նովիրական կամարների ներքո Քրիստոսասեր մեր ժողովուրդը ճաշակում է Տիրոջ կենարար Մարմինն ու Արյունը և շնորհընկալը դառնում սուրբ խորանից բաշխվող օրհնության: Մենք փառք ենք մատուցում Ամենախնամ Բարձրյալին, որ հավատաւոր Մեր զավակները շարունակում են իրենց եկեղեցանվեր իրագործումներով առավել զորացնել ու պայծառացնել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին»։
Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու բարձրագույն շքանշանով զարդարեց մեծարյալի կուրծքը` վերստին բերելով նրան Հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները:
Պարգևաբաշխության առիթով իր սրտի խոսքն ասաց նաև շնորհընկալը` բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին:
Միջոցառումն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով։
01.06 2 03.06 2 06.06 1 07.06 2
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 15.06 Նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը (նկարներ)
Հաջորդ նյութը 20.06.02 Ընտրվեց ԵՀԽ նոր գլխավոր քարտուղար

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Maghaqia amiryan 245
Սոցկայքեր

Սրբագրե՛ք Ձեր գրառումը. Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդը՝ Ալեն Սիմոնյանին

15 Ապրիլի, 2020
09 1
Նորություններ

Ցեղասպանության միջազգային օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց հիշատակի արարողություն (նկարներ)

9 Դեկտեմբերի, 2016
Garegin B 437
Նորություններ

«Մարդու աստվածապարգև կյանքը բարձրագույն արժեք է և դրա նկատմամբ հոգածու վերաբերմունքը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է». Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

14 Ապրիլի, 2020
Ekeghecakan kyanq 03.02.2017.mp4
Նորություններ

Եկեղեցական կյանք (03.02.2017)

6 Փետրվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?