Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Shahe C vrd. Ananyan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռը անդրադարձել է Շուշիում Փաշազադեի հնչեցրած կեղծ հայտարարություններին
Նորություններ

Մայր Աթոռը անդրադարձել է Շուշիում Փաշազադեի հնչեցրած կեղծ հայտարարություններին

Published: 13 Հուլիսի, 2021
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի՝ Շուշիում արված կեղծ հայտարարությունները, ինչպես նաև խոսել է Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ ձևաչափով հնարավոր հանդիպման մասին:

 — Հոգեշնորհ Տեր Վարդապետ Անանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Շուշիում Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի հայտարարությունները Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերաբերյալ, թե իբր այն ունի ոչ հայկական ծագում:

 — Մամուլից տեղեկացանք մի քանի օր առաջ Շուշիում Ադրբեջանի կրոնական տարբեր հարանվանությունների ներկայացուցիչների առջև Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի կատարած հերթական կեղծ հայտարարություններին…Ի՞նչ կարող ենք ասել. դա Փաշազադեին բնորոշ ոճ է՝ իրողությունները մեկնաբանել սեփական շահերի ու ընկալումների համաձայն: Արցախի տարածքի մեծ մասի օկուպացման, հազարավոր ընտանիքների անօթևան մնալու, Արցախի թեմի հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ սրբապղծությունների և ավերածությունների մասին դատողություններ անելուց խուսափելով՝ Փաշազադեն հերթական անգամ վկայակոչում էր այսպես կոչված աղվանական-ուդիական եկեղեցու և նրա կրոնամշակութային արժեքների կեղծ օրակարգը:

— Հայտնի է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ գոյություն ունի եռակողմ հանդիպումների պաշտոնական ձևաչափը, որի շրջանակներում նաև ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ հռչակագիր: Արդյոք գործում է այդ ձևաչափը, հնարավո ՞ ր է, որ այդ ձևաչափով լինեն հանդիպումներ և քննարկումներ:

 — Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ գործում է եռակողմ հանդիպումների պաշտոնական ձևաչափ, որտեղ, հընթացս հանդիպումների, կրոնապետերի մակարդակով քննարկվել են Արցախյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու հնարավորությունները, և բնականաբար, նաև դրանց հարակից բազմաթիվ այլ հարցեր: Տակավին պատերազմական գործողությունների ընթացքում Վեհափառ Հայրապետը Կիրիլ պատրիարքին ուղղված առանձին նամակով իր պատրաստակամությունն էր հայտնել եռակողմ ձևաչափի շրջանակներում հանդիպելու Կովկասի մուսուլմանների առաջնորդի հետ՝ նպաստելու համար հրադադարի վերականգնմանը և տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը:

 44-օրյա պատերազմից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը պաշտոնական նամակով դիմել էր Կիրիլ Պատրիարքին, որպեսզի վերջինիս միջնորդությամբ մեկնի Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Փաշազադեի հետ հայ ռազմագերիների վերադարձի, ինչպես և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մեր հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցը քննարկելու նպատակով։

 Ինչ վերաբերում է Շեյխ ուլ Իսլամի հայտարարությանը ՄԱԿ-ի խողովակով հանդիպման ցանկության մասին, ապա դա թյուրընկալման արդյունք է։ ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ ԱՄՆ-ում հանդիպմանը վերջինիս կողմից Ադրբեջանի շեյխի հետ հանդիպման առաջարկին Հայոց Հայրապետը պատասխանել է, որ արդեն իսկ Կիրիլ պատրիարքին հայտնել է իր համաձայնությունը Մոսկվայում նման հանդիպման կազմակերպման համար:

Կարեն Խաչատրյան
Աղբյուր՝ armenpress.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hin Ktakaran 745 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Ստավրոս Կալանձակիսի «Հին Կտակարանի ներածություն» ուսումնասիրությունը
Հաջորդ նյութը 15 1 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց ՀԱՊՀ ուսանողական խորհրդի անդամներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

caghkazar shoghakat
Նորություններ

Եկեղեցական կյանք (25.03.2018) Ծաղկազարդի տոնական թողարկում

25 Մարտի, 2018
Mayr tachar veran
Նորություններ

Նոր նշանակումներ

9 Հունվարի, 2020
mayr ator dfwjenr
Նորություններ

Նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի

3 Նոյեմբերի, 2020
Dadivank 1
Նորություններ

Դադիվանքում սպասավորող միաբանները ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը

1 Դեկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?