Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
14 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը (նկարներ)

Published: 14 Փետրվարի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Տեառնընդառաջի տոնը: Տերունական տոնի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս.Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, ներկայացրեց Մանուկ Հիսուսին ընդառաջ դուրս եկած Սիմեոն ծերունու կերպարը:
«…Արդարությունը կերակուր չէ, որ ճաշակես, արդարությունը հոգևոր արժեք է, որ պիտի կարողանաս արժևորել էությանդ մեջ այնպես, ինչպես Սուրբ Գիրքն է ասում՝ Աստծո նման արդար եղեք, որովհետև Տերը սուրբ է:
Տեսնում եք, սիրելինե՛ր, Տեառնընդառաջն այլ իմաստ ունի մեզ համար, որովհետև յուրաքանչյուր երևույթի հիշատակությունը գալիս է մեզ համար ապրելակերպի դաս լինելու, որպեսզի մենք հասկանանք, թե ինչպիսի՛ն ենք պարտավոր լինել:
Ինչու՞ հանճարեղ եղավ Սիմեոն ծերունին, որովհետև առաջին մեկ վարկյանից նրա ամբողջ կյանքի իմաստն էր լինել արդարության ջահակիր, աստվածային իմաստության ջահակիր», — ասաց Հայր Կոմիտասը:
Հայր Սուրբը հորդորեց ներկաներին նմանվել Սիմեոն ծերունուն: «Կատարյալ հավատացյալը պետք է լինի իմաստուն, հանճարեղ, զորություն ունեցող, գիտության և աստվածպաշտության ռահվիրա հանդիսացող անձ: Ահա, սա է Տեառնընդառաջի գաղափարը, սա է, որ գալիս է մեզ դաս տալու, որովհետև բոլորդ այսօր մի Սիմեոն ծերունի եք, եկել եք ընդառաջ մեր Տիրոջը, բայց ի՞նչ հոգով և ի՞նչ զգացումով: Որքա՞ն են մաքուր ձեր ձեռքերը, հոգիներն ու մտքերը: Որքա՞ն եք կարողացել ձեր մեջ քրիստոնեական արդարությունը ապրեցնել: Որքա՞ն եք կարողացել ինչ-որ տեղ իրականացնել «Ես սուրբ եմ, դուք էլ սուրբ պիտի լինեք» աստվածային հրամանը: Ահա, այստեղ է, որ արժևորվում է իրապես Տեառնընդառաջի տոնակատարությունը…:
Տերը կծագի այնտեղ, որտեղ քո ճշմարիտ հավատքն է, որտեղ քո մաքրությունն ու ազնվությունն է, որովհետև այդտեղ է, որ ապրում է Աստված», — ընգծեց Հայր Սուրբը:
Վերջում Հայր Սուրբն ամենքին մաղթեց, որ սիրով լինեն միմյանց նկատմամբ, որովհետև ուր սեր է, այնտեղ Աստծո օրհնությունն է:
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ, որին մասնակցեցին նաև նորապսակ միաբան սարկավագները:
14 1 14 2 14 3 14 4 14 5 14 6 14 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Ator 142 Եկեղեցականների նոր նշանակումներ
Հաջորդ նյութը Mayr ator 6 Նշանակումներ Մայր Աթոռի կառույցներում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

29 exhibition 1
Նորություններ

«Սրբալույս մյուռոն» խորագրով կերպարվեստի ցուցահանդես Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

29 Սեպտեմբերի, 2015
Vrastani kroni harcerov gortsakalutyun 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահին

18 Հուլիսի, 2023
03 10 07
Նորություններ

Զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի (նկարներ)

3 Հոկտեմբերի, 2020
Shabaty hay ekeghecum 2 8
Նորություններ

ՇԱԲԱԹԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ (հունվար 2-8)

6 Հունվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?