Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
5 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում սկսվեց «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» գիտաժողովը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռում սկսվեց «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» գիտաժողովը (նկարներ)

Published: 5 Դեկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան սրահում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, իր աշխատանքը սկսեց «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» գիտաժողովը:

Ս. Հովհան Օձնեցի Կաթողիկոսի գահակալության 1300-ամյակին նվիրված գիտաժողովը կազմակերպվել է Գուգարաց թեմի, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի նախաձեռնությամբ:

Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը:

Այնուհետև ներկաներին իր պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ողջունելով ամենքին երանելի Ս. Հովհաննես Օձնեցի Հայրապետին նվիրված գիտաժողովի գումարման առիթով: Նորին Սրբությունն ընդգծեց, որ գիտաժողովը ևս մեկ առիթ է գնահատելու Հովհաննես Օձնեցի սուրբ Հայրապետի վաստակը մեր Եկեղեցու և ժողովրդի պատմության մեջ, արժևորելու նրա հարուստ ժառանգությունը, քրիստոնեական հավատքի անաղարտության պահպանման համար նրա կողմից ներդրված նվիրական ջանքերը և իր ժողովրդին անկորուստ պահպանելու խնամքն ու հոգածությունը: Վեհափառ Հայրապետը սա նաև բազմաշնորհ Հայրապետի եկեղեցանվեր ու հայրենանվեր ոգով նորոգվելու առիթ նկատեց:

«Մեր ժողովուրդը սրբացրել է Հովհաննես Օձնեցի Կաթողիկոսին և իր երևելի հովվապետին մեծարել «Իմաստասեր» անվամբ։ Իմացության և գիտության հանդեպ սերը, ինչպես նաև առաքինությամբ և հոգևոր սխրանքներով լեցուն կյանքը լավագույնս նկարագրում են նրա կերպարը։ Նրա անձի մեջ ի մի են եկել քաջիմաց աստվածաբանի, շնորհաշատ քարոզչի ու հռետորի, խոհեմ առաջնորդի ու դիվանագետի հատկանիշները։ Նա հիշվում է որպես «երկրորդ Ոսկեբերան», Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների, Գրիգոր Լուսավորչի գործը շարունակող մեծ իմաստասեր և նոր առաքյալ:

Երանաշնորհ Հայրապետը մեծ բարենորոգիչ էր: Մեր Եկեղեցու փառավոր էջերից է նրա ընդամենը տասնամյա գահակալությունը, որի ողջ ընթացքում Հովհաննես Օձնեցին հետևողական պայքար մղեց Հայաստանում քրիստոնեության անաղարտ պահպանման, մեր Եկեղեցու դավանանքն ու ծեսը տեսականորեն հիմնավորելու և այդ ծիրում մեր Եկեղեցու քրիստոսաբանական նկարագիրն ամբողջացնելու համար: Իր Ճառերով, ծիսական կանոններով և դրանց մեկնաբանությամբ, Կանոնագրքի կազմումով, անգամ անզուգական շարականներով ու հոգևոր երգերով, որ կրում են նրա աստվածաբանական մտքի դրոշմը և հավատքի երկնաթռիչ շունչը, Հովհաննես Օձնեցի Հայրապետը, ամենայն իրավամբ, համարվում է մեր ուղղափառ հավատքի հիմնասյուներից մեկը։

Հայկական պետականության բացակայության պայմաններում Հովհան Օձնեցին նաև խոհուն և քաջ առաջնորդ եղավ: Իր իմաստությամբ ու հոգևոր նկարագրով նա կարողացավ շահել արաբ խալիֆի վստահությունը և մեծ պատերազմներով լի ժամանակում իր ժողովրդին հեռու պահել նոր փորձություններից ու համախմբել մեր Եկեղեցու հովանու ներքո: Մեր ժողովրդի ապահովության, նրա հավատքի անսասանության և քրիստոնեական կյանքի ամրության համար մեծ Հայրապետի հոգածությունն ու արդյունավոր ջանքերը առ այսօր հիասքանչ օրինակ են մեզ և հետագա սերունդների համար։ Արդարև, այսօր էլ, երբ օրվա հրամայական է դիմագրավումը զանազան գաղափարախոսությունների, որոնք միտված են մեր Եկեղեցու դավանանքից, ծեսից իր զավակներին հեռացնելուն, ազգային միասնությունը քայքայելուն, Հովհաննես Օձնեցու գործունեությունը վերիմաստավորման և վերարժևորման մի նոր ու կարևոր խորհուրդ է ստանում:

Մեծագործ Հայրապետի 1300-ամյակը հրավեր է վառ պահելու նրա սուրբ հիշատակը և ավելի վառ` այն սերը, որով Հայոց հոգելույս Հայրապետը պայծառ է պահել Հայ Եկեղեցու լույսը և իր կյանքով ավելացրել պայծառությունը հոգևոր մեր տան: Սա է նրա մեծագույն պատգամը, հայրական հորդորն ու խրատը մեզ: Եվ չկա ավելի մեծ գնահատական նրա կյանքին ու գործին, քան մեր հավատարմությունը նրա թողած անգնահատելի ժառանգությանը և առաքելաշավիղ ընթացքին», — ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց գիտաժողովի կազմակերպիչներին և նախանձախնդրությամբ այս գիտաժողովին համախմբված բոլոր մասնակիցներին:

Բարձրյալի օրհնության հայցով Նորին Սրբությունն արդյունավոր ընթացք ու հաջողություններ մաղթեց գիտաժողովի աշխատանքներին:

Հայրապետական ողջույնից հետո սկսվեց գիտաժողովի լիագումար նիստը, որը նախագահեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Նիստին ներկայացվեցին Հովհան Օձնեցու ժամանակաշրջանին, կյանքին, գործունեությանը և մատենագրական վաստակին վերաբերող հետևյալ զեկուցումները՝ «Հովհաննես Օձնեցի. «Կանոնագիրք հայոց»-ի սոցիալ-փիլիսոփայական և կառավարչական հիմքերը» (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյան և փ. գ. դ. Վալերի Միրզոյան), «Դամասկոսում Հովհան Օձնեցու կնքած «պայմանագրի» գնահատման հարցի շուրջ» (փ. գ. դ. Սեյրան Զաքարյան) և «ԺԴ տիտղոսների բյուզանդական Կանոնագրքի հայերեն թարգմանությունը և «Կանոնագիրք Հայոց»-ը» (պ. գ. դ. Ազատ Բոզոյան):

Լիագումար նիստից հետո զուգահեռաբար նիստեր տեղի ունեցան ճեմարանի Կոմիտասյան սրահում և Մատենադարանում:

Գիտաժողովի ավարտին տեղի կունենա նաև ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի «Հայրապետական Աթոռին փառքը» գրքի շնորհանդեսը:

5 1 1 5 2 5 3 5 4 5 5 5 6 5 7 5 8 5 9 5 10 5 11 5 12 5 13

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 5 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայում ՀՀ նորանշանակ դեսպանին
Հաջորդ նյութը Anarganq Նա, ով նախատում է գաճաճին, տգեղ մարդուն կամ էլ խեղվածին, նրա Արարչին է նախատում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator veran.2
Նորություններ

Կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ Մայր Տաճարն իր այցելուներին կդիմավորի նման հանդերձանքով. Տեր Վահրամ

14 Հուլիսի, 2017
1506586 327574584101186 6051213559560667616 n
Նորություններ

Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռում (նկարներ)

6 Հունվարի, 2015
Screenshot 2
Նորություններ

Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ասուլիսը (տեսանյութ)

23 Հուլիսի, 2020
27101
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի ղեկավարին և նրա գլխավորած պատվիրակությանը

27 Հոկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?