Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
06 1 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)

Published: 6 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Հոկտեմբերի 6-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:

 Գիտաժողովին, որ նախաձեռնվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի կողմից, մասնակցում են 32 հայ և օտարազգի պատմաբաններ, ծիսագետներ և աստվածաբաններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Կանադայից, Մայր Աթոռի միաբաններ, ճեմարանականներ և այլ հրավիրյալներ:

Գիտաժողովն սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի առիթով սրբազան կոնդակի հրապարակմամբ: Այն ընթերցվեց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից:

   Այնուհետև բացման խոսքով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Մայր Աթոռի ‹‹Վաչե և Թամար Մանուկյան›› Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը:

 ‹‹Ոսկան Երևանցու ֆենոմենը մեր ժողովրդի համար պատմական դժվարին մի շրջափուլում անհնարինը հնարավոր դարձրեց: Մինչ այս միայն վանքերում ու եկեղեցիներում և որոշ հարուստ վաճառականների մոտ պահվող Ս. Գիրքն այլևս դարձավ հասանելի հանրությանը: Անհատ հայ քրիստոնյան այլևս Սաղմոսներից զատ կարող էր ունենալ Աստվածաշնչի իր օրինակը և այն դարձնել իր ամենօրյա ընթերցանության և խորհրդածության նյութ:

…ԺԷ դարը հայերի համար սկսվել էր բռնի տարհանմամբ, երկիրը նորից բաժանվել էր սահմանակից պետությունների միջև: Եվ ահա, Ոսկան Երևանցին, Ս. Էջմիածնի Ս. Թարգմանչաց գործունեությամբ ոգեշնչված, ձեռնամուխ եղավ հային հայ պահելու իր իսկ Աստծու կենարար խոսքի զորությամբ:

…Այսօր Ս. Էջմիածինն ու Հայոց Հայրապետությունը, ի գլուխ ունենալով Նորին Սրբությանը, կարևորում են Ոսկան Երևանցու վաստակը ոչ միայն որպես պատմական մի դեպքի կամ մշակութային ժառանգության, այլ որպես Հայոց Եկեղեցու «գնացե՛ք, աշակերտեցե՛ք» աստվածատուր պատգամի իրականացման ճանապարհին իր իսկ Երկնավորի կողմից տրված շնորհի», — ի մասնավորի ասաց Հայր Գարեգինը` հավելելով, որ աստվածաշնչագիտական գիտաժողովները առիթ են ընձեռում ևս մեկ անգամ քննելու Աստվածաշունչ մատյանն ու ավելի հաստատվելու Սրբազան Ավանդության հանդեպ ունեցած վստահության մեջ:

Հայր Սուրբն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը` գիտաժողովի կայացման համար ցուցաբերված օժանդակության համար:

 Իր հերթին Տ. Արարատ քահանա Պողոսյանն անդրադարձավ Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի խորհրդին` նշելով. ‹‹Հիրավի, հայերեն Ս. Գրքի առաջին տպագրության 350-ամյակը հանդիսավոր առիթ է ոչ միայն արդարորեն վերագնահատելու հայկական պանծալի մշակույթը տպագրությամբ ամրապնդող և նրա ստեղծագործ գոյատևումը ապահովող երանելի մշակների վաստակը, այլև՝ անձանձրույթ ոգով վերարժևորելու Ս. Գրքի թարգմանության մշակութային անկրկնելի արժեքը:

Հիշարժան այս առիթն է ամենքիս մեկտեղել Ս. Էջմիածնի ‹‹բաբախող սրտի››, մտքի և գիտության կաճառ հանդիսացող Գևորգյան ճեմարանում և Ս. Էջմիածնի Մատենադարանում՝ վերարժևորելու հայ ժողովրդի երախտավորներին և նրանց կատարած գործը, մասնավորապես անդրադառնալու Ոսկան Երևանցու անձին և կատարած հսկայական աշխատանքին:

…Գուտեմբերգյան գյուտից և հայ գրատպության սկզբնավորումից ի վեր՝ հայերեն Ս. Գրքի տպագրությանն ուղղված ջանքերը գրեթե մեկ ու կես հարյուրամյակ մատնվեցին անհաջողության, որը, սակայն, 1666 թ. իրենց անմնացորդ նվիրումի շնորհիվ հաջողվեց իրականացնել Սահակ-Մեսրոպյան դպրոցի ոգին կրող արժանի մի նոր փաղանգի՝ Հակոբ Դ Ջուղայեցի Կաթողիկոս, Մատթեոս սարկավագ Ծարեցի, Ավետիս Ղլիճենց, Կարապետ վրդ. Ադրիանացի, Ոսկան վրդ. Երևանցի և այլ երախտավորներ, որոնց ընկալմամբ, հայերեն Աստվածաշնչի հրատարակությունը սերտորեն շաղկապված էր հայ ժողովրդի հոգեմտավոր լուսավորության ու քաղաքական ազատության հասնելուն ուղղված գործընթացների հետ:

Այո, Ոսկանյան Աստվածաշունչը հոյակապ գործ է տպագրական-տեխնիկական տեսակետից և աննախընթաց աշխատանք: Եվ, իրապես, այս հրատարակությունից հետո կարելի է հայ գրատպության պատմությունը բաժանել ‹‹Ոսկանից առաջ և Ոսկանից հետո››: Ոսկան Երևանցու կյանքը եղավ պայքար հանուն լույսի, հանուն առավել կյանքի, հանուն հայ դպրության, գրի ու խոսքի հավերժության››:

Եռօրյա գիտաժողովի նիստերը կանցկացվեն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում ու «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում: Գիտաժողովի փակումը տեղի կունենա Սրբոց Թարգմանչաց տոնին Օշականի «Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատուն» գիտամշակութային կենտրոնում:

06-2-1 06-2-2 06-2-3 06-2-4 06-2-5 06-2-6 06-2-7 06-2-8 06-2-9 06-2-10 06-2-11 06-2-12 06-2-13 06-2-14 06-2-15

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 06 1 1 Հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի առիթով
Հաջորդ նյութը Mayr ator 6 Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կգումարվի ԱՄՆ-ում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Mayr Ator 365
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

17 Մարտի, 2025
Hayr Shahe 574
Հարցազրույցներ

«Պրոֆֆակտի» տաղավարում է Մայր Աթոռի միաբան Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը (տեսանյութ)

18 Մարտի, 2021
Libananai socp nakharar 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարարին

2 Հոկտեմբերի, 2023
Polsi patriarq
Նորություններ

Կ․ Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Նորին Ամենապատվություն Սահակ եպիսկոպոս Մաշալյանը (տեսանյութ)

11 Դեկտեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?