Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
24 11
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն (նկարներ)

Published: 24 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոկտեմբերի 23-ին` Ս. Խաչի գյուտի տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինը սարկավագներ:
Նախորդ օրը` Երեկոյան ժամերգությունից առաջ, կատարվել էր ընծայման կարգը: Ս. Պատարագի ընթացքում` աղոթքներից հետո, «Աստվածային և երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո նորընծաները, դառնալով դեպի ժողովուրդը և ծնկի գալով, ձեռքերը վեր բարձրացրած հրաժավեցին աշխարհից և կոչվեցին քահանայության:
Այնուհետև, Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, Հովնան Սրբազանը նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:

1.Գարիկ սարկավագ Ասրյանը վերակոչվեց Տ. Ներսես քահանա

2.Արսեն սարկավագ Հմայակյանը` Տ. Մաշտոց քահանա

3. Ժորա սարկավագ Սարգսյանը` Տ. Հովսեփ քահանա

4. Բենիամին սարկավագ Ոսկանյանը` Տ. Մամբրե քահանա

5. Նարեկ սարկավագ Մարդիրյանը` Տ. Եզնիկ քահանա

6. Լևոն սարկավագ Սահակյանը` Տ. Սահակ քահանա

7.Արմեն սարկավագ Մարգարյանը` Տ. Դավիթ քահանա

8. Գեղամ սարկավագ Նուրիջանյանը` Տ. Եղիշե քահանա

9. Արթուր սարկավագ Անտոնյանը՝ Տ. Նարեկ քահանա:

 Հավարտ ձեռնադրության արարողության, նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:
Այնուհետև ձեռնադրող Սրբազանը քարոզեց ձեռնադրության խորհրդի մասին` նշելով. «Մեր Տեր Հիսուս Քրիստոս, գալով աշխարհ, ընտրեց տասներկու աշակերտներին, նրանց տվեց իշխանություն՝ քարոզելու և բժշկելու և ուղարկեց աշխարհ: Վերջիններս էլ ընտրեցին իրենց իրավահաջորդներ՝ ձեռքերը դնելով նրանց գլխին, իշխանություն տալով բժշկելու ու դևեր հանելու և իրենց հերթին ուղարկեցին աշխարհի չորս կողմերը: Եվ այսօր, սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, մենք էլ կատարեցինք ձեռնադրություն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինը նվիրյալ միաբանների կոչելով քահանայության, որպեսզի իրենք նույնպես գնան ու կատարեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրո կտակը՝ քարոզել աշխարհում և աշխարհի համար հանդիսանալ աղ և լույս»:
Հովնան Սրբազանը նաև իր պատգամը փոխանցեց նորաօծներին: «Շատ մեծ անելիք ունեք: …Պետք է գնաք դեպի աշխարհ, դեպի ժողովուրդ, պիտի այցելեք իրենց տներ, պիտի հիշեցնեք, որ իրենք հավիտենական հոգիներ ունեն, պիտի հիշեցնեք, որ իրենք մահկանացու են և պետք է իրենց սովորեցնեք Եկեղեցի տանող ճամփան: …Դուք պետք է լինեք նրանց հոգևոր հայրը, պիտի սրբեք նրանց արտասուքները, մուտք գործելով տներ` պիտի խաղաղություն բերեք, աղքատների համար հույս պիտի լինեք, կարոտյալների համար՝ մխիթարություն:
Սիրելի նորաօծ քահանա եղբայրներ, մեծ գործ ունեք իրականացնելու, սակայն, այդ գործը կատարելու համար դուք միայնակ չեք, ինչպես Հիսուս Քրիստոս ասաց՝ առեք Ս. Հոգին: Եվ այսօր քահանայական ձեռնադրությամբ դուք այդ շնորհն ստացաք:
…Շատ հաճախ Աստծուց պիտի առնեք Իր առատ շնորհները և բաշխեք մեր հավատավոր ժողովրդին, և, ընդհակառակը, մեր ժողովդրդից պետք է վերցնեք իրենց դարդերը, մտածումները, իրենց մեղքերը և մատուցեք Աստծուն: Շատ ծանր, բայց փառավորյալ է ձեր գործը, որովհետև զբաղվելու եք հոգիների փրկությամբ մարդկանց դեպի հավիտենականություն առաջնորդելու և վերջապես՝ մեր Տիրոջը՝ Աստծու Որդուն եք ներկայացնելու այս աշխարհում», — ասաց ձեռնադրող Սրբազանը` հորդորելով ստացված կոչումը կյանքով և գործով արժևորել և աշխարհի համար իրապես հույս և լույս դառնալ:
Մայր Աթոռի տարեգրության մեջ հիշարժան այս օրվա առիթով Հովնան եպիսկոպոսը շնորհավորեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին և հոգևոր դասին, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությանը և դասախոսներին, ինչպես նաև նորաօծների ծնողներին, երեցկանանց ու հարազատներին:
Քարոզից հետո ներկա հոգևոր դասը` առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարձրացավ խորան` շնորհավորելու երիտասարդ քահանաներին և համբուրելով նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` ստանալու խաղաղության առաջին «Ողջույնը»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության շրջանից հետո նորընծաներն Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

24-1 24-2 24-3 24-4 24-5 24-6 24-7 24-8 24-9 24-10 24-11

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 23 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին
Հաջորդ նյութը Chgnavor Ճգնավորների մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hovakim srbazan 326
Սոցկայքեր

«Ինձ կներեք բայց գեբելսը կզարմանար այս քարոզչահնարքները տեսնելով» Հովակիմ Սրբազան

11 Հուլիսի, 2020
AMN gitajoghov
Նորություններ

Հայ Եկեղեցու 20-րդ դարի նշանավոր գործիչներին նվիրված գիտաժողով ԱՄՆ-ում

12 Փետրվարի, 2019
Garegin B 437
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին

24 Նոյեմբերի, 2020
Partev vardapet
Նորություններ

Նոր տնօրինություն

2 Հուլիսի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?